Երուսաղեմն ու տաճարը Հիսուսի օրերում
ՀԻՍՈՒՍԻ ծնվելուց կարճ ժամանակ անց Հովսեփն ու Մարիամը նորածնին տարան Երուսաղեմ՝ այն քաղաք, որտեղ նրա երկնային Հոր անունն էր (Ղկ 2։22–39)։ 12 տարեկանում Հիսուսը կրկին այնտեղ էր Պասեքի տոնի առիթով։ Տաճարում ուսուցիչները զարմացել էին՝ տեսնելով, թե ինչ խելացի ու հասկացող երեխա է նա (Ղկ 2։41–51)։ Այս տաճարը, որը Հերովդես Մեծի իրականացրած շինարարական նախագծերից մեկն էր, կառուցվել էր ավելի քան քառասունվեց տարում (Հվ 5։1–15; 9։1, 7, 11)։
Իր ծառայության ընթացքում Հիսուսը տոների ժամանակ գալիս էր Երուսաղեմ և հաճախ քարոզում ու սովորեցնում էր մարդկանց։ Նա երկու անգամ տաճարի գավիթից դուրս արեց դրամափոխներին և առևտրականներին (Մթ 21։12; Հվ 2։13–16)։
Տաճարից հյուսիս՝ Բեթզաթայի ավազանի մոտ, Հիսուսը բուժեց մի մարդու, որը 38 տարի տառապում էր մի հիվանդությունից։ Աստծու Որդին նաև վերականգնեց մի կույր մարդու տեսողությունը՝ ասելով, որ լվացվի Սելովամի ավազանում, որը քաղաքի հարավային կողմում էր (Հվ 5։1–15; 9։1, 7, 11)։
Հիսուսը հաճախ էր այցելում իր ընկերներին՝ Ղազարոսին, Մարիամին և Մարթային, որոնք ապրում էին Բեթանիայում՝ Երուսաղեմից «շուրջ երեք կիլոմետր» արևելք (Հվ 11։1, 18; 12։1–11; Ղկ 10։38–42; 19։29; տես «Երուսաղեմի շրջակայքը», էջ 18)։ Իր մահից մի քանի օր առաջ Հիսուսը եկավ Երուսաղեմ Ձիթենյաց լեռան ճանապարհով։ Պատկերացրու՝ ինչպես նա կանգ առավ լեռան վրա ու նայելով դեպի արևմուտք՝ քաղաքի կողմը՝ լաց եղավ նրա վրա (Ղկ 10։38–42; 19։29)։ Հավանաբար տեսարանը նման էր հաջորդ էջի վերևի նկարին։ Հետո շատ հավանական է, որ քաղաքի արևելյան դարպասներից մեկով ավանակի վրա նստած մտավ Երուսաղեմ։ Մարդկանց բազմությունը նրան բարձրագոչ ողջունեց որպես Իսրայելի ապագա թագավորի (Մթ 21։9–12)։
Հիսուսի մահին նախորդող կարևոր իրադարձությունները տեղի ունեցան Երուսաղեմում և նրա շրջակայքում։ Հիշատակված վայրերն են Գեթսեմանի այգին, որտեղ Հիսուսը աղոթեց, Սինեդրիոնի դահլիճը, Կայիափայի տունը, կուսակալ Պիղատոսի պալատը և Գողգոթան (Մկ 14։32, 14։53–15։1, 16, 22; Հվ 18։1, 13, 24, 28)։
Հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր հետևորդներին Երուսաղեմում և նրա շրջակայքում (Ղկ 24։1–49)։ Այնուհետև Ձիթենյաց լեռան վրայից նա համբարձվեց երկինք (Գրծ 1։6–12)։
[գծապատկեր 31-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Երուսաղեմ/Հերովդեսի տաճարը
Տաճարի բաժիններ
1. Սրբությունների Սրբություն
2. Սրբություն
3. Ողջակեզի զոհասեղան
4. Ձուլածո ծով
5. Քահանաների գավիթ
6. Իսրայելի գավիթ
7. Կանանց գավիթ
8. Հեթանոսների գավիթ
9. Արգելապատ (Սորեգ)
10. Թագավորական սյունաշար
11. Սողոմոնի սյունաշար
ՏԱՃԱՐ
Դուռ
Քահանաների գավիթ
Դուռ
Սրբությունների Սրբություն
Ողջակեզի զոհասեղան
Սրբություն
Իսրայելի գավիթ
Կանանց գավիթ
Ձուլածո ծով
Դուռ
Սողոմոնի սյունաշար
Արգելապատ (Սորեգ)
Հեթանոսների գավիթ
Դուռ
Թագավորական սյունաշար
Դռներ
Անտոնիոսի ամրոց
Կամուրջ
Սինեդրիոնի դահլիճ?
ՏՅՈՒՐՈՓԵՈՆԻ ՀՈՎԻՏ
Սիլովամի ավազան
Աքվեդուկ
Կայիափայի տուն?
Կուսակալի պալատ
Գողգոթա?
Գողգոթա?
Բեթզաթազի ավազան
Գեթսեմանի պարտեզ?
ՁԻԹԵՆՅԱՑ ԼԵՌ
ԿԵԴՐՈՆԻ ՀԵՂԵՂԱՏ
Գեհոնի աղբյուր
Ենռոգել
ՀԻՆՆՈՄԻ ՀՈՎԻՏ (ԳԵՀԵՆ)
[նկարներ 30-րդ էջի վրա]
Ներկայիս Երուսաղեմը արևելյան կողմից. (Ա) տաճարի տարածքը, (Բ) Գեթսեմանի այգին, (Գ) Ձիթենյաց լեռը, (Դ) Հրեաստանի անապատը, (Ե) Մեռյալ ծով
[նկար 31-րդ էջի վրա]
Հիսուսի օրերում Ձիթենյաց լեռան վրայից տեսարան դեպի արևմուտք