ԴԱՍ 30
Հետաքրքրություն մարդու հանդեպ
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ճշմարտությունը տարածելիս մենք պետք է ավելին անենք, քան պարզապես մարդկանց տեղեկություններ փոխանցելը. մենք պետք է մեր խոսքը հասցնենք նրանց սրտին։ Այս նպատակն իրագործելու եղանակներից մեկը հետևյալն է. անկեղծ հետաքրքրություն ցույց տալ ունկնդրի հանդեպ։ Սա կարելի է անել տարբեր կերպերով։
Հաշվի առ դիմացինիդ տեսակետը։ Պողոս առաքյալը հաշվի էր առնում իր ունկնդիրների ով լինելը, ինչպես նաև նրանց մտածելակերպը։ Նա բացատրում է. «Հրէաներին Հրէայի պէս եղայ, որ Հրէաներին շահեմ։ Օրէնքի տակ լինողներին օրէնքի տակ լինողի պէս եղայ, որ օրէնքի տակ լինողներին շահեմ. օրէնք չ’ունեցողներին օրէնք չ’ունեցողի պէս եղայ. (իբր չէ թէ ես Աստուծոյ առաջին օրէնք չ’ունէի, այլ Քրիստոսի օրէնքի տակ էի) որ օրէնք չ’ունեցողներին շահեմ։ Տկարներին տկարի պէս եղայ, որ տկարներին շահեմ. ամենին ամեն բան եղայ, որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցնեմ։ Այս անում եմ աւետարանի համար, որ նորան կցորդ լինիմ» (Ա Կորնթ. 9։20–23)։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ այսօր «ամենին ամեն բան» լինել։
Եթե նախքան մարդու հետ խոսելը հնարավորություն ես ունենում թեկուզև կարճ ժամանակով դիտելու նրան, ապա հնարավոր է նկատել, թե նա ինչ հետաքրքրություններ ունի և ինչպիսի կյանքով է ապրում։ Ուշադրություն դարձրու՝ չե՞ս կարող պարզել, թե ինչ աշխատանքով է նա զբաղվում։ Կա՞ ինչ–որ մի նշան, որը վկայում է նրա կրոնական համոզմունքների մասին։ Կարո՞ղ ես պատկերացում կազմել, թե ինչպիսին է նրա ընտանեկան կյանքը։ Ելնելով քո դիտումներից՝ կարո՞ղ ես քո մատուցումը որոշակի փոփոխությունների ենթարկել, որպեսզի այն գրավի քեզ լսողներին։
Որպեսզի խոսքդ արձագանք գտնի քո քարոզչական տարածքի բնակիչների սրտում, պետք է նախօրոք մտածես, թե ինչ ես ասելու։ Որոշ վայրերում բնակիչների թվում կան օտար երկրներից ներգաղթածներ։ Եթե քո տարածքում այդպիսի մարդիկ են ապրում, ապա գտե՞լ ես նրանց վկայելու արդյունավետ եղանակ։ Քանի որ Աստծո կամքն է, որ «ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան», նպատակ դիր Թագավորության լուրն այնպես ներկայացնել, որ քեզ հանդիպած բոլոր մարդիկ հետաքրքրվեն դրանով (Ա Տիմոթ. 2։4)։
Ուշադիր լսիր։ Թեև Եհովան ամեն ինչ լավ գիտի, բայց նա լսում է ուրիշներին։ Միքիա մարգարեն Եհովայից տեսիլք ստացավ, որում Աստված հրեշտակներին խրախուսում էր մի հարցի շուրջ իրենց մտքերն արտահայտել։ Հետո Աստված հրեշտակներից մեկին թույլ տվեց, որ իրագործի իր առաջարկը (Գ Թագ. )։ Երբ Աբրահամն անհանգստություն հայտնեց Սոդոմին սպասող դատաստանի վերաբերյալ, Եհովան ողորմածորեն նրան հնարավորություն տվեց արտահայտվելու ( 22։19–22Ծննդ. 18։23–33)։ Ինչպե՞ս կարող ենք քարոզչական ծառայություն ժամանակ Եհովային ընդօրինակել դիմացինին լսելու հարցում։
Խրախուսիր մարդուն արտահայտվելու։ Տուր մի հարց, որ տեղին կլիներ, հետո բավականաչափ սպասիր, մինչև որ նա պատասխանի։ Դու այդ մարդուն պետք է իսկապես լսես։ Վերջինս, տեսնելով, թե ինչպիսի ուշադրությամբ ես լսում, անկաշկանդ կխոսի։ Եթե պատասխանի մեջ նկատում ես այնպիսի մտքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի հետաքրքրությունների տեր է նա, նրբանկատորեն հարցեր տուր դրանց վերաբերյալ։ Բայց զրույցը մի վերածիր հարցաքննության, այլ փորձիր նրա հետ մտերմանալ։ Գովիր նրան իր արտահայտած մտքերի համար, եթե դա կարող ես անել անկեղծորեն։ Իսկ եթե նույնիսկ համաձայն էլ չես նրա հետ, շնորհակալություն հայտնիր նրան քեզ հետ մտքեր փոխանակելու համար (Կող. 4։6)։
Սակայն մենք պետք է զգույշ լինենք, որ հետաքրքրվելով մարդկանցով՝ չանցնենք պատշաճության սահմանները։ Այն, որ ուրիշների հանդեպ հետաքրքրություն ենք հանդես բերում, մեզ իրավունք չի տալիս խառնվելու նրանց անձնական կյանքին (Ա Պետ. 4։15)։ Մենք պետք է նաև զգույշ լինենք, որ հակառակ սեռի ներկայացուցիչը, որի հետ խոսում ենք, մեր սիրալիր հետաքրքրության պատճառը սխալ չհասկանա։ Մենք պետք է ողջամտություն հանդես բերենք նման հանգամանքներում, քանի որ ուրիշներով հետաքրքրվելու պատշաճության սահմանները տարբեր երկրներում տարբեր են, և տարբերություն է նկատվում նույնիսկ անհատից անհատ (Ղուկ. 6։31)։
Ծառայությանը նախապատրաստվելը կօգնի մեզ, որ մարդուն ուշադիր լսենք։ Երբ որ պարզ պատկերացնում ենք, թե ինչ ենք ասելու նրան, մեզ հանգիստ ենք զգում ու, ինչպես որ սովորական խոսակցությունների ժամանակ է լինում, բնական ձևով ենք նրան լսում։ Մեր հանգստությունն իր հերթին փոխանցվում է դիմացինին ու կարող է տրամադրել նրան մեզ հետ զրուցելու։
Մարդկանց լսելով՝ մենք պատիվ ենք տալիս նրանց (Հռովմ. 12։10)։ Դրանով ցույց ենք տալիս, որ գնահատում ենք նրանց տեսակետներն ու զգացմունքները։ Այս հանգամանքը գուցե նույնիսկ նրանց մեջ ցանկություն առաջացնի ավելի մեծ ուշադրությամբ լսելու մեր խոսքերը։ Պատահական չէ, որ Աստծո Խոսքը խորհուրդ է տալիս. «Ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ» (Յակ. 1։19, ԷԹ)։
Օգնիր մարդկանց հոգևորապես առաջադիմելու։ Հոգատարության զգացումը կմղի մեզ մշտապես մտածել այն մարդկանց մասին, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում Աստվածաշնչի հանդեպ։ Այդ զգացումը նաև կմղի մեզ կրկին այցելել նրանց ու խոսել այն սուրբգրային ճշմարտությունների մասին, որոնք առավելագույնս են համապատասխանում նրանց կարիքներին։ Խորհելով Ես. 48։17)։
հաջորդ այցելության մասին՝ հաշվի առ, թե ինչ ես իմացել այդ մարդու վերաբերյալ նախորդ այցերից։ Գտիր համապատասխան ինֆորմացիա նրան հուզող հարցերի վերաբերյալ։ Ցույց տուր իր ստացած գիտելիքների գործնական մեծ արժեքը՝ օգնելով տեսնել, թե ինչ օգուտներ նա կարող է ստանալ իմացածից (Եթե անհատը խոսք է բացում իրեն հուզող խնդրի մասին, ապա այս հանգամանքն ընդունիր որպես յուրահատուկ հնարավորություն՝ հայտնելու նրան բարի լուրը։ Հիսուսի օրինակին հետևիր. նա միշտ պատրաստ էր մխիթարելու վշտահարներին (Մարկ. 6։31–34)։ Խուսափիր մակերեսային մոտեցում հանդես բերելուց կամ հապճեպ լուծում առաջարկելուց, քանի որ անհատը կարող է եզրակացնել, թե իրականում դու հետաքրքրված չես իրենով։ Փոխարենը՝ կարեկցանք ցույց տուր (Ա Պետ. 3։8)։ Այդ խնդրի վերաբերյալ Աստվածաշնչի վրա հիմնված գրականության մեջ փնտրտուքներ կատարիր, որպեսզի կարողանաս գտնված տեղեկության միջոցով օգնել նրան։ Իհարկե, անկեղծ հոգատարությունը զրուցակցի հանդեպ թույլ չի տա նրա գաղտնիքը հայտնել ուրիշներին, եթե դա անելու հիմնավոր պատճառ չկա (Առակ. 25։9)։
Մենք առանձնապես պետք է հետաքրքրություն հանդես բերենք նրանց հանդեպ, ում հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք անցկացնում։ Յուրաքանչյուր ուսումնասիրողի կարիքների վերաբերյալ աղոթքով խորհրդածիր և դրանք հաշվի առ ուսումնասիրությանը նախապատրաստվելիս։ Ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչ պետք է նա անի, որպեսզի շարունակի հոգևորապես աճել»։ Սիրալիր կերպով նրան օգնիր հասկանալու, թե Աստվածաշունչն ու «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» տված հրատարակություններն ինչ են ասում տվյալ հարցի վերաբերյալ (Մատթ. 24։45)։ Որոշ դեպքերում գուցե բավական չլինի պարզապես բացատրություն տալը։ Գուցե հարկ լինի միասին անել ինչ–որ մի բան, որպեսզի ցույց տաս, թե ինչպես կիրառել սուրբգրային տվյալ սկզբունքը (Յովհ. 13։1–15)։
Հարկավոր է հավասարակշռվածություն և ողջախոհություն հանդես բերել, երբ մարդկանց օգնում ենք իրենց կյանքը համապատասխանեցնելու Եհովայի չափանիշներին։ Մարդիկ կյանքի տարբեր ուղիներ են անցել ու տարբեր ընդունակություններով են օժտված, հետևաբար առաջադիմելու տարբեր հնարավորություններ ունեն։ Այդ իսկ պատճառով ողջամիտ եղիր նրանցից ունեցած քո ակնկալիքներում (Փիլիպ. 4։5, ՆԱ)։ Մի՛ ստիպիր նրանց փոփոխություններ անելու իրենց կյանքում։ Թող Աստծո Խոսքը և նրա սուրբ ոգին մղեն նրանց գործելու։ Եհովան ուզում է, որ մարդիկ իրեն կամավորապես ծառայեն և ոչ թե հարկադրաբար (Սաղ. 110։3)։ Երբ անհատը որոշում կայացնելու առջև է կանգնած, խուսափիր քո անձնական կարծիքը հայտնելուց, և նույնիսկ երբ նա քեզ խնդրում է կարծիք հայտնել, զգույշ եղիր, որ նրա փոխարեն վճիռ չկայացնես (Գաղ. 6։5)։
Գործնական օգնություն ցույց տուր։ Հիսուսը գլխավորապես հոգ էր տանում իր ունկնդիրների հոգևոր բարօրության մասին, այնուամենայնիվ նա ուշադիր էր նաև նրանց մյուս կարիքների հանդեպ (Մատթ. 15։32)։ Որքան էլ որ սահմանափակ լինեն մեր միջոցները՝ բազում հնարավորություններ ունենք մարդկանց գործնականում օգնություն ցույց տալու համար։
Մարդկանց հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար հարկավոր է ուշադիր լինել նրանց նկատմամբ։ Օրինակ՝ եթե եղանակը անհարմարություն է պատճառում զրուցակցիդ, առաջարկիր տեղափոխվել ավելի հարմար տեղ կամ պայմանավորվիր խոսակցությունը մեկ ուրիշ անգամ շարունակելու մասին։ Եթե ոչ պատեհ ժամի ես այցելել նրան, ասա, որ կարող ես մեկ ուրիշ անգամ գալ։ Եթե հարևանդ կամ հետաքրքրվող անհատը հիվանդացել է կամ գտնվում է հիվանդանոցում, դրսևորիր հոգատարությունդ՝ նրան բացիկ կամ հակիրճ նամակ ուղարկելով կամ էլ այցելելով։ Եթե տեղին է, կարող ես նաև ուտելիք տանել կամ ուղարկել նրա համար։ Կարելի է նաև այլ կերպերով բարություն ցուցաբերել։
Հոգևորապես առաջադիմելուն զուգահեռ ուսումնասիրողը գուցե էմոցիոնալ դատարկություն կամ մենակություն զգա, քանի որ այլևս շատ ժամանակ չի անցկացնում նախկին ընկերների հետ։ Ընկերացիր նրա հետ։ Ուսումնասիրությունից հետո, ինչպես նաև ուրիշ դեպքերում ժամանակ անցկացրու նրա հետ։ Քաջալերիր լավ ընկերներ գտնել (Առակ. 13։20)։ Օգնիր այցելելու քրիստոնեական հանդիպումներին։ Հանդիպման ժամանակ նրա հետ նստիր ու օգնիր, որ կարողանա իր երեխաներին հետևել։ Այսպես և՛ նա, և՛ երեխաները կկարողանան հանդիպումից առավելագույնս օգուտ քաղել։
Թող որ հետաքրքրությունդ սրտից բխի։ Մարդկանց հանդեպ հետաքրքրություն հանդես բերելը ինչ–որ մեթոդ չէ, որ յուրացնում են. դա սրտից է բխում։ Թե որքանով ենք հետաքրքրված ուրիշներով, երևում է մի քանի բանից։ Դա երևում է նրանից, թե ինչպես ենք լսում ու ինչ ենք ասում։ Հետաքրքրվածությունը դրսևորվում է նաև նրանց հանդեպ ցուցաբերած բարությամբ և ուշադրությամբ։ Նույնիսկ եթե չենք խոսում կամ ոչ մի բան չենք անում, մարդու հանդեպ մեր հետաքրքրությունը երևում է մեր կեցվածքից ու դեմքի արտահայտությունից։ Եթե իսկապես հոգ ենք տանում նրա մասին, ապա դա անպայման կզգացվի։
Գլխավոր պատճառը, թե ինչու ենք մարդկանց հանդեպ անկեղծ հետաքրքրություն ցուցաբերում, այն է, որ ուզում ենք ընդօրինակել մեր երկնային Հորը սեր ու գթառատություն ցուցաբերելու մեջ։ Հետաքրքրություն ցուցաբերելով՝ կօգնենք մեր ունկնդիրներին մոտենալու Եհովային և ընդունելու այն պատգամը, որը նրա հանձնարարությամբ տարածում ենք։ Հետևաբար, քարոզելով բարի լուրը՝ ձգտիր կիրառել Աստվածաշնչի հետևյալ խոսքը. «Միայն ձեր մասին մի՛ մտածեք, այլ նաև ձեր ընկերոջ մասին» (Փիլիպ. 2։4, ԱՆԹ)։