ԴԱՍ 6
Տրամաբանական շեշտ
ԽՈՍԵԼԻՍ կամ բարձրաձայն ընթերցելիս կարևոր է ոչ միայն ճիշտ արտաբերել առանձին բառերը, այլ նաև այնպես շեշտել իմաստային կշիռ ունեցող արտահայտություններն ու կարևոր բառերը, որ մտքերը հստակորեն փոխանցվեն։
Տրամաբանական շեշտը ճիշտ տեղում դնելը չի նշանակում ավելի շեշտակի արտաբերել մի քանի կամ նույնիսկ շատ բառեր։ Հարկավոր է շեշտը դնել անհրաժեշտ բառերի վրա։ Եթե սխալ բառեր շեշտես, ունկնդիրները գուցե ամբողջությամբ չհասկանան խոսքերիդ իմաստը, ուստիև կսկսեն այլ ուղղությամբ մտածել։ Չնայած այն բանին, որ ներկայացված նյութը կարող է ինքնին բովանդակալից լինել՝ սակայն եթե տրամաբանական շեշտը տեղին չի դրվում, խոսքդ կկորցնի իր արժեքը, և լսողները չեն մղվի համապատասխան գործերի։
Տրամաբանական շեշտը կարելի է փոխանցել տարբեր մեթոդներով, որոնք հաճախ գործածվում են համատեղ։ Ինչպե՞ս կարելի է դա անել. ձայնը բարձրացնելով, ավելի ոգևորված արտահայտվելով, անշտապ շարադրանքով, դադարներ տալով՝ որևէ բան ասելուց առաջ կամ հետո (կամ երկուսը միասին), ժեստերով և դեմքի արտահայտությամբ։ Որոշ լեզուներում տրամաբանական շեշտը փոխանցվում է նաև ձայնի տոնը ցածրացնելով կամ բարձրացնելով։ Որպեսզի կողմնորոշվես, թե որոնք են ամենահարմար միջոցները, որ կարելի է կիրառել, պետք է հաշվի առնես ելույթիդ բովանդակությունը, ինչպես նաև հանգամանքները։
Երբ որոշում ես, թե հատկապես ինչը պետք է ընդգծել, ի նկատի ունեցիր հետևյալը. (1) Որոշ բառեր ավելի շեշտելիս պետք է հաշվի առնել ոչ միայն նախադասությունը, որում հանդիպում են տվյալ բառերը, այլ նաև ամբողջ համատեքստը։ (2) Տրամաբանական շեշտի միջոցով կարելի է ընդգծել նոր մտքի սկիզբը՝ լինի դա գլխավոր կետ, թե փաստարկների նոր տրամաբանական շղթա։ Այն նաև լսողների ուշադրությունը պետք է կենտրոնացնի այն բանի վրա, որ դու պատրաստվում ես այդ շարքը եզրափակել։ (3) Տրամաբանական շեշտի օգնությամբ հռետորը կարող է ցույց տալ, թե անձամբ ինքն ինչպես է վերաբերվում տվյալ նյութին։ (4) Տեղին դրված տրամաբանական շեշտը նաև հնարավորություն է տալիս ավելի ցայտուն դարձնել ելույթի գլխավոր կետերը։
Տրամաբանական շեշտը այս մեթոդներով կիրառելու համար հռետորը կամ ընթերցողը պետք է լավ հասկանա նյութը և շահագրգռված լինի, որ Նէեմիա 8։8–ում կարդում ենք այն մասին, թե ինչպես էր մատուցվում կրթությունը Եզրասի օրերում. «Եւ կարդում էին Աստուծոյ օրէնքի գրքումը յստակ, եւ բացատրութիւն տալով հասկացնում էին կարդացածը»։ Ակնհայտ է, որ նրանք, ովքեր այդ առիթով կարդում և բացատրում էին Աստծո Օրենքը, գիտակցում էին, թե որքան կարևոր էր օգնել իրենց լսողներին հասկանալու կարդացածի իմաստը, հիշելու այն և կիրառելու իրենց կյանքում։
իրեն լսողները ընկալեն ասվածը։Ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ։ Առօրյա խոսակցություններում շատ մարդիկ կարողանում են առանց որևէ դժվարության, հասկանալի կերպով արտահայտել իրենց մտքերը։ Սակայն երբ պետք է ընթերցել ուրիշի կողմից գրված նյութը, դժվարանում են որոշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք հարկավոր է շեշտադրել։ Հաջողության հասնելու հիմնական միջոցը նյութն ամբողջությամբ հասկանալն է։ Դա նշանակում է, որ պետք է մանրակրկիտ ուսումնասիրել գրվածը։ Այնպես որ, եթե քեզ հանձնարարել են որևէ նյութ ընթերցել ժողովի հանդիպման ժամանակ, ապա աշխատիր ջանադրաբար նախապատրաստվել։
Ոմանք տրամաբանական շեշտը տեղին կիրառելու փոխարեն՝ սովորություն ունեն բառերը պարբերաբար շեշտելու և դա նրանք անում են որոշակի հատվածներում, անկախ այն բանից՝ իմաստային առումով պետք է դա, թե՝ ոչ։ Ուրիշներն էլ ընդգծում են օժանդակ բառերը՝ գուցե չափազանց շեշտակի արտասանելով նախդիրներն ու շաղկապները։ Եթե բառերն այնպես են շեշտադրվում, որ չի պարզեցվում շարադրանքի իմաստը, ապա դա հեշտությամբ կարող է վերածվել սովորության և շեղել լսողների ուշադրությունը։
Հռետորներից ոմանք տրամաբանական շեշտը կիրառելիս այնքան են բարձրացնում իրենց ձայնը, որ ունկնդիրների մոտ այն տպավորությունն է ստեղծվում, թե իրենց նկատողություն են անում։ Իհարկե, դրանով հնարավոր չէ հասնել լավագույն արդյունքների։ Բացի դրանից, եթե հռետորը տրամաբանական շեշտը անբնական կերպով կիրառի, ապա ունկնդիրները կարող են մտածել, թե նա իրեն մյուսներից բարձր է դասում։ Որքան ավելի լավ կլինի նրանց դիմել սիրալիր կերպով և օգնել տեսնելու, որ քո խոսքերը ոչ միայն հիմնված են Գրությունների վրա, այլ նաև տրամաբանական են։
Ինչպես կարելի է տրամաբանական շեշտը ճիշտ կիրառել։ Հաճախ անհատի մտքով անգամ չի անցնում, որ թերանում է տրամաբանական շեշտը ճիշտ կիրառել։ Ուստի անհրաժեշտ է, որ ինչ–որ մեկը օգնի նրան ուշադրություն դարձնել այդ հանգամանքի վրա։ Եթե այս հարցում դու էլ բարելավումների կարիք ունես, ապա Դպրոցի վերակացուն կօգնի քեզ։ Բացի այդ, օգնության համար կարող ես անկաշկանդ դիմել փորձառու հռետորներից որևէ մեկին։ Խնդրիր նրան, որ ուշադիր լսի, թե ինչպես ես ընթերցում և խոսում, ապա խորհուրդներ տա։
Սկզբում՝ խորհուրդ տվող եղբայրը գուցե առաջարկի պարապմունքներ կատարել՝ ընթերցելով «Դիտարան» պարբերագրից որևէ հոդված։ Անկասկած, նա քեզ խորհուրդ կտա վերլուծել նախադասություն առ նախադասություն և որոշել, թե որ բառերն ու արտահայտություններն է անհրաժեշտ ընդգծել,
որպեսզի լսողները հեշտությամբ ըմբռնեն ասվածի իմաստը։ Հավանաբար նա քեզ կհիշեցնի հատուկ ուշադրություն դարձնել այն բառերի վրա, որոնք գրված են այլ տառատեսակով։ Մի մոռացիր, որ նախադասության մեջ բառերը կապակցված են իրար։ Շատ հաճախ հարկ է ընդգծել ոչ թե պարզապես մեկ բառ, այլ մի ամբողջ բառային խումբ։ Քանի որ մի շարք լեզուներում յուրաքանչյուր հնչյունատարբերիչ նշան իր դերն ունի տրամաբանական շեշտը դնելու հարցում, հետևաբար սովորողները կքաջալերվեն շատ ավելի ուշադիր լինել նման դեպքերում։Որպես հաջորդ քայլ՝ գուցե խորհուրդ տվողը խնդրի քեզ հաշվի առնել համատեքստը, որում գտնվում է տվյալ նախադասությունը։ Ո՞րն է ամբողջ պարբերության մեջ զարգացող գլխավոր միտքը։ Ինչպե՞ս պետք է դա ազդի այն բանի վրա, թե ի՛նչն ես ցանկանում ընդգծել առանձին նախադասությունների մեջ։ Աչքի անցկացրու հոդվածի վերնագիրը և թավատառերով գրված այն ենթավերնագիրը, որին հաջորդում է քեզ հանձնարարված նյութը։ Ինչպե՞ս են դրանք առնչվում այն արտահայտություններին, որոնք պատրաստվում ես ընդգծել։ Այս բոլոր գործոնները պետք է ի նկատի ունենալ։ Սակայն ուշադիր եղիր, որ չափից դուրս շատ բառեր չշեշտադրես։
Խորհուրդ տվող եղբայրը կարող է նաև խրախուսել, որ տրամաբանական շեշտը կիրառելիս հաշվի առնես փաստարկների տրամաբանական հաջորդականությունը՝ լինի դա ազատ ոճով ելույթ ունենալու, թե բարձրաձայն ընթերցելու ժամանակ։ Դու պետք է տեղյակ լինես, թե որտեղ է վերջանում փաստարկների տրամաբանական շղթան, և թե որտեղ է մեկ գլխավոր միտքը հաջորդում մյուսին։ Ունկնդիրների համար շատ օգտակար կլինի, եթե ելույթ ունենալիս ակնհայտ կերպով ընդգծես այդ անցումները։ Դրա համար հարկ կլինի շեշտել հետևյալ բառերը՝ նախևառաջ, այնուհետև, ի վերջո, այսպիսով, ուրեմն և հետևաբար։
Քեզ խորհուրդ կտրվի նաև ուշադրություն դարձնել այն մտքերին, որոնք կցանկանայիր ավելի արտահայտիչ կերպով ներկայացնել։ Դրա համար անհրաժեշտ է շեշտադրել այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ անչափ, անկասկած, անպայման, երբեք, միշտ և բացարձակ։ Այսպիսով՝ քո շեշտադրումից է կախված, թե քեզ լսողներն ինչպես կընդունեն քո խոսքերը։ Այս մասին ավելի մանրամասն կքննարկվի 11–րդ դասում՝ «Ջերմություն և զգացմունքներ»։
Որպեսզի ճիշտ կիրառես տրամաբանական շեշտը, նաև խորհուրդ է տրվում պարզորոշ կերպով պատկերացում կազմել գլխավոր կետերի մասին, որոնք ցանկանում ես, որ քո ունկնդիրները պահեն իրենց հիշողության մեջ։ Այս հարցը հետագայում կքննարկվի (հանրային ընթերցանության տեսանկյունից) 7–րդ դասում՝ «Կարևոր մտքերի ընդգծում», և (ելույթ ներկայացնելու տեսանկյունից) 37–րդ դասում՝ «Գլխավոր կետերի ընդգծում»։
Եթե ջանք ես թափում է՛լ ավելի բարձրացնել քո քարոզչական ծառայության որակը, հատուկ ուշադրություն դարձրու, թե ինչպես ես ընթերցում
Աստվածաշնչի համարները։ Միշտ ինքդ քեզ հարց տուր. «Ինչո՞ւ եմ ընթերցում այս համարը»։ Լավ ուսուցանողի համար բավարար չէ միայն բառերը ճիշտ արտասանելը և նույնիսկ մեջբերված համարն ավելի առոգանությամբ կարդալը։ Ուստի՝ երբ պատասխանում ես ինչ–որ մեկի հարցին կամ սովորեցնում ես հիմնական ուսուցումներից որևէ մեկը, լավ կլինի կարդացածդ համարի մեջ շեշտես այն բառերն ու արտահայտությունները, որոնց վրա հիմնված է քննարկվող նյութը։ Այլապես, հավանականությունը մեծ է, որ անհատը, ում համար ընթերցում ես, չի ըմբռնի գլխավոր միտքը։Քանի որ տրամաբանական շեշտը պահանջում է ընդգծել որոշակի բառեր և արտահայտություններ, ոչ փորձառու հռետորները գուցե հակում ունենան չափից ավելի դրանք շեշտելու։ Դա կարելի է համեմատել այն բանի հետ, թե ինչպես է սկսնակ երաժիշտը որևէ գործիքի վրա նվագում նոտաները։ Սակայն կանոնավոր պարապմունքների շնորհիվ կարող ես առանձին «նոտաները» վերածել հաճելի և գրավիչ «մեղեդու»։
Հիմա, երբ արդեն ծանոթացար տրամաբանական շեշտի կիրառման այս հիմնական սկզբունքներին, քեզ համար օգտակար կլինի հետևել փորձառու հռետորներին։ Շատ չանցած կըմբռնես, թե ինչ արդյունքների կարելի է հասնել՝ իրարից զանազանելով շեշտադրման տարբեր աստիճանները։ Նաև կնկատես, թե ասվածի իմաստը հստակ փոխանցելու համար որքան արժեքավոր են շեշտի կիրառման տարբեր մեթոդները։ Տրամաբանական շեշտի ճիշտ կիրառումը կօգնի քեզ բարելավել ընթերցանությունդ և խոսքդ։
Մի բավարարվիր տրամաբանական շեշտի հիմնական կիրառությունների իմացությամբ և մի սահմանափակվիր միայն նվազագույն ջանքերով ձեռք բերված որոշ հաջողություններով։ Շարունակիր աշխատել այնքան ժամանակ, մինչև որ կարողանաս տրամաբանական շեշտն այնպիսի հմտությամբ կիրառել, որ այն բնական հնչի մյուսների համար։ Իսկ դա իր հերթին կբարձրացնի ելույթներիդ որակը։