Հունաստանի և Հռոմի ազդեցությունը հրեաների վրա
ՀՈՒՆԱԿԱՆ կայսրության ակունքը մակեդոնական լեռներն են։ Այստեղ էր, որ 20-ը բոլորած երիտասարդ Ալեքսանդրը սկսեց մտածել դեպի արևելք արշավելու մասին։ Մ.թ.ա. 334-ին նա իր զորքի հետ անցավ Հելեսպոնտոսը (Դարդանելը), որը Եվրոպան բաժանում է Ասիայից։ Արագընթաց «ընձառյուծի» նման՝ հույները Ալեքսանդրի առաջնորդությամբ սկսեցին մեկը մյուսի հետևից տարածքներ գրավել (Դն 7։6)։ Տրոյա քաղաքից ոչ հեռու՝ Գրանիկոն գետի մերձակա հարթավայրում, նրանք ծնկի բերեցին պարսիկներին, իսկ Իսոսում վճռորոշ հաղթանակ տարան։
Հույները շարժվեցին դեպի Ասորիք և Փյունիկիա։ Յոթ ամիս Տյուրոսը պաշարելուց հետո կործանեցին քաղաքը (Եզկ 26։4, 12)։ Ալեքսանդրը չհարձակվեց Երուսաղեմի վրա, սակայն գրավեց Գազան (Զք 9։5)։ Եգիպտոս հասնելուն պես նա հիմնեց Ալեքսանդրիա քաղաքը, որը դարձավ առևտրական և կրթական կենտրոն։ Այնտեղից վերադառնալիս Ալեքսանդրը կրկին անցավ Ավետյաց երկրով։ Այնուհետև Գավգամելայում՝ Նինվեյի ավերակների մոտ, նրա զորքը ջախջախեց պարսկական բանակին։
Հետո Ալեքսանդրը շարժվեց հարավ՝ գրավելու Բաբելոնը, Շուշանը (Սուսա) և Պերսեպոլիսը, որոնք Պարսկաստանի վարչական կենտրոններն էին։ Ապա՝ արշավեց պարսկական տիրապետության ողջ տարածքով և հասավ մինչև Ինդոս գետ, մինչև ներկայիս Պակիստանի տարածք։ Ընդամենը ութ տարում նա գրավեց իր ժամանակներում հայտնի աշխարհի մեծ մասը։ Սակայն մ.թ.ա. 323-ին Բաբելոնում 32-ամյա Ալեքսանդրը մահացավ մալարիայից (Դն 8։8)։
Մթ 4։25; Մկ 7։31)։ Եբրայերեն Գրությունները թարգմանվեցին հունարեն։ Կոյնեն՝ համահունական լեզուն, որպես միջազգային լեզու օգտագործվում էր քրիստոնեական ուսմունքները ամենուր տարածելու համար։
Հելլենական մշակույթը իր մեծ ազդեցությունը թողեց նաև Ավետյաց երկրի վրա։ Ալեքսանդրի զինվորներից ոմանք բնակություն հաստատեցին այս տարածքում։ Առաջին դարում այստեղ կար հունախոս քաղաքների մի խումբ՝ Դեկապոլիսը (Հռոմեական կայսրությունը
Իսկ ի՞նչ էր տեղի ունենում արևմուտքում։ Հռոմը, որը սկզբում ընդամենը Տիբեր գետի մոտ գտնվող մի քանի գյուղերի միավորում էր, աստիճանաբար հզորացավ։ Ի վերջո, իր արդյունավետորեն կազմված զորքի և կենտրոնացված քաղաքական ուժի շնորհիվ այն արագ տիրեց Ալեքսանդրի չորս զորավարների տարածքներին։ Մ.թ.ա. 30-ին արդեն Հռոմեական կայսրությունը գերիշխող դիրքում էր. ասպարեզ էր դուրս եկել Դանիելի տեսիլքի «ահեղ գազանը» (Դն 7։7)։
Հռոմեական կայսրությունը փռված էր Բրիտանիայից մինչև Աֆրիկայի հյուսիս, Ատլանտյան օվկիանոսից մինչև Պարսից ծոց։ Քանի որ Միջերկրական ծովը գտնվում էր կայսրության կենտրոնում, հռոմեացիները այն անվանում էին «Մառե Նոստռում» (մեր ծովը)։
Հռոմը իր ազդեցությունը թողեց նաև հրեաների վրա, որոնց երկիրը նույնպես իր տիրապետության տակ էր (Մթ 8։5–13; Գրծ 10։1, 2)։ Հիսուսը մկրտվել է, ծառայել ու մահացել է Հռոմի կայսր Տիբերիոսի օրոք։ Հռոմեական որոշ կառավարիչներ դաժանորեն հալածել են քրիստոնյաներին, սակայն նրանց չի հաջողվել մարել ճշմարիտ երկրպագության կանթեղը։ 13 դար անց հյուսիսից գերմանական ցեղերը, իսկ արևելքից քոչվոր ցեղերը ծնկի բերեցին այս հզոր կայսրությանը։
[քարտեզ 26-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Հունական կայսրություն
Ալեքսանդրի մահից հետո նրա չորս զորավարները բաժանեցին կայսրությունը
▪ Կասանդրոս
▫ Լիսիմաքոս
○ Պտղոմեոս I
• Սելևկոս I
Ա2 ▪ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Ա2 ▪ Աթենք
Ա2 ▪ ԱՔԱՅԻԱ
Ա3 ○ Կյուրենիա
Ա3 ○ ԼԻԲԻԱ
Բ2 ▫ Բյուզանդիոն
Բ3 ○ ԿԻՊՐՈՍ
Բ4 ○ Նով-Ամոն (Թեբե)
Գ3 Պալմիրա (Թադմոր)
Գ3 ○ Գերաս
Գ3 ○ Ֆիլադելֆիա
Գ3 ○ Երուսաղեմ
Գ5 ○ Սուհեն
Է2 • Ալեքսանդրիա- Մարգիանա
Ալեքսանդրի արշավանքները
Ա2 ▪ ՄԱԿԵԴՈՆԻԱ
Ա2 ▪ Պելլա
Ա2 ▫ ԹՐԱԿԻԱ
Բ2 ▫ Տրոյա
Բ2 ▫ Սարդես
Բ2 ▫ Եփեսոս
Բ2 ▫ Գորդիոն
Գ2 ▫ Անկարա
Գ3 • Տարսոն
Գ3 • Իսոս
Գ3 • Անտիոք (Ասորիքի)
Գ3 ○ Տյուրոս
Գ4 ○ Գազա
Բ4 ○ ԵԳԻՊՏՈՍ
Բ4 ○ Մեմֆիս
Բ4 ○ Ալեքսանդրիա
Ա4 ○ Սիվա օազիս
Բ4 ○ Մեմֆիս
Գ4 ○ Գազա
Գ3 ○ Տյուրոս
Գ3 ○ Դամասկոս
Գ3 • Հալեպ
Դ3 • Նիսիբիս
Դ3 • Գավգամելա
Դ3 • Բաբելոն
Ե3 • Շուշան
Ե4 • ՊԱՐՍԿԱՍՏԱՆ
Ե4 • Պերսեպոլիս
Ե4 • Պասարգադա
Ե3 • ՄԱՐԱՍՏԱՆ
Ե3 • Եկբատանա
Ե3 • Ռագա
Ե3 • Հեկատոմպիլոս
Զ3 • ՊԱՐԹԵՎՔ
Է3 • ԱՐԻԱ
Է3 • Ալեքսանդրիա- Արիոն
Է3 • Պրոփտասիա
Զ4 • ԴՐԱՆԳԻԱՆԱ
Է4 • ԱՐԱՔՈՍԻԱ
Է4 • Ալեքսանդրիա- Արաքոսիա
Ը3 • Քաբուլ
Է3 • Դրապսակա
Ը3 • Ալեքսանդրիա- Օքսիանա
Է3 • Դրապսակա
Է3 • ԲԱԿՏՐԻԱ
Է3 • Բակտրա
Է2 • Դերբենտ
Է2 • ՍՈԳԴԻԱՆԱ
Է2 • Մարականդա
Է2 • Բուխարա
Է2 • Մարականդա
Ը2 • Ալեքսանդրիա- Էսքադա
Է2 • Մարականդա
Է2 • Դերբենտ
Է3 • Բակտրա
Է3 • ԲԱԿՏՐԻԱ
Է3 • Դրապսակա
Ը3 • Քաբուլ
Ը3 • Տաքսիլա
Ը5 • ՀՆԴԿԱՍՏԱՆ
Ը4 • Ալեքսանդրիա
Է4 • ԳԵԴՐՈՍԻԱ
Զ4 • Պուրա
Ե4 • ՊԱՐՍԿԱՍՏԱՆ
Զ4 • Ալեքսանդրիա
Զ4 • ԿՐՄԱՆ
Ե4 • Պասարգադա
Ե3 • Շուշան
Դ3 • Բաբելոն
[այլ բնակավայրեր]
Ա3 ԿՐԵՏԵ
Դ4 ԱՐԱԲԻԱ
[ջրածածկ տարածություններ]
Բ3 Միջերկրական ծով
Գ5 Կարմիր ծով
Ե4 Պարսից ծոց
Է5 Արաբական ծով
[գետեր]
Բ4 Նեղոս
Դ3 Եփրատ
Դ3 Տիգրիս
Է4 Ինդոս
[քարտեզ 27-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Հռոմեական կայսրություն
Ա1 ԲՐԻՏԱՆԻԱ
Ա3 ԻՍՊԱՆԻԱ
Բ1 ԳԵՐՄԱՆԻԱ
Բ2 ԳԱԼԻԱ
Բ2 ԻՏԱԼԻԱ
Բ2 Հռոմ
Բ3 Կարթագեն
Գ2 ԻԼԼԻՐԻԱ
Գ3 ՀՈՒՆԱՍՏԱՆ
Գ3 Ակցիում
Գ3 Կյուրենիա
Դ2 Բյուզանդիոն (Կոստանդնուպոլիս)
Դ3 ՓՈՔՐ ԱՍԻԱ
Դ3 Եփեսոս
Դ3 Հալեպ
Դ3 Անտիոք (Ասորիքի)
Դ3 Դամասկոս
Դ3 Գերաս (Ջերաշ)
Դ3 Երուսաղեմ
Դ3 Ալեքսանդրիա
Դ4 ԵԳԻՊՏՈՍ
[ջրածածկ տարածություններ]
Ա2 Ատլանտյան օվկիանոս
Գ3 Միջերկրական ծով
Դ2 Սև ծով
Դ4 Կարմիր ծով
[նկար 26-րդ էջի վրա]
Պտղոմեոս II-ը վերակառուցեց Ռաբան և վերանվանեց Ֆիլադելֆիա։ Առայսօր պահպանվել են հռոմեական թատրոնի ավերակները
[նկար 27-րդ էջի վրա]
Դեկապոլիսի քաղաքներից մեկը՝ Գերասը (Ջերաշ)
[նկար 27-րդ էջի վրա]
Հռոմեական ճանապարհները ձգվում էին մինչև Եվրոպա, Աֆրիկայի հյուսիս և Միջին Արևելք։ Քրիստոնյաները դրանցով ճամփորդում էին՝ տարածելով ճշմարտությունը։ Նկարում այսպիսի մի ճանապարհ է Հալեպի մոտ