Երկիրը նահապետների օրերում
ՍՏԵՓԱՆՈՍԸ իր հիշարժան քարոզը սկսեց՝ հիշատակելով որոշ աշխարհագրական անուններ. «[Եհովան] հայտնվեց մեր նախահայր Աբրահամին, երբ նա Միջագետքում էր ու դեռ բնակություն չէր հաստատել Խառանում, և ասաց նրան. «[Գնա] այն երկիրը, որը ցույց կտամ քեզ»» (Գրծ 7:1–4)։ Այս դեպքից հետո էր, որ Ավետյաց երկրում սկսեցին զարգանալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին առնչվող իրադարձություններ, ովքեր անմիջական կապ ունեն մարդկության վերաբերյալ Աստծու նպատակների և օրհնությունների հետ (Ծն 12:1–3; Հս 24:3)։
Աստված Աբրահամին (կամ՝ Աբրամին) «կանչեց» քաղդեացիների բարգավաճ Ուր քաղաքից, որը գտնվում էր Եփրատ գետի արևելյան ափին։ Ի՞նչ ճանապարհ ընտրեց Աբրահամը։ Քաղդեացիների երկրից, որը նաև կոչվում էր Շումեր կամ Սենաար, թվում է՝ հեշտ էր ուղիղ գնալ արևմուտք՝ Ավետյաց երկիր։ Իսկ ինչո՞ւ նա գնաց հյուսիս՝ Խառան։
Ուրն ընկած էր Արգասաբեր մահիկի արևելյան ծայրին, որը Պաղեստինից մինչև Տիգրիս ու Եփրատ գետերի ավազանն ընկած կիսալուսնաձև տարածք է։ Անցյալում եղանակն այստեղ հավանաբար ավելի մեղմ է եղել։ Այս տարածքից հարավ ընկած է Արաբական անապատն իր կրաքարային բլուրներով և ավազային տափաստաններով։ Բրիտանական հանրագիտարանում ասվում է, որ այն «գրեթե անանցանելի պատնեշ է» Միջերկրականի ափերի և Միջագետքի միջև։ Թեև որոշ քարավաններ կարող էին կտրել-անցնել այն՝ Եփրատից գնալով Թադմոր, ապա՝ Դամասկոս, սակայն Աբրահամն իր ընտանիքին և անասուններին անապատով չտարավ։
Նա բարձրացավ Եփրատի հովտով դեպի Խառան, որտեղից էլ առևտրական ճանապարհով, անցնելով գետի ծանծաղուտով, կարող էր գնալ Կարքեմիշ, այնուհետև ուղևորվել դեպի հարավ՝ Դամասկոս և իջնել մինչև Գալիլեայի ծով, որն այդ անունը ստացավ հետագայում։ Այստեղով անցնում էր Ծովի ճանապարհը, որը Մեգիդոյից ձգվում էր մինչև Եգիպտոս։ Սակայն Աբրահամը ճամփորդեց Սամարիայի լեռներով և վրաններ խփեց Սյուքեմում։ Որոշ ժամանակ անց նա շարունակեց իր ճանապարհը՝ լեռների միջով շարժվելով դեպի հարավ։ Կարող ես քարտեզով հետևել նրա ճամփորդությանը, երբ կարդում ես Ծննդոց 12:8–13:4 համարները։ Գտիր նաև այն վայրերը, որտեղ տեղի ունեցան նրա կյանքի հետաքրքիր դեպքերը (Ծն 14:14–16; 18:1–16; 20:1–18; 21:25–34; 22:1–19)։
Իսահակի և Հակոբի հետ կապված իրադարձությունները նույնպես ավելի վառ ու տպավորիչ են դառնում, երբ պատկերացնում ենք որոշ աշխարհագրական մանրամասնություններ։ Օրինակ՝ երբ Աբրահամը Բերսաբեեում էր, ո՞ւր ուղարկեց իր ծառային Իսահակի համար կին գտնելու։ Հյուսիս, դեպի Միջագետք՝ Ծն 24:10, 62–64)։
Փադան-Արամ։ Հիմա պատկերացրու Ռեբեկայի՝ ուղտով ճամփորդությունը դեպի Նեգև, հավանաբար մինչև Կադեսի մոտակայքը՝ հանդիպելու Իսահակին (Հետագայում նրանց որդին՝ Հակոբը (Իսրայելը) նմանատիպ երկար ճամփորդություն կատարեց ամուսնանալու համար Եհովայի երկրպագուի հետ։ Հակոբը փոքր-ինչ այլ ճանապարհ ընտրեց վերադարձի համար։ Երբ Փանուելի մոտ անցավ Հաբոկի ծանծաղուտով, նա գոտեմարտեց հրեշտակի հետ (Ծն 31:21–25; 32:2, 22–30)։ Այս տարածքում էր, որ երկու եղբայրները՝ Հակոբն ու Եսավը հանդիպեցին, հետո նրանք բնակություն հաստատեցին տարբեր վայրերում (Ծն 33:1, 15–20)։
Այն բանից հետո, երբ Սյուքեմում Հակոբի աղջիկ Դինան բռնաբարվեց, Հակոբը տեղափոխվեց Բեթել։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե նրա որդիները որքան հեռու էին քշել իրենց հոտերը, և Հովսեփը երկար փնտրելուց հետո որտեղ գտավ նրանց։ 18-րդ և 19-րդ էջերի քարտեզի միջոցով կարող ես գտնել Բեթելն ու Դոթայիմը և տեսնել նրանց միջև հեռավորությունը (Ծն 35:1–8; 37:12–17)։ Հովսեփի եղբայրները նրան վաճառեցին Եգիպտոս գնացող վաճառականներին, ինչը հետագայում ճանապարհ հարթեց, որ իսրայելացիները տեղափոխվեն Եգիպտոս, որտեղից դարեր անց դուրս էին գալու։ Քո կարծիքով՝ ո՞ր ուղով գնացին նրանք (Ծն 37:25–28)։
[քարտեզներ 7-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Աբրահամի ճամփորդությունը (տե՛ս հրատարակությունը)
Իսահակի ճամփորդությունը (տե՛ս հրատարակությունը)
Հակոբի ճամփորդությունը (տե՛ս հրատարակությունը)
Գլխավոր ճանապարհները (տե՛ս հրատարակությունը)
Նահապետների ճամփորդությունները
Ա4 ԳԵՍԵՄ
Ա5 ԵԳԻՊՏՈՍ
Բ4 ՍՈՒՐ
Բ5 ՓԱՌԱՆ
Գ3 Դամասկոս
Գ3 Դան (Լայիս)
Գ4 Սյուքեմ
Գ4 Բեթել
Գ4 Քեբրոն (Կարիաթ–Արբա)
Գ4 Գերար
Գ4 Բերսաբեե
Գ4 ՍԵԻՐ
Գ4 Կադես
Գ5 ԵԴՈՄ
Դ1 Կարքեմիշ
Դ2 Թադմոր
Դ3 Կոբա
Ե1 ՓԱԴԱՆ-ԱՐԱՄ
Գ1 Խառան
Զ2 ՄԻՋԱԳԵՏՔ
Է1 Նինվե
Է2 ԱՐԳԱՍԱԲԵՐ ՄԱՀԻԿ
Է3 Բաբելոն
Ը4 ՔԱՂԴԵԱ
Ը4 Ուր
[լեռներ]
Գ4 Մորիա
[ջրածածկ տարածություններ]
Բ3 Միջերկրական ծով (Մեծ ծով)
[գետեր]
Ե2 Եփրատ
Է2 Տիգրիս
Նահապետներ (Ավետյաց երկրում)
ՔԱՆԱՆ
Մեգիդո
ԳԱՂԱԱԴ
Դոթայիմ
Սյուքեմ
Սոկքոթ
Մանայիմ
Փանուել
Բեթել (Լուզ)
Գայի
Երուսաղեմ (Սաղեմ)
Բեթլեհեմ (Եփրաթա)
Մամբրե
Քեբրոն (Մաքփելա)
Գերար
Բերսաբեե
Սոդոմ?
ՆԵԳԵՎ
Ռոհոբոթ?
Բեեր-Լահայ-Րոյ
Կադես
Գլխավոր ճանապարհները
Ծովի ճանապարհ
Թագավորի ճանապարհ
[լեռներ]
Մորիա
[ջրածածկ տարածություններ]
Աղի ծով
[գետեր և աղբյուրներ]
Հաբոկ
Հորդանան
[նկար 6-րդ էջի վրա]
Եփրատ գետը Բաբելոնի մերձակայքում
[նկար 6-րդ էջի վրա]
Աբրահամը բնակվում էր Բերսաբեեում և իր հոտերն արածեցնում էր մոտակա դաշտերում
[նկար 6-րդ էջի վրա]
Հաբոկի գետահովիտ