Ինչպես Դպրոցի համար ուսումնական առաջադրանք պատրաստել
ԴՊՐՈՑՈՒՄ ստացած յուրաքանչյուր առաջադրանք կատարելագործվելու հնարավորություն է ընձեռում։ Ջանասեր լինելու դեպքում քո առաջադիմությունն աստիճանաբար նկատելի կլինի թե՛ քեզ, թե՛ մյուսներին (Ա Տիմոթ. 4։15)։ Դպրոցը կօգնի քեզ կատարելագործել կարողություններդ։
Հուզվո՞ւմ ես, երբ մտածում ես, որ պետք է ժողովի առջև ելույթ ունենաս։ Նման զգացումները բնական են, նույնիսկ եթե արդեն վաղուց է, ինչ մասնակցում ես Դպրոցին։ Սակայն մի քանի միջոցներ կան՝ այդ ներքին անհանգստությունը նվազագույնի հասցնելու։ Սովորություն դարձրու տանը ժամանակ առ ժամանակ բարձրաձայն ընթերցել։ Հաճախակի մեկնաբանություններ տուր ժողովի հանդիպումներին և, եթե քարոզիչ ես, կանոնավորաբար մասնակցիր քարոզչական ծառայությանը։ Դա կօգնի քեզ փորձ ձեռք բերել մարդկանց առջև խոսելու։ Բացի այդ, նախապես լավ պատրաստիր ուսումնական առաջադրանքդ և բարձրաձայն կրկնիր։ Մի մոռացիր, որ դու ելույթ ես ունենալու բարեհամբույր լսարանի առջև։ Ամեն անգամ ելույթ կամ երկխոսություն ներկայացնելուց առաջ աղոթքով դիմիր Եհովային։ Նա իր սուրբ ոգին սիրով տալիս է իր այն ծառաներին, ովքեր խնդրում են իրենից (Ղուկ. 11։13; Փիլիպ. 4։6, 7)։
Ակնկալիքներիդ մեջ համեստ եղիր։ Փորձառու հռետոր և հմուտ ուսուցիչ դառնալու համար ժամանակ է հարկավոր (Միք. 6։8)։ Եթե նոր ես ցուցակագրվել Դպրոցին, մի սպասիր, որ միանգամից անթերի ելույթ կներկայացնես։ Նկատի ունեցիր, որ ամեն անգամ «Ուսումնական բլանկի» մի դասի վրա ես աշխատելու։ Ուսումնասիրիր դասագրքի այն հատվածը, որտեղ քննարկվում է քեզ հանձնարարված դասը։ Եթե հնարավոր է, կատարիր առաջարկված վարժությունները։ Դա կօգնի քեզ, նախքան ժողովի առաջ ելույթ ունենալը, որոշ փորձ ձեռք բերել տվյալ դասը կիրառելու հարցում։ Եվ այդպես դու կառաջադիմես։
Ինչպես պատրաստել ընթերցանության առաջադրանքը
Հանրային ընթերցանությանը պատրաստված լինել՝ շատ ավելին է նշանակում, քան պարզապես կարողանալ արտասանել տրված նյութի բառերը։ Հարկավոր է հստակ հասկանալ, թե որն է նյութի էությունը։ Ուստի առաջադրանքը ստանալուն պես կարդա տրված նյութը։ Աշխատիր ըմբռնել յուրաքանչյուր նախադասության իմաստը և յուրաքանչյուր պարբերության ընդհանուր միտքը, որպեսզի տեքստը կարդալիս կարողանաս ճիշտ փոխանցել մտքերը, համապատասխան զգացումներով։ Բացատրական բառարաններում ճշտիր քեզ անծանոթ բառերի նշանակությունը, եթե դրա հնարավորությունն ունես։ Լավ ծանոթացիր նյութին։ Գուցե հարկ լինի, որ ծնողները երեխաներին օգնեն այս հարցում։
Աստվածաշնչից որևէ հատված կամ «Դիտարանի» հոդված կարդալու առաջադրա՞նք ես ստացել։ Կարող ես խնդրել վարժ կարդալ իմացող որևէ մեկի, որ քեզ համար ընթերցի նյութը. հետևիր, երբ նա կարդա և հատուկ ուշադրություն դարձրու արտասանությանը, բառակապակցություններից հետո տրվող դադարներին, շեշտադրմանը և հնչերանգին։ Այնուհետև փորձիր այդ ամենը կիրառել քո ընթերցանության ժամանակ։
Երբ սկսես աշխատել առաջադրանքի վրա, ուսումնասիրիր քեզ հանձնարարված դասը։ Այնուհետև, եթե հնարավոր է, մի քանի անգամ բարձրաձայն կարդա ընթերցանության նյութը, որից հետո նորից կրկնիր դասը։ Աշխատիր որքան հնարավոր է լիարժեք կերպով կիրառել քեզ հանձնարարված դասի վերաբերյալ խորհուրդները։
Նման մարզումը մեծապես օգտակար կլինի քեզ նաև ծառայության մեջ։ Օրինակ՝ քարոզչական ծառայության ժամանակ հաճախ են առիթներ ստեղծվում՝ ուրիշների համար կարդալու։ Եվ քանի որ Աստծո Խոսքը ի զորու է փոխել մարդկանց կյանքը, շատ կարևոր է այն լավ կարդալ (Եբր. 4։12)։ Մի ակնկալիր, որ մեկ կամ երկու առաջադրանք կատարելուց հետո հմտորեն կտիրապետես կարդալու արվեստին։ Պողոս առաքյալը մի երեցի, որն այդ հարցում տարիների փորձ ուներ, գրեց. «Միտք դիր [«հանրորեն», ՆԱ] կարդալուն» (Ա Տիմոթ. 4։13)։
Պատրաստել թեմա ըստ պայմանական իրադրության
Ինչի՞ց սկսենք, երբ երկխոսություն ներկայացնելու հանձնարարություն ենք ստանում, որի համար հարկավոր է պայմանական իրադրություն ընտրել։
Այս դեպքում ուշադրության արժանի երեք հիմնական գործոններ կան՝ 1) նշանակված թեման, 2) պայմանական իրադրությունը և զրուցակիցդ, 3) ուսումնական բլանկից քեզ հանձնարարված դասը։
Պետք է սկսել հանձնարարված թեմայի վերաբերյալ նյութ հավաքելուց։ Բայց մինչ այդ մտածիր, թե ինչ իրադրություն ես ընտրելու, և ով է լինելու զրուցակիցդ, քանի որ դրանից է կախված այն, թե ինչի մասին է լինելու երկխոսությունդ և թե ինչպես ես այն մատուցելու։ Ի՞նչ պայմանական իրադրություն ես ընտրելու. ցուցադրելու ես, թե ինչպես կարելի է բարի լուրի մասին զրույց սկսել ծանոթ անձնավորությա՞ն հետ, թե՞ բոլորովին անծանոթի, որին առաջին անգամ ես հանդիպում։ Զրուցակիցդ տարիքով քեզանից մե՞ծ է, թե՞ հակառակը։ Ի՞նչ վերաբերմունք նա կարող է ունենալ այն հարցի վերաբերյալ, որ մտադիր ես քննել նրա հետ։ Իսկ որքա՞ն տեղեկություն ունի նա արդեն այդ թեմայի մասին։ Ո՞րն է լինելու քո կողմից ներկայացվող երկխոսության նպատակը, որին ցանկանում ես հասնել ձեր քննարկման ժամանակ։ Այս հարցերի պատասխանները կօգնեն քեզ ճիշտ կողմնորոշվել առաջադրանքներ պատրաստելիս։
Որտե՞ղ կարող ես հանձնարարված առաջադրանքի համար նյութ գտնել։ Դասագրքի 33–38-րդ էջերում կգտնես «Ինչպես փնտրտուքներ կատարել» թեման։ Կարդա այն, ապա օգտվիր փնտրտուքներ կատարելու այն միջոցներից, որ կարող ես ձեռք բերել։ Շատ դեպքերում քո հավաքած ինֆորմացիան ավելի ծավալուն կլինի, քան կարող ես գործածել։ Կարդա այնքան, որքան հարկավոր է թեմայիդ մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար։ Սակայն այդ ընթացքում աչքի առաջ ունեցիր պայմանական իրադրությունը, որը մտադիր ես գործածել և քո զրուցակցին։ Ընդգծիր այն մտքերը, որոնք հարմար են ելույթում գործածելու համար։
Նախքան առաջադրանքդ իր բոլոր մանրամասնություններով վերջնական տեսքի բերելը քննիր այն դասը, որի վրա աշխատելու հանձնարարություն ես ստացել։ Քո ստացած առաջադրանքի հիմնական նպատակներից մեկը այդ դասի տակ տրված խորհուրդները կիրառելն է։
Նյութը սահմանված ժամանակում մատուցելու դեպքում այն վերջաբանով եզրափակելով՝ դու բավարարվածության զգացում կստանաս, մինչդեռ եթե այդ ժամանակն անցնես, քեզ նշան կտրվի։ Սակայն քարոզելիս ժամանակի գործոնը միշտ չէ, որ որոշիչ դեր է խաղում։ Հետևաբար՝ նախապատրաստվելիս գլխավորապես ուշադրություն դարձրու արդյունավետ կերպով սովորեցնելուն, բայց հաշվի առ նաև տրամադրությանդ տակ եղած ժամանակը։
Երկու խոսք պայմանական իրադրության մասին։ Ուսումնասիրիր 82–րդ էջում տրված պայմանական իրադրությունները և ընտրիր դրանցից մեկը, որը կարող ես կիրառել ծառայության մեջ, ինչպես նաև քեզ տրված նյութը ներկայացնելիս։ Նույնիսկ եթե երկար ժամանակ է արդեն, ինչ ցուցակագրված ես Դպրոցին, այս օգնությունը դիտիր որպես ծառայության համար լրացուցիչ հմտություններ ձեռք բերելու և դրանք զարգացնելու հնարավորություն։
Եթե Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացուն ինքն է նշանակում պայմանական իրադրությունը, թող դա քեզ չվախեցնի։ Դրանց մեծ մասը վերաբերում են վկայություն տալուն։ Եթե ոչ մի անգամ այնպիսի վկայություն չես տվել, որը նկարագրվում է քեզ հանձնարարված պայմանական իրադրության մեջ, զրուցիր այն քարոզիչների հետ, ովքեր այդ հարցում փորձառու են։ Հնարավորության դեպքում որևէ մեկի հետ փորձիր քեզ նշանակված թեման՝ ի նկատի ունենալով այն պայմանական իրադրությունը, որը ներկայացնելու ես։ Այսպիսով քեզ կհաջողվի հասնել Դպրոցում կրթություն ստանալու քո կարևոր նպատակին։
Երբ ելույթ պատրաստելու հանձնարարություն ես ստանում
Սովորաբար, ժողովի առջև ելույթ ներկայացնելու հանձնարարություն են ստանում տղամարդիկ։ Նման ելույթներ պատրաստելու համար հիմնական պահանջները նույնն են, ինչ որ երկխոսությամբ ներկայացվող ուսումնական առաջադրանքների համար։ Միակ տարբերությունը լսարանն է ու մատուցման ձևը։
Ցանկալի է նյութը պատրաստել այնպես, որ ունկնդիրներից յուրաքանչյուրը օգուտ քաղի դրանից։ Ներկաների մեծ մասն արդեն ծանոթ է Աստվածաշնչի հիմնական ճշմարտություններին։ Նրանք կարող են քաջատեղյակ Եփես. 2։3)։ Այս հարցերին գոհացուցիչ պատասխաններ տալու համար անհրաժեշտ է հետազոտություններ կատարել։ Աստվածաշնչից համարներ մեջբերելիս մի բավարարվիր միայն դրանք կարդալով։ Տրամաբանական բացատրություններ տուր այդ համարների վերաբերյալ և ցույց տուր, թե ինչպես են դրանք հիմք հանդիսանում եզրակացությունների համար (Գործք 17։2, 3, ՆԱ)։ Աշխատիր չափից շատ տեղեկություն չընդգրկել։ Ելույթդ այնպես ներկայացրու, որ այն հեշտ լինի հիշել։
լինել այն թեմային, որի մասին դու առաջադրանք ես ստացել։ Ուստի հաշվի առ այդ հանգամանքը և աշխատիր այնպես մատուցել ասելիքդ, որ նրանք օգուտներ քաղեն։ Ինքդ քեզ հետևյալ հարցերը տուր. «Ինչպե՞ս մատուցել թեման, որպեսզի այն օգնի խորացնել ինչպես իմ, այնպես էլ իմ ունկնդրի գնահատանքը Եհովայի հանդեպ։ Ինձ տրված նյութի մեջ ի՞նչ տեղեկություններ կան, որ կարող են օգնել հասկանալու, թե ո՛րն է Աստծո կամքը։ Ինչպե՞ս կարող է այս նյութն օգնել մեզ ճիշտ որոշումներ կայացնել՝ չնայած նրան, որ մենք ապրում ենք մի այնպիսի աշխարհում, որտեղ իշխում են մարմնական ցանկությունները» (Ելույթ պատրաստելիս պետք է ուշադրություն դարձնել նաև մատուցման ձևին։ Մի անտեսիր դա։ Բարձրաձայն կրկնիր ելույթդ։ Ջանքերը, որ կներդնես յուրաքանչյուր դասի խորհուրդները ուսումնասիրելու և կիրառելու համար, մեծապես կօգնեն, որ արագ առաջադիմես։ Անկախ այն բանից՝ նոր ես սկսում ելույթներով հանդես գալ, թե արդեն փորձառու հռետոր ես՝ լավ նախապատրաստվիր ելույթին, որպեսզի այն մատուցելիս խոսես վստահ ու նյութին համապատասխան զգացմունքներով։ Միշտ հիշիր, որ Դպրոցում ցանկացած առաջադրանք կատարելիս քո նպատակն է՝ խոսքի աստվածաշնորհ պարգևը գործածել Եհովային փառք բերելու համար (Սաղ. 150։6)։