Շարունակիր առաջադիմել
Աշխատե՞լ ես արդյոք Դպրոցի ծրագրում ընդգրկված բոլոր դասերի վրա։ Կատարե՞լ ես առաջարկված բոլոր վարժությունները։ Դպրոցում կամ այլ հանդիպումներին ելույթ ունենալիս և քարոզչական ծառայությանը մասնակցելիս կիրառո՞ւմ ես արդյոք յուրաքանչյուր դասում տրված խորհուրդները։
Շարունակիր օգուտներ քաղել Աստվածապետական ծառայության դպրոցից։ Նշանակություն չունի, թե որքան ժամանակ է արդեն ելույթ ես ունենում։ Կան ոլորտներ, որոնցում կարող ես միշտ առաջադիմել։