ԴԱՍ 35
Կրկնություն՝ ընդգծելու նպատակով
ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ արդյունավետ կերպով ուսուցանելու մեթոդներից է։ Երբ կարևոր միտքը մի քանի անգամ կրկնվում է, ապա մեծանում է հավանականությունը, որ ունկնդիրները կհիշեն դա։ Իսկ երբ այդ միտքը փոքր–ինչ այլ ձևով է արտահայտվում, ապա դա օգնում է ունկնդիրներին է՛լ ավելի լավ հասկանալու նյութը։
Եթե ունկնդիրները չմտապահեն քո խոսքերը, դու չես կարողանա ազդել նրանց համոզմունքների ու ապրելակերպի վրա։ Բայց եթե ասելիքդ հատուկ ձևով շեշտես, ապա նրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն մտածել դրա շուրջ։
Եհովան՝ մեր Մեծ Ուսուցիչը, մեզ համար օրինակ է հանդիսանում կրկնության մեթոդը օգտագործելու մեջ։ Նա Իսրայել ազգին տվեց Տասը պատվիրանները։ Եհովան իսրայելացիներին այդ պատվիրանները լսել տվեց հրեշտակի միջոցով Սինա լեռան ստորոտում։ Ավելի ուշ Աստված դրանք գրավոր ձևով հանձնեց Մովսեսին (Ելից 20։1–17; 31։18; Բ Օրին. 5։22)։ Եհովայի առաջնորդությամբ Մովսեսն այս պատվիրանները կրկին հայտնեց ժողովրդին, որը կանգնած էր Ավետյաց երկրի շեմին, և նա սուրբ ոգու միջոցով գրեց այդ մասին Բ Օրինաց 5։6–21-ում։ Իսրայելացիներին տրված պատվիրաններից մեկը հետևյալն էր. սիրել ու ծառայել Եհովային ամբողջ սրտով, հոգով ու զորությամբ։ Այս պատվերը նույնպես բազմիցս կրկնվել է (Բ Օրին. 6։5; 10։12; 11։13; 30։6)։ Ինչո՞ւ։ Քանի որ, ինչպես Հիսուսն ասաց, դա է «առաջին եւ մեծ պատուիրանքը» (Մատթ. 22։34–38)։ Երեմիա մարգարեի միջոցով Եհովան ավելի քան 20 անգամ հիշեցրեց Հուդայի բնակիչներին, թե որքան կարևոր է հնազանդորեն կատարել Աստծո բոլոր պատվիրանները (Երեմ. 7։23; 11։4; 12։17; 19։15)։ Իսկ Եզեկիել մարգարեի միջոցով նա ավելի քան 60 անգամ հայտնեց, որ ազգերը «պիտի իմանան, որ [նա է] Տէրը» (Եզեկ. 6։10; 38։23)։
Հիսուսի ծառայության վերաբերյալ աղբյուրները քննելիս նկատում ենք, որ դրանցում արդյունավետ կերպով օգտագործված է կրկնության մեթոդը։ Օրինակ՝ գոյություն ունի չորս Ավետարան, որոնցից յուրաքանչյուրում նկարագրվում են կարևոր իրադարձություններ։ Բայց դրանք միայն մեկ Ավետարանում չեն հանդիպում. դրանց վերաբերյալ գրված է նաև մնացած Ավետարաններից առնվազն մեկում, որտեղ այդ իրադարձությունները նկարագրվում են թեթևակի տարբերությամբ։ Ուսուցանելիս ինքը՝ Հիսուսը, միևնույն հիմնական միտքը տարբեր առիթներով կրկին շեշտում էր, բայց ոչ Մարկ. 9։34–37; 10։35–45; Յովհ. 13։2–17)։ Իսկ իր մահից մի քանի օր առաջ Ձիթենյաց լեռան վրա նա ասաց. «Արթուն կացէք. որ չգիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ»։ Եվ որպեսզի շեշտեր իր այս խորհրդի կարևորությունը, կարճ ժամանակ անց կրկնեց այն (Մատթ. 24։42; 25։13)։
միևնույն ձևով (Քարոզչական ծառայության ժամանակ։ Քարոզելիս մենք հույս ենք ունենում, որ մարդիկ կհիշեն մեր ասածները։ Բայց դրա համար պետք է արդյունավետ ձևով օգտվենք կրկնության մեթոդից։
Հաճախ տվյալ թեման ավելի լավ է տպավորվում անհատի մտքում, երբ խոսակցության ընթացքում դա կրկնում ենք։ Օրինակ՝ երբ Աստվածաշնչից համար ես կարդում, կարող ես ասելիքդ ընդգծել՝ մատնանշելով այդ համարի հիմնական հատվածը և հարցնել. «Նկատեցի՞ք, թե ինչ է գրված այստեղ»։
Զրույցի վերջին նախադասությունները նույնպես կարելի է հաջողությամբ օգտագործել հիմնական միտքը կրկնելու համար։ Օրինակ՝ կարող ես ասել. «Հուսով եմ, որ դուք չեք մոռանա մեր խոսակցության հիմնական միտքը՝ այսինքն այն, որ...»։ Այնուհետև կարող ես պարզապես կրկնել հիմնական միտքը։ Ստորև բերվում են հիմնական մտքերի մի քանի օրինակներ. «Աստծո նպատակն այն է, որ երկիրը դրախտ դառնա։ Այդ նպատակը, անշուշտ, կիրագործվի»։ «Աստվածաշունչը հստակորեն ցույց է տալիս, որ մենք ապրում ենք իրերի այս համակարգի վերջին օրերում։ Եթե ցանկանում ենք վերապրել նրա վախճանը, ապա պետք է իմանանք, թե ինչ է Աստված պահանջում մեզնից»։ «Ինչպես տեսանք, Աստվածաշունչը գործնական խորհուրդներ է տալիս ընտանեկան խնդիրները լուծելու վերաբերյալ»։ Որոշ դեպքերում, եթե ուզում ես, որ զրուցակիցդ հիշի ընթերցված համարի միտքը, կարող ես պարզապես կրկնել այդ համարը։ Բայց որպեսզի դա արդյունավետ ձևով անես, հարկավոր է նախապես մտածել այդ մասին։
Վերայցելությունների ու տնային ուսումնասիրությունների ժամանակ ինչ–որ միտք կրկնելու համար կարող ես հարցեր օգտագործել։
Եթե անհատը դժվարանում է հասկանալ կամ կիրառել աստվածաշնչյան խորհուրդը, թերևս հարկ լինի այդ մասին նրա հետ խոսել մի քանի անգամ։ Փորձիր հարցին մոտենալ տարբեր կողմերից։ Քննարկումները չպետք է չափազանց ծավալուն լինեն, այլ անհատին պետք է մղեն մտածելու խնդրո առարկայի շուրջ։ Հիշիր, որ Հիսուսը կրկնության մեթոդը այս ձևով կիրառեց, երբ օգնում էր իր աշակերտներին հաղթահարելու առաջինը լինելու ցանկությունը (Մատթ. 18։1–6; 20։20–28; Ղուկ. 22։24–27)։
Ելույթ ունենալիս։ Բեմից ելույթ ունենալիս քո նպատակը միայն տեղեկություն փոխանցելը չէ։ Դու, անշուշտ, ցանկանում ես, որ ունկնդիրները հասկանան, հիշեն ու կիրառեն այն, ինչ որ ասում ես։ Այս նպատակին հասնելու համար հարկավոր է արդյունավետ ձևով օգտվել կրկնությունից։
Սակայն, եթե հիմնական մտքերը չափից դուրս հաճախակի կրկնես, վտանգ կա, որ ունկնդիրները ուշադիր չլսեն քեզ։ Հանգամանորեն քննիր, թե ո՛ր մտքերը պետք է առանձնահատուկ կերպով ընդգծվեն։ Սովորաբար դրանք գլխավոր կետերն են, որոնց շուրջ զարգանում է քո թեման, բայց շեշտվելիք մտքերի թվում կարող են լինել նաև այնպիսիները, որոնք առանձնահատուկ արժեք ունեն լսարանի համար։
Կրկնության մեթոդը կարելի է հաջողությամբ կիրառել թե՛ առաջաբանում, թե՛ հիմնամասում և թե՛ վերջաբանում։ Առաջաբանում դա կարելի է անել՝ հիշատակելով թեմայի գլխավոր կետերը, օրինակ՝ համառոտակի ներկայացնելով, պարզապես ընդհանուր պատկերացում տալու համար, թե ինչի մասին ես խոսելու։ Այդ հիշատակումը կարող ես անել նաև հարցերի միջոցով, ինչպեսև կարճ օրինակների, որոնք ցույց են տալիս այն խնդիրները, որոնց պատասխանը պետք է տրվի ելույթի ժամանակ։ Կարելի է նաև ասել, թե քանի գլխավոր կետ է լինելու ելույթի ընթացքում, ու թվարկել դրանք։ Իսկ ելույթի հիմնամասում, որտեղ զարգանում են այդ կետերը, նախքան հաջորդին անցնելը տվյալ գլխավոր կետը կարելի է ընդգծել կրկնելով։ Դա կարելի է նաև անել՝ բերելով օրինակ, որը բացատրում է գլխավոր կետ հանդիսացող մտքի կիրառությունը։ Իսկ վերջաբանում գլխավոր կետերը կարելի է ընդգծել հետևյալ ձևերով՝ կրկին նշելով, թե որոնք էին դրանք, հակադրություն ստեղծելով, պատասխանելով նախապես առաջ քաշված հարցերին, կամ ևս մեկ անգամ հակիրճ նշելով, թե որն է ելույթի սկզբում հիշատակված խնդիրների լուծումը։
Ի լրումն վերը նշվածի՝ փորձառու հռետորները նաև հաշվի են առնում, թե ովքեր են իրենց ունկնդիրները, ուշադիր հետևում են նրանց արձագանքին և նկատում, երբ ինչ–որ միտք անհասկանալի է մնում ոմանց համար։ Եթե տվյալ միտքը կարևոր է, հռետորը նորից է անդրադառնում դրան։ Բայց նույն բառերը կրկնելը գուցե ոչ մի արդյունք չտա։ Լավ ուսուցչից ավելին է պահանջվում։ Նա պետք է ճկուն լինի։ Միգուցե հարկ լինի հանպատրաստից լրացումներ անել։ Թե որքանով քեզ կհաջողվի լինել հմուտ հռետոր, մեծապես կախված է այն բանից, թե ինչքանով ես հաշվի առնում լսարանի կարիքները։