ԴԱՍ 24
Բառերի ընտրություն
ԲԱՌԵՐԸ հաղորդակցության զորեղ միջոց են։ Բայց որպեսզի մեր խոսքը հասնի իր նպատակին, պետք է բառերի ճիշտ ընտրություն կատարենք։ Միևնույն բառի գործածումը կոնկրետ մի իրավիճակում կարող է ճիշտ լինել, բայց մեկ ուրիշում՝ սխալ։ Երբ սրամիտ արտահայտությունը տեղին չի ասվում, այն կարող է «վիրաւորիչ խօսք» դառնալ։ Նման վրիպումները շրջապատի մարդկանց զգացումները անուշադրության մատնելու հետևանք են։ Որոշ բառեր երկակի իմաստ ունեն, որոնցից մեկը կարող է վիրավորական երանգ պարունակել (Առակ. 12։18; 15։1)։ Բայց կան նաև «բարի խօսք[եր]», որոնք քաջալերում են մարդուն, նրա սիրտը լցնում ուրախությամբ (Առակ. 12։25)։ Համապատասխան բառեր գտնելը ջանքեր է պահանջում նույնիսկ իմաստուն մարդուց։ Ինչպես Աստվածաշունչն է ցույց տալիս, Սողոմոնը գիտակցում էր, որ «վայելուչ» և «ճշմարիտ խօսքեր» գտնելու համար հարկավոր է ջանք թափել (Ժող. 12։10)։
Որոշ լեզուներում կան արտահայտություններ, որոնք մարդիկ սովորաբար գործածում են տարեցներին ու պաշտոնյաներին դիմելիս, մինչդեռ իրենց հասակակիցների կամ տարիքով փոքրերի հետ խոսելիս օգտագործում են ուրիշ արտահայտություններ։ Նման բաներն անուշադրության մատնելը անքաղաքավարության նշան է։ Գեղեցիկ չէր լինի նաև սեփական անձի մասին արտահայտվել մեծարանք արտահայտող բառերով, որոնցով տվյալ միջավայրում դիմում են միայն կոնկրետ անձնավորությունների։ Ինչ վերաբերում է մարդկանց պատիվ տալուն, ապա այս հարցում Աստվածաշնչի չափանիշներն ավելի բարձր են, քան տեղի օրենքների կամ սովորույթների պահանջները։ Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է «ամենին պատուե[լ]» (Ա Պետ. 2։17)։ Այն անձնավորությունը, որ իսկապես հետևում է այս խորհրդին, հարգանք կցուցաբերի բոլոր տարիքի մարդկանց հանդեպ։
Գաղտնիք չէ, որ շատ մարդկանց, որոնք ճշմարիտ քրիստոնյաներ չեն, բնորոշ է կոպիտ ու գռեհիկ խոսելաոճը։ Նրանց թվում է, թե այդպես իրենց խոսքն ավելի տպավորիչ է։ Այդ մարդիկ գուցե այդպես են խոսում նաև այն պատճառով, որ չափազանց աղքատիկ բառապաշար ունեն։ Եթե անհատը նախքան Եհովային ճանաչելը տարիներ շարունակ նման լեզու է գործածել, Եփես. 4։29; Կող. 3։8)։
ապա նրա համար հավանաբար դժվար է թողնել այդ սովորությունը։ Սակայն դա հնարավոր է։ Աստծո սուրբ ոգին կարող է օգնել նրան փոխելու իր խոսելաոճը։ Բայց անհատն իր հերթին պետք է ցանկանա իր բառապաշարը հարստացնել գեղեցիկ, հաճելի բառերով. բառեր, որոնք «շինութեան համար» են, և աշխատի միշտ կիրառել դրանք (Հռովմ. 12։2;Հեշտությամբ հասկացվող խոսք։ Լավ խոսելու հիմնական պահանջն այն է, որ խոսքը հեշտությամբ հասկացվի (Ա Կորնթ. 14։9)։ Եթե դա այդպես չէ, ապա ունկնդիրների աչքում դու օտար լեզվով խոսող մարդու կնմանվես։
Որոշ բառեր ունեն հատուկ նշանակություն և գործածվում են նեղ մասնագիտական շրջաններում։ Մասնագետները երևի թե ամեն օր օգտագործում են դրանք։ Բայց եթե այդ բառերն օգտագործես ոչ համապատասխան իրավիճակում, ապա թերևս դա խանգարի քեզ հաղորդակցվելու մարդկանց հետ։ Եթե նույնիսկ խոսում ես պարզ ու սովորական լեզվով, չպետք է անհարկի մանրամասնությունների մեջ ընկնես, որովհետև քեզ լսողների ուշադրությունը կարող է շեղվել հիմնական թեմայից։
Ունկնդրի հանդեպ ուշադիր հռետորը ընտրում է այնպիսի բառեր, որոնք հասկանալի են նույնիսկ բավական սահմանափակ կրթության տեր անձանց։ Դրանով նա ընդօրինակում է Եհովային, որը ուշադրություն է ցույց տալիս «խեղճի» հանդեպ (Սաղ. 72։12, 13)։ Եթե ելույթ ունեցողն այնուամենայնիվ անհրաժեշտ է համարում գործածել որևէ անծանոթ բառ, ապա նա այդ բառի հետ պետք է գործածի նաև պարզ արտահայտություններ, որպեսզի իր ասելիքը հասկանալի լինի։
Պարզ, բայց լավ ընտրված բառերով արտահայտված մտքերը մեծ ազդեցություն կարող են թողնել։ Կարճ նախադասություններն ու պարզ բառակապակցությունները հեշտությամբ են ընկալվում։ Դրանց հետ կարելի է օգտագործել երկար նախադասություններ, որպեսզի ելույթը կտրտված չլինի։ Բայց հատկապես այն դեպքերում, երբ ուզում ես ինչ–որ բան ընդգծել, այնպես, որ ունկնդիրները հիշեն քո ասածը, ընտրիր պարզ բառեր ու կարճ նախադասություններ։
Խոսքը բազմազան է ու ճշգրիտ։ Լավ բառեր շատ կան։ Ամեն անգամ նույն բառերի ու արտահայտությունների փոխարեն՝ օգտագործիր ուրիշները։ Այդ դեպքում քո խոսքը կլինի և՛ հետաքրքիր, և՛ իմաստալից։ Իսկ ինչպե՞ս կարող ես հարստացնել բառապաշարդ։
Կարդալիս նշիր այն բառերը, որոնք այնքան էլ հասկանալի չեն, և բառարանի օգնությամբ պարզիր դրանց բացատրությունը։ Ընտրիր այդ բառերից մի քանիսը և աշխատիր հարմար առիթի դեպքում գործածել։ Ուշադիր եղիր, որ դրանք ճիշտ արտասանես ու խոսակցության այնպիսի թեմա ընտրես, որ մարդիկ հեշտությամբ հասկանան այդ բառերի իմաստը, և ոչ
թե պարզապես դրանցով գրավես նրանց ուշադրությունը։ Հարստացնելով բառապաշարդ՝ քո խոսքն ավելի բազմազան կդարձնես։ Բայց հարկավոր է զգույշ լինել։ Երբ անհատը սխալ է արտասանում կամ կիրառում բառը, կարող է տպավորություն ստեղծվել, թե նա չգիտի՝ ինչի մասին է խոսում։Մենք ցանկանում ենք հարստացնել մեր բառապաշարը ոչ թե ունկնդիրների վրա տպավորություն թողնելու, այլ նրանց տեղեկություն հաղորդելու համար։ Դժվարըմբռնելի նախադասություններն ու երկար բառերը սովորաբար լսարանի ուշադրությունը կենտրոնացնում են ելույթ ունեցողի վրա։ Մեր նպատակը պետք է լինի արժեքավոր տեղեկություններ հաղորդելը, ընդ որում այնպես, որ դրանք հետաքրքիր լինեն ունկնդիրների համար։ Հիշիր աստվածաշնչյան առակը. «Իմաստունների լեզուն գիտութիւն է ճարտարախօսում» (Առակ. 15։2)։ Լավ ընտրված ու հեշտությամբ հասկացվող բառերի շնորհիվ մարդիկ թարմություն կզգան ու, ձանձրանալու փոխարեն, կցանկանան գործել ըստ այդ խոսքերի։
Երբ նոր բառեր ես սովորում, մանրազնին քննիր, թե ինչպես դրանք ճիշտ ձևով օգտագործես։ Կան բառեր, որոնք թեև իմաստով շատ մոտ են, բայց տարբեր իրավիճակներում են ասվում։ Այս նրբությունը հաշվի առնելով՝ դու կկարողանաս խոսքդ ճիշտ արտահայտել և արդյունքում կխուսափես ունկնդիրներին վիրավորելուց։ Ուշադիր լսիր, թե հարուստ բառապաշար ունեցող մարդիկ ինչպես են խոսում։ Որոշ բառարաններում ամեն մի բառի տակ տրվում են դրա հոմանիշները (բառեր, որոնք իմաստով նման են, բայց միևնույնը չեն) և հականիշները (բառեր, որոնք հակառակ իմաստն ունեն)։ Այսպես դու ոչ միայն կգտնես տարբեր բառեր, որոնցով կարելի է փոխանցել տվյալ միտքը, այլև կտեսնես, որ այդ միտքը կարելի է զանազան իմաստային երանգներով հաղորդել։ Արդյունքում՝ երբ անհրաժեշտ լինի գտնել այն բառը, որ տվյալ իրավիճակում ճշգրտությամբ կփոխանցի քո միտքը, դու կկարողանաս դա հաջողությամբ անել։ Նախքան մի նոր բառ սովորելը համոզվիր, թե որն է դրա իմաստը, ինչպես այն արտասանել ու որ դեպքերում օգտագործել։
Մարդիկ շատ ավելի լավ են հասկանում դիմացինին, երբ իրենց հետ խոսում են կոնկրետ և ոչ թե ընդհանուր իմաստ ունեցող բառերով։ Օրինակ՝ հռետորը կարող է ասել. «Այդ ժամանակ շատ մարդիկ հիվանդացան»։ Նա կարող է այդ միտքը նաև հետևյալ կերպ արտահայտել. «Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ընդամենը մի քանի ամսում մոտ 21 միլիոն մարդ մահացավ իսպանական գրիպից»։ Որքա՜ն տարբեր են այս նախադասությունները։ Երկրորդ նախադասության մեջ հռետորը կոնկրետ խոսքերով ցույց է տալիս, թե ինչ ի նկատի ուներ «այդ ժամանակ», «շատ մարդիկ», «հիվանդացան» ասելով։ Կոնկրետ արտահայտվելու համար հարկավոր է ինչպես թեմայի հետ կապված փաստեր ձեռք բերել, այնպես էլ բառերի ճիշտ ընտրություն կատարել։
Ճիշտ ընտրված բառերը նաև օգնում են, որ մեր խոսքն առանց երկարաբանությունների հասցնենք մարդկանց։ Երբ անհատը երկարաբանում է, Մատթէոս 5։3–12 և Մարկոս 10։17–21 համարները)։ Սովորություն դարձրու մտքերդ արտահայտել հակիրճորեն ու լավ ընտրված բառերով։
ունկնդիրներն այդպես էլ չեն հասկանում, թե որն էր նրա ասելիքը։ Այնինչ պարզ խոսքն օգնում է, որ նրանք ըմբռնեն ու մտքում պահեն ասվածը և ճշգրիտ գիտելիքներ ստանան։ Հիսուս Քրիստոսն ուսուցանելիս շատ պարզ լեզու էր օգտագործում։ Սովորի՛ր նրանից (տե՛սԿենդանի, արտահայտիչ և պատկերավոր խոսք։ Հարստացնելով բառապաշարդ՝ սովորիր ոչ միայն նոր, այլև առանձնահատուկ իմաստ արտահայտող բառեր։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու այն բայերին, որոնք խոսքին կենդանություն են հաղորդում, ածականներին, որոնք խոսքը պատկերավոր են դարձնում, արտահայտություններին, որոնք խոսքին ջերմություն, բարություն կամ լրջություն են հաղորդում։
Աստվածաշնչում հաճախակի է օգտագործվում այսպիսի արտահայտիչ լեզու։ Ահա մի քանի օրինակ։ Ամովս մարգարեի միջոցով Եհովան հորդորեց. «Բարութիւն որոնեցէք, եւ ոչ թէ չարութիւն.... Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին» (Ամովս 5։14, 15)։ Սամուել մարգարեն Սավուղ թագավորին ասաց. «Տէրն այսօր քո վերայից Իսրայէլի թագաւորութիւնը պատառեց» (Ա Թագ. 15։28)։ Դիմելով Եզեկիելին՝ Եհովան օգտագործեց այնպիսի լեզու, որը դժվար է մոռանալ։ Նա ասաց. «Բոլոր Իսրայէլի տունը ճակատապինդ եւ խստասիրտ են» (Եզեկ. 3։7)։ Շեշտելով Իսրայելի գործած մեղքի ծանրությունը՝ Եհովան հարցրեց. «Միթէ մարդ Աստուած կը կողոպտէ՞, որ դուք զիս կը կողոպտէք» (Մաղ. 3։8, Արևմտ. Աստ.)։ Դանիել մարգարեն վառ կերպով նկարագրեց, թե Բաբելոնում հավատի ինչ փորձություն դիմագրավեցին Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը։ Այս երիտասարդները չէին ցանկանում երկրպագել արձանին, ուստի «Նաբուգոդոնոսորը լցուեցաւ բարկութիւնով» և հրամայեց, որ նրանց կապեն ու գցեն «կրակով բորբոքուած հնոցի» մեջ։ Որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե որքան բարձր էր ջերմաստիճանը հնոցում, Դանիելը տեղեկացնում է, որ թագավորն իր ծառաներին պատվիրեց «վառե[լ] հնոցն եօթնապատիկ աւելի քան թէ սովոր էին վառել»։ Կրակն այնքան ուժեղ էր, որ երբ այդ մարդիկ մոտեցան հնոցին, ‘կրակի բոցը սպանեց’ նրանց (Դան. 3։19–22)։ Իսկ ահա թե ինչ խորը զգացումներ արտահայտեց Հիսուսը՝ իր մահվանից մի քանի օր առաջ դիմելով Երուսաղեմի բնակիչներին. «Քանի անգամ կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը. եւ դուք չ’կամեցաք։ Ահա ձեր տունն աւերուած կ’թողուի ձեզ» (Մատթ. 23։37, 38)։
Հաջող ընտրված բառերը կարող են ունկնդիրների վրա մեծ տպավորություն թողնել։ Եթե գործածես այնպիսի բառեր, որոնք զգացումներ են արթնացնում մարդկանց մեջ, ապա քեզ լսողները «կտեսնեն» ու «կշոշափեն» այն, ինչի մասին որ խոսում ես, «կճաշակեն» ու «կզգան» այն կերակուրի համն ու հոտը, որի մասին հիշատակում ես, և «կլսեն» քո նկարագրած ձայները, ինչպես նաև այն մարդկանց, որոնց խոսքերը մեջբերում ես։
Ունկնդիրները կլանված քեզ կլսեն ու քեզ հետ միասին կվերապրեն այն ամենը, ինչ որ դու ասում ես։Կենդանի խոսքը կարող է մարդկանց ծիծաղեցնել, լացելու աստիճան հուզել, հույս ներշնչել։ Այն կարող է ընկճված մարդու սրտում կրկին ապրելու ցանկություն ծնել ու մղել նրան սիրելու իր Արարչին։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց խորապես տպավորում են աստվածաշնչյան այնպիսի համարներ, ինչպիսիք են Սաղմոս 37։10, 11, 34–ը, Յովհաննէս 3։16–ը և Յայտնութիւն 21։4, 5–ը։
Կարդալով Աստվածաշունչն ու «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» հրատարակած գրականությունը՝ դու կգտնես ամենատարբեր բառեր ու բառակապակցություններ (Մատթ. 24։45)։ Մի՛ մոռացիր դրանք։ Ամենօրյա խոսակցությունների մեջ գործածիր քեզ դուր եկած բառերը։
Խոսքը համապատասխանում է քերականական կանոններին։ Ոմանք հասկանում են, որ իրենց խոսքը միշտ չէ, որ համապատասխանում է քերականական կանոններին։ Ի՞նչ կարող են նրանք անել։
Եթե դեռ դպրոցական ես, ապա լավ սովորիր մայրենի լեզվի քերականությունը։ Եթե չես հասկանում որևէ կանոն, հարցրու ուսուցչիդ։ Մի սովորիր պարզապես հաջորդ դասարան փոխադրվելու համար։ Այս հարցում դու ունես մի այնպիսի պատճառ, որ մյուսները գուցեև չունեն. դու ցանկանում ես լինել բարի լուրի արդյունավետ քարոզիչ։
Իսկ եթե տարեց ես կամ մանուկ հասակում խոսել ես մի լեզվով, որով հիմա չես խոսում, կամ գուցե հնարավորություն չես ունեցել դպրոցում մայրենի լեզվից բավականաչափ կրթություն ստանալ, մի՛ վհատվիր։ Ձգտիր լեզվի բնագավառում ավելացնել գիտելիքներդ. չէ՞ որ դա անում ես հանուն բարի լուրի։ Քերականությունից շատ բան մենք սովորում ենք ուրիշների խոսքը լսելով։ Ուստի մեծ ուշադրությամբ լսիր հմուտ հռետորների ելույթները։ Աստվածաշունչ կամ օժանդակ գրականություն կարդալիս փորձիր հասկանալ նախադասության կառուցվածքը, բառակապակցությունները և համատեքստը։ Այնուհետև կիրառիր քո սովորած բաները։
Հայտնի հաղորդավարներն ու հանրաճանաչ երգիչները հաճախ են քերականական կանոններին հակասող լեզվով խոսում։ Մարդիկ հակված են ընդօրինակելու նրանց։ Իսկ թմրաբիզնեսով զբաղվողներն ու հանցագործ և անբարո կյանքով ապրողները հաճախ իրենց բառապաշարն ունեն. նրանք բառերի մեջ այնպիսի իմաստ են դնում, որը բոլորովին տարբերվում է սովորական իմաստից։ Քրիստոնյայի կողմից անխոհեմություն կլիներ ընդօրինակել այդ մարդկանց, քանի որ այդ դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, թե ինքն էլ է նույն կյանքով ապրում (Յովհ. 17։16)։
Սովորություն դարձրու գրագետ լեզվով խոսել ամեն օր։ Եթե ուշադրություն չդարձնես այս հանգամանքին, ապա մի սպասիր, որ հատուկ առիթների դեպքում կկարողանաս արտահայտիչ կերպով խոսել։ Բայց եթե առօրյա
կյանքում ճիշտ ձևով խոսես, ապա քարոզելիս ու ելույթ ունենալիս կկարողանաս մտքերդ հեշտությամբ ու բնական ձևով արտահայտել։