Հիսուսը «հրեաների երկրում»
ԿՈՌՆԵԼԻՈՍԻՆ քարոզելիս Պետրոս առաքյալը նշեց այն գործերը, որ Հիսուսը կատարել էր «հրեաների երկրում և Երուսաղեմում» (Գրծ 10։39)։ Իսկ ո՞ր շրջաններում և բնակավայրերում Հիսուսը իրականացրեց իր ծառայությունը, ծառայություն, որը շրջեց պատմության անիվը։
«Հրեաների երկրի» մեջ, ինչ խոսք, մտնում էր Հրեաստանը, որտեղ Հիսուսը որոշ գործեր կատարեց (Ղկ 4։44)։ Մկրտվելուց հետո նա 40 օր անցկացրեց Հուդայի, կամ՝ Հրեաստանի անապատում, որը բավականին չորային և ամայի վայր էր, ուր հիմնականում թափառում էին ապստամբ խմբավորումները և ավազակները (Ղկ 10։30)։ Հետո Հիսուսը գնաց դեպի հյուսիս, որտեղ Սյուքարի մոտ վկայություն տվեց մի սամարացի կնոջ (Հվ 4։3–7)։
Ավետարանների արձանագրությունից երևում է, որ Հիսուսը հիմնականում քարոզել է Գալիլեայում։ Թեև նա տարեկան տոնակատարությունների ժամանակ գնում էր հարավ՝ Երուսաղեմ, սակայն իր ծառայության առաջին երկու տարիների մեծ մասը անցկացրել է Ավետյաց երկրի հյուսիսում (Հվ 7։2–10; 10։22, 23)։ Այստեղ՝ Գալիլեայի ծովի մերձակայքում էր, որ նա մի շարք իմաստուն խոսքեր ասաց և ցնցող հրաշքներ կատարեց։ Օրինակ՝ նա հանդարտեցրեց փոթորկված ծովի ալիքները, նույնիսկ քայլեց ջրի վրայով։ Նա նավակի մեջ նստած քարոզեց ծովափին խմբված մարդկանց։ Նրա առաջին հետևորդները մոտակա բնակավայրերից էին, հասարակ հողագործներ ու ձկնորսներ (Մկ 3։7–12; 4։35–41; Ղկ 5։1–11; Հվ 6։16–21; 21։1–19)։
Գալիլեայում Հիսուսը իր ժամանակի մեծ մասը անցկացրեց ծովափնյա Կափառնայում քաղաքում, որը կոչվել է նաև «իր քաղաքը» (Մթ 9։1)։ Այդտեղից ոչ շատ հեռու գտնվող սարալանջերից մեկին էր, որ նա ասաց հանրահայտ լեռան քարոզը։ Մի քանի անգամ նա Կափառնայումից նավով գնաց Մագդաղեի կողմերը, Բեթսաիդա և առափնյա այլ վայրեր։
Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսի քաղաքը՝ Կափառնայումը, շատ հեռու չէր Նազարեթից, որտեղ նա մեծացել էր, Կանայից, որտեղ նա ջուրը գինի դարձրեց, Նայինից, որտեղ հարություն տվեց այրի կնոջ որդուն, ու Բեթսայիդայից, որտեղ հրաշքով կերակրեց 5000 տղամարդու և բացեց կույրի աչքերը։
Մ.թ. 32-ից հետո Հիսուսը գնաց դեպի հյուսիս՝ Տյուրոս և Սիդոն՝ Փյունիկիայի նավահանգիստներ։ Այնուհետև իր ծառայությունը ընդլայնեց՝ քարոզելով Դեկապոլիսի՝ տասը հելենական քաղաքներից մի քանիսում։ Հիսուսը հասավ մինչև Փիլիպոսի Կեսարիայի կողմերը։ Այստեղ էր, որ Պետրոսն ասաց, որ նա Մեսիան է, որից կարճ ժամանակ անց, հավանաբար Հերմոն լեռան վրա, Հիսուսը այլակերպվեց։ Հետագայում նա քարոզեց նաև Պիրեայի տարածքում՝ Հորդանանի արևելյան կողմում (Մկ 7։24–37; 8։27–9։2; 10։1; Ղկ 13։22, 33)։
Իր երկրային կյանքի վերջին շաբաթը Հիսուսը աշակերտների հետ անցկացրեց Երուսաղեմում՝ «մեծ Թագավորի քաղաքում», և նրա շրջակայքում (Մթ 5։35)։ Քարտեզում կարող ես գտնել նաև այն քաղաքները, որոնք նշված են Ավետարաններում։ Դրանցից են, օրինակ, Էմմաուսը, Բեթանիան, Բեթփագեն ու Բեթլեհեմը (Ղկ 2։4; 19։29; 24։13; տե՛ս «Երուսաղեմի շրջակայքը» քարտեզը, էջ 18)։
[քարտեզ 29-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Ավետյաց երկիր (Հիսուսի օրոք)
Երկիրը Հիսուսի օրերում
Դեկապոլիսի քաղաքները
Ե5 Հիպպո
Ե6 Պելլա
Ե6 Սկյութոպոլիս
Զ5 Գադարա
Զ7 Գերաս
Է5 Դիոն
Է9 Ֆիլադելֆիա
Ը1 Դամասկոս
Ը4 Ռաֆանա
Թ5 Կանաթա
Գլխավոր ճանապարհները (տե՛ս հրատարակությունը)
Գալիլեայից Երուսաղեմ տանող հիմնական ճանապարհները (տե՛ս հրատարակությունը)
Գալիլեայից Երուսաղեմ տանող լրացուցիչ ճանապարհները (տե՛ս հրատարակությունը)
Ա11 Գազա
Բ6 Կեսարիա
Բ8 Հոպպե
Բ9 Լիդդա
Բ12 Բերսաբեե
Գ4 Պտոլեմայիս
Գ8 ՍԱՄԱՐԻԱ
Գ8 Անտիպատրիս
Գ8 Արիմաթեա
Գ9 Էմմաուս
Գ10 ՀՐԵԱՍՏԱՆ
Գ11 Քեբրոն
Գ12 ԻԴՈՒՄԵԱ
Դ1 Սիդոն
Դ2 Տյուրոս
Դ3 ՓՅՈՒՆԻԿԻԱ
Դ4 ԳԱԼԻԼԵԱ
Դ4 Կանա
Դ5 Սեփորիս
Դ5 Նազարեթ
Դ5 Նային
Դ7 Սամարիա
Դ7 Սյուքար
Դ9 Եփրեմ
Դ9 Բեթփագե
Դ9 Երուսաղեմ
Դ9 Բեթանիա
Դ10 Բեթլեհեմ
Դ10 Հերոդիում
Դ10 ՀՐԵԱՍՏԱՆԻ ԱՆԱՊԱՏ
Դ12 Մասադա
Ե4 Քորազին
Ե4 Բեթսայիդա
Ե4 Կափառնայում
Ե4 Մագդաղե
Ե5 Տիբերիա
Ե5 Հիպպո
Ե6 Բեթանիա? (Հորդանանի մյուս կողմում)
Ե6 Սկյութոպոլիս
Ե6 Պելլա
Ե6 Սաղիմ
Ե6 Այենոն
Ե9 Երիքով
Զ1 ԱԲԻԼԵՆԵ
Զ2 Փիլիպոսի Կեսարիա
Զ4 Գամալա
Զ5 Աբիլա?
Զ5 Գադարա
Զ7 ՊԻՐԵԱ
Զ7 Գերաս
Է3 ԻՏՈՒՐԻԱ
Է5 Դիոն
Է6 ԴԵԿԱՊՈԼԻՍ
Է9 Ֆիլադելֆիա
Ը1 Դամասկոս
Ը3 ՏՐԱՔՈՆԻԱ
Ը4 Ռաֆանա
Ը12 ԱՐԱԲԻԱ
Թ5 Կանաթա
[լեռներ]
Դ7 Գեբալ լեռ
Դ7 Գարիզին լեռ
Զ2 Հերմոն լեռ
[ջրածածկ տարածություններ]
Բ6 Միջերկրական ծով (Մեծ ծով)
Ե4 Գալիլեայի ծով
Ե10 Աղի ծով (Մեռյալ ծով)
[գետեր]
Ե7 Հորդանան գետ
[ջրհորներ և աղբյուրներ]
Դ7 Հակոբի աղբյուր
[նկար 28-րդ էջի վրա]
Գալիլեայի ծովը։ Ներքևի ձախ անկյունում Կափառնայումն է։ Տեսարան դեպի հարավ-արևմուտք։ Երևում է Գենեսարեթի հարթավայրը
[նկար 28-րդ էջի վրա]
Սամարացիները երկրպագում էին Գարիզին լեռան վրա։ Հետևում Գեբալ լեռն է