ԴԱՍ 45
Սովորեցրու պատկերավոր խոսքի և օրինակների օգնությամբ
ՊԱՏԿԵՐԱՎՈՐ խոսք կիրառելն ու օրինակներ բերելը ուսուցման արժեքավոր մեթոդներից են, որոնց օգնությամբ կարելի է ունկնդիրների մեջ հետաքրքրություն առաջացնել ու պահպանել այն։ Դրանք օգնում են մտածել, զգացմունքներ են արթնացնում, ուստիև շարժում խիղճն ու սիրտը։ Երբեմն դրանց օգնությամբ հնարավոր է լինում փոխել դիմացինի կանխակալ կարծիքը։ Նաև օգնում են հիշել բուն նյութը։ Իսկ դու սովորեցնելիս օգտվո՞ւմ ես այս մեթոդներից։
Խոսքի պատկերավորման միջոցներից է պատկերավոր արտահայտությունը։ Այն սովորաբար լինում է համառոտ, սակայն կարող է երևակայության մեջ վառ պատկերներ ստեղծել։ Երբ պատկերավոր արտահայտությունն ընտրված է լինում հանգամանորեն, ապա ասելիքը մեծ մասամբ պարզ է լինում։ Այնուամենայնիվ, ուսուցիչը հակիրճ մեկնաբանությամբ կարող է ընդգծել ասելիքի արժեքը։ Այս առումով շատ բան կարող ենք սովորել Աստվածաշնչից, որը լի է պատկերավոր արտահայտություններով։
Սկսիր համեմատություններից ու փոխաբերություններից։ Պատկերավոր արտահայտություններից ամենապարզը համեմատությունն է։ Եթե նոր ես սովորում պատկերավոր խոսք կիրառել, օգտակար կլինի սկսել համեմատություններից։ Դրանք սովորաբար կառուցվում են հետևյալ բառերի օգնությամբ՝ «պես», «նման», «ինչպես», «ոնց որ», «քան» և այլն։ Համադրելով երկու միանգամայն տարբեր բաներ՝ համեմատությունն ընդգծում է դրանց միջև գոյություն ունեցող որևէ ընդհանրություն։ Աստվածաշնչում հանդիպող բազմաթիվ պատկերավոր արտահայտություններում հիշատակվում են Եհովայի ստեղծագործությունները, օրինակ՝ բույսեր, կենդանիներ կամ երկնային մարմիններ, ինչպես նաև առօրյա կյանքում օգտագործվող առարկաներ։ Սաղմոս 1։3–ում ասվում է, որ այն մարդը, ով կանոնավորաբար ընթերցում է Աստծո Խոսքը, «ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է», որն առատ բերք է տալիս, և որի տերևը չի թոշնում։ Ամբարիշտ մարդը՝ «ինչպէս առիւծ», դարանամուտ է լինում՝ սպասելով իր զոհին (Սաղ. 10։9)։ Եհովան Աբրահամին խոստացավ, որ նրա սերունդը կշատացնի «երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս» (Ծննդ. 22։17)։ Նկարագրելով այն մտերիմ փոխհարաբերությունները, որ Եհովան հնարավոր էր դարձրել իր և Իսրայել ժողովրդի միջև՝ Աստված ասաց. «Ինչպէս որ գօտին փակած է մարդիս մէջքին, այնպէս էլ ես փակցրել էի ինձ բոլոր Իսրայէլի տունը, եւ բոլոր Յուդայի տունը» (Երեմ. 13։11)։
Մատթ. 5։14)։ Նկարագրելով անկառավարելի խոսքի հասցրած վնասները՝ Հակոբոս աշակերտը գրեց. «Լեզուն էլ կրակ է» (Յակ. 3։6)։ Դավիթը գովերգեց Եհովային. «Դու ես իմ վէմը եւ բերդը» (Սաղ. 31։3)։ Լավ մտածված փոխաբերությունը սովորաբար բացատրության կարիք չի զգում կամ էլ գրեթե չի զգում։ Փոխաբերության ուժը հակիրճության մեջ է։ Փոխաբերական իմաստով ասված խոսքը ունկնդիրների մտքում կարող է այնպես դրոշմվել, ինչպես չէր կարող սովորական խոսքի միջոցով։
Երկու տարբեր բաների միջև գոյություն ունեցող ընդհանրությունը կարելի է ընդգծել նաև փոխաբերության միջոցով։ Այն ավելի զորեղ միջոց է։ Փոխաբերության մեջ մի առարկայի մասին խոսվում է այնպես, կարծես թե դա մյուս առարկան է, և այդպիսով այդ առարկային վերագրվում է մյուսին բնորոշ հատկություններ։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Դուք աշխարհի լոյսն էք» (Կարելի է նաև օգտվել այնպիսի եղանակից, ինչպիսին չափազանցությունն է։ Այն հարկավոր է զգուշորեն կիրառել, հակառակ դեպքում հնարավոր է, որ ունկնդիրները քեզ ճիշտ չհասկանան։ Այդ պատկերավոր արտահայտության օգնությամբ՝ Հիսուսին հաջողվեց տալ մի անմոռանալի պատկեր. «Ի՞նչու քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում» (Մատթ. 7։3)։ Սակայն չափազանցություն կամ պատկերավոր արտահայտության որևէ այլ ձև կիրառելուց առաջ նախ հարկավոր է լավ հմտանալ համեմատություն և փոխաբերություն կիրառելու մեջ։
Օրինակներ բեր։ Պատկերավոր արտահայտություններից բացի՝ սովորեցնելիս կարելի է նաև բերել օրինակներ՝ ինչպես հնարովի պատմություններ, այնպես էլ իրական դեպքեր։ Սակայն օրինակները հարկավոր է հմտորեն ներկայացնել. երբեմն բերվող օրինակներն այնքան մանրամասնություններ են ընդգրկում, որ շեղում են ունկնդիրների ուշադրությունը գլխավորից։ Օրինակը պետք է թիկունք կանգնի իսկապես կարևոր մտքին։ Այն հարկավոր է այնպես ներկայացնել, որ ունկնդիրները ոչ թե զուտ օրինակում պարփակված պատմությունը հիշեն, այլ այն հոգևոր դասը, որ սովորեցնում է տվյալ օրինակը։
Անպայման չէ, որ բոլոր օրինակները կյանքից վերցվեն, սակայն դրանցում նկարագրվող հանգամանքներն ու գործողությունները պետք է համապատասխանեն իրականությանը։ Պատմելով, թե ինչ ուրախություն ապրեց այն մարդը, ով գտավ իր կորած ոչխարը՝ Հիսուսը օրինակի օգնությամբ ցույց տվեց, թե զղջացող մեղավորի հանդեպ ինչպիսի վերաբերմունք է հարկավոր ունենալ (Ղուկ. 15։1–7)։ Մի մարդու հետ զրույցի ժամանակ, նկատելով, որ նա լիովին չի հասկանում, թե ինչ է բովանդակում ‘սիրիր դրացուդ’ պատվիրանը, Հիսուսը մի պատմություն պատմեց սամարացու մասին, որը, ի տարբերություն թե՛ քահանայի և թե՛ ղևտացու, օգնություն ցույց տվեց ծեծված ու վիրավոր մարդուն (Ղուկ. 10։30–37)։ Սովորիր շրջահայաց լինել. ուշադրություն դարձրու, թե մարդիկ ինչպես են մտածում ու գործում։ Դա կօգնի, որ սովորեցնելիս հմտորեն կիրառես այս մեթոդը։
Բ Թագ. 12։1–14)։ Սովորիր զգացական հարցերի մասին այնպես խոսել, որ դա ոչ թե վանի անհատին, այլ շարժի նրա սիրտը։
Երբ Նաթան մարգարեն եկավ Դավիթ թագավորին հանդիմանելու, նա մի հնարովի պատմություն պատմեց։ Այդ պատմությունն արժեքավոր էր նրանով, որ զերծ էր այնպիսի իրադրությունից, որը կարող էր դրդել Դավթին արդարացնելու ինքն իրեն։ Մարգարեն պատմեց մի հարուստ մարդու մասին, որը շատ ոչխարներ ուներ։ Նա հիշատակեց նաև մի աղքատ մարդու, որն ընդամենը մի փոքրիկ էգ գառնուկ ուներ, որին սնել էր, մեծացրել, որին շատ էր սիրում։ Քանի որ Դավիթն առաջ հովիվ էր եղել, այդ գառնուկի տիրոջ զգացմունքները քաջածանոթ էին նրան։ Եվ ահա այն պահին, երբ Նաթան մարգարեն նկարագրում էր, թե ինչպես հարուստը հափշտակեց աղքատի քնքշորեն սիրված գառնուկին, Դավիթը բորբոքվեց արդարացի բարկությամբ։ Այդ ժամանակ մարգարեն Դավթին ուղիղ ասաց. «Այն մարդը դու ես»։ Այդ օրինակը շարժեց Դավթի սիրտը. նա խորապես զղջաց (Սուրբ Գրություններում գտնվում են հիանալի օրինակներ, որոնց օգնությամբ կարելի է սովորեցնել։ Հիսուսն օգտվում էր այդ օրինակներից։ Մի անգամ նա շատ հակիրճ ասաց. «Յիշեցէք Ղովտի կինը» (Ղուկ. 17։32)։ Իսկ երբ նա իր ապագա ներկայությանն առնչվող մանրամասներն էր պարզաբանում, «Նոյի օրերն» հիշեցրեց (Մատթ. 24։37–39)։ Եբրայեցիս 11–րդ գլխում Պողոս առաքյալը հավատի օրինակներ բերեց՝ հիշատակելով տղամարդկանց ու կանանց 16 անուններ։ Լավ ծանոթանալով Աստվածաշնչին ու տեղեկանալով, թե այն ինչ է պատմում տարբեր իրադարձությունների ու մարդկանց մասին՝ դու հիանալի օրինակներ կգտնես (Հռովմ. 15։4; Ա Կորնթ. 10։11)։
Երբեմն գուցե հարկ համարես քննարկվող հարցը շեշտելու նպատակով ժամանակակից կյանքից որևէ դեպք պատմել։ Սակայն զգույշ եղիր. հարկավոր է պատմել միայն այնպիսի դեպք, որը հավաստի աղբյուրների վրա է հիմնված։ Խուսափիր այն օրինակներից, որոնք կարող են ունկնդիրներից որևէ մեկին անհարմար դրության մեջ գցել կամ էլ նրա ուշադրությունը քննարկվող նյութին չառնչվող որևէ վիճելի հարցի ուղղությամբ տանել։ Հիշիր՝ քո բերած օրինակը որևէ նպատակի պետք է ծառայի։ Մի կենտրոնացիր ոչ կարևոր մանրամասնությունների վրա, որոնք միայն կշեղեն ունկնդիրների ուշադրությունը ելույթիդ նպատակից։
Ունկնդիրները կհասկանա՞ն օրինակը։ Յուրաքանչյուր օրինակ պետք է ծառայի որոշակի նպատակի։ Կհասնե՞ս արդյոք քո առջև դրված նպատակին, եթե ցույց չտաս, թե ինչպես է օրինակը կապված քննարկվող հարցի հետ։
Իր աշակերտներին «աշխարհի լոյս» կոչելուց հետո Հիսուսը մի քանի խոսքով հիշեցրեց, թե ինչպես են սովորաբար օգտագործում ճրագը, և ցույց տվեց, թե իր բերած օրինակով նա աշակերտների որ պարտավորությունն էր մատնանշում (Մատթ. 5։15, 16)։ Օրինակ բերելով կորած ոչխարի մասին՝ նա ավելացրեց նաև, թե ինչ ուրախություն է տիրում երկնքում, երբ մեղավորն ապաշխարում է (Ղուկ. 15։7)։ Իսկ բարի սամարացու մասին պատմելուց հետո Հիսուսն իր զրուցակցին մտածված հարց և ապա ուղիղ խորհուրդ տվեց (Ղուկ. 10։36, 37)։ Սակայն այլ դեպքեր էլ եղան։ Հիսուսը տարբեր տեսակի հողի, ինչպես նաև դաշտի որոմների օրինակները չբացատրեց իր մոտ հավաքված ժողովրդին. նա դրանց բացատրությունը տվեց միայն նրանց, ովքեր ավելի ուշ, խոնարհություն դրսևորելով, եկան նրա մոտ ու հարցրին այդ մասին (Մատթ. 13։1–30, 36–43)։ Իր մահվանից երեք օր առաջ Հիսուսը պատմեց մի պատմություն դաժան մշակների մասին։ Նա չբացատրեց, թե ինչու ներկայացրեց այն. դրա կարիքը չկար. «Քահանայապետները եւ Փարիսեցիները.... հասկացան՝ որ իրանց համար է ասում» (Մատթ. 21։33–45)։ Ուրեմն՝ բացատրություն հարկավոր է, թե՝ ոչ, (եթե այո, ապա որքան մանրամասն) կախված է օրինակից, ունկնդիրների տրամադրվածությունից և այն նպատակից, որը դրված է քո առջև։
Թեպետ ժամանակ ու ջանք է հարկավոր, որպեսզի սովորես կիրառել պատկերավոր խոսք ու բերել դիպուկ օրինակներ, սակայն ջանքերը փոխհատուցվում են։ Ճիշտ ընտրված օրինակներն անդրադառնում են ոչ միայն մարդկանց մտքի, այլ նաև նրանց զգացմունքների վրա։ Դրանք խոսքին զորություն են հաղորդում, ինչին միշտ չէ, որ հնարավոր է հասնել փաստերի պարզ շարադրանքի միջոցով։