Երուսաղեմը և Սողոմոնի տաճարը
ԵՐՈՒՍԱՂԵՄԸ «կատարյալ էր իր գեղեցկությամբ» և կոչվում էր «Մեծ Թագավորի քաղաք» (Սղ 48։2; 50։2; Ողբ 2։15)։ Այն Իսրայելի՝ Աստծու ժողովրդի մայրաքաղաքն էր (Սղ 76։2)։ Երբ Դավիթը գրավեց քաղաքը հեբուսացիներից և դարձրեց իր մայրաքաղաքը, այն կոչվեց «Դավթի քաղաք» կամ «Սիոն» (2Սմ 5։7)։
Թեև Երուսաղեմը ստրատեգիական առումով հարմար վայրում չէր, սակայն մեծ համբավ ձեռք բերեց, քանի որ Աստված ընտրել էր այն իր անվան համար (2Օր 26։2)։ Քաղաքը Իսրայելի կրոնական և վարչական կենտրոնն էր։
Երուսաղեմը գտնվում է Հրեաստանի կենտրոնական լեռներում, ծովի մակարդակից 750 մետր բարձրության վրա։ Աստվածաշնչում նշվում է նրա բարձրության մասին և ասվում է, որ Եհովային երկրպագողները բարձրանում էին այնտեղ (Սղ 48։2; 122։3, 4)։ Հին քաղաքի արևմտյան և հարավային կողմում Հիննոմի հովիտն էր, իսկ արևելքում՝ Կեդրոն հեղեղատը (2Թգ 23։10; Եր 31։40)։ Կեդրոնում գտնվող Գեհոնը a և դրանից հարավ գտնվող Ենռոգելը քաղաքի բնակիչների համար մաքուր ջրի աղբյուրներ էին, որոնց կենսական նշանակությունը ավելի ակնհայտ էր դառնում թշնամիների հարձակումների ժամանակ (2Սմ 15։23)։
Հաջորդ էջում պատկերված սխեմայում Դավթի քաղաքի հատվածը առանձնացված է կարմիր գույնով։ Դավթի և Սողոմոնի օրոք քաղաքը աստիճանաբար ընդլայնվեց դեպի հյուսիս՝ Օֆել (կանաչ հատված) և Մորիա լեռ (կապույտ հատված) (2Սմ 5։7–9; 24։16–25)։ Սողոմոնը լեռան բարձունքին մի շքեղաշուք տաճար կառուցեց Եհովայի համար։ Պատկերացրու՝ ինչպես էին Աստծու ծառաների խմբերը տարեկան տոների ժամանակ բարձրանում դեպի «Եհովայի լեռը» (Զք 8։3)։ Երկրի ճանապարհային ցանցը (էջ 17) հեշտացնում էր նրանց ճամփորդությունը։
Սողոմոնի տաճարը, որը զարդարված էր ոսկով ու թանկարժեք քարերով, երբևէ կառուցված ամենաթանկարժեք շինություններից էր։ Հարկ է նշել, որ Եհովան էր տրամադրել դրա նախագիծը։ Ինչպես երևում է նկարից, տաճարի շուրջը լայնարձակ գավիթն էր, որից հետո վարչական շինություններ էին։ Կհամաձայնեք, որ արժե ավելի հանգամանորեն ուսումնասիրել այս հոյակերտ շինության մանրամասները (1Թգ 6։1–7։51; 1Տգ 28։11–19; Եբ 9։23, 24)։
[ծանոթագրություն]
a Եզեկիա թագավորը փակեց այս աղբյուրը և մի ջրանցք կառուցեց, որով ջուրը հոսում էր դեպի այն ավազանը, որը գտնվում էր քաղաքի արևմտյան կողմում (2Տգ 32։4, 30)։
[գծապատկեր/նկար 21-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Երուսաղեմ/Սողոմոնի տաճար
ՏԱՃԱՐԸ ՍՈՂՈՄՈՆԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Տաճարի բաժինները
1. Սրբությունների Սրբություն
2. Սրբություն
3. Նախասրահ
4. Բոոս
5. Հաքին
6. Պղնձե զոհասեղան
7. Ձուլածո ծով
8. Սայլեր
9. Կողմնային սենյակներ
10. Ճաշասենյակներ
11. Ներսի գավիթ
ՏԱՃԱՐԻ ՏԱՐԱԾՔ
Մորիա լեռ
Ճաշասենյակներ
Սայլեր
Կողմնային սենյակներ
Սրբությունների Սրբություն
Բոոս
Սրբություն
Նախասրահ
Պղնձե զոհասեղան
Հաքին
Ներսի գավիթ
Սայլեր
Ձուլածո ծով
Օֆել
Հրապարակ?
Ջրի դարպաս?
ԴԱՎԹԻ ՔԱՂԱՔ
Սիոն լեռ
Դավթի պալատ
Աղբյուրի դարպաս
Մանասեի պարիսպ?
Անանայելի աշտարակ
Մեա աշտարակ
Ոչխարների դարպաս
Պահակախմբի դարպաս
Զննելու դարպաս
Ձիերի դարպաս
ԿԵԴՐՈՆԻ ՀԵՂԵՂԱՏ
Ստորին պարիսպ?
Գեհոն
Ջրանցք հետագայում
ՏՅՈՒՐՈՓԵՈՆ ՀՈՎԻՏ
Մոխրի դարպաս (Խեցիների) (Գոմաղբի)
Ենռոգել
Հովտի դարպաս
ՀԻՆՆՈՄԻ ՀՈՎԻՏ
Անկյան դարպաս
Փռերի աշտարակ
Լայն պարիսպ
Եփրեմի դարպաս
Հրապարակ
Հին քաղաքի դարպաս
Նախկին հյուսիսային պարիսպ
ՆՈՐ ՀԱՏՎԱԾ
Ձկների դարպաս
[նկար]
Օֆել
Փարավոնի դստեր տուն
Սողոմոնի պալատ
Լիբանանի անտառ կոչվող տուն
Սյուների սրահ
Գահի սրահ
Մորիա լեռ
Մեծ գավիթ
Տաճար
[նկար 20-րդ էջի վրա]
Առջևում այն տարածքն է, որտեղ «Դավթի քաղաքն» էր։ Տաճարը գտնվում էր դրանից վեր երևացող հարթության վրա
[նկար 20-րդ էջի վրա]
«Դավթի քաղաքի» և Սողոմոնի տաճարի՝ համակարգչով վերականգնված տեսքը