ԴԱՍ 46
Օրինակները վերցրու ծանոթ իրադրություններից
ՇԱՏ կարևոր է, որ օրինակները համապատասխանեն քննարկվող հարցին։ Սակայն, որպեսզի դրանք առավելագույնս արդյունավետ լինեն, պետք է նաև համապատասխանեն լսարանին։
Ենթադրենք՝ խոսում ես մարդկանց խմբի առջև։ Ի՞նչ ես կարծում՝ օրինակների ընտրության հարցում կարո՞ղ է որոշիչ դեր խաղալ այն հանգամանքը, թե ովքեր են ունկնդիրներդ։ Ինչպե՞ս էր վարվում Հիսուսը։ Խոսելով ժողովրդի կամ իր աշակերտների առջև՝ նա երբեք չէր բերում այնպիսի օրինակներ, որոնք կառնչվեին միայն այլ ազգերի պատկանող մարդկանց։ Նման օրինակներն իր ունկնդիրներին անհասկանալի կլինեին։ Հիսուսը չհիշատակեց Եգիպտոսի պալատական կյանքի կամ Հնդկաստանի կրոնական ծեսերի մասին։ Այլ նրա օրինակների հիմքում ընկած էին այնպիսի բաներ, որ ծանոթ էին ցանկացած երկրում ապրող մարդու։ Նա խոսեց հագուստը վերանորոգելու, գործն առաջ տանելու, թանկարժեք իր կորցնելու, հարսանեկան խնջույքի մասին։ Նա գիտեր, թե մարդիկ տարբեր իրավիճակներում ինչպես են իրենց դրսևորում և հենց դա էլ օգտագործում էր իր օրինակները կառուցելիս (Մարկ. 2։21; Ղուկ. 14։7–11; 15։8, 9; 19։15–23)։ Քանի որ Հիսուսի քարոզչական գործունեությունը հիմնականում տարվում էր իսրայելացիների շրջանում, նրա բերած օրինակներից շատերը կապված էին նրա՛նց նիստուկացի, առօրյա գործերի հետ։ Նա խոսում էր հողագործության մասին, այն մասին, թե ինչպես են ոչխարները լսում հովիվի ձայնը, գինու տիկերի մասին (Մարկ. 2։22; 4։2–9; Յովհ. 10։1–5)։ Նա նաև հիշատակում էր հայտնի պատմական դեպքեր. օրինակ՝ առաջին մարդկանց արարումը, Նոյի օրերի Ջրհեղեղը, Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումը, Ղովտի կնոջ վախճանը և մի շարք այլ դեպքեր (Մատթ. 10։15; 19։4–6; 24։37–39; Ղուկ. 17։32)։ Երբ օրինակներ և պատկերավոր արտահայտություններ ես ընտրում, դու էլ խորհո՞ւմ ես այն մասին, թե ինչն է ծանոթ քո ունկնդիրներին և ինչպիսի միջավայրում են նրանք մեծացել։
Իսկ եթե խոսում ես մեկ հոգու հետ կամ մի քանիսի, այդ դեպքում փորձիր ընտրել այնպիսի օրինակներ, որոնք արձագանք կգտնեն հենց նրանց սրտում։ Ուշադրություն դարձրու, թե Հիսուսն ինչ արտահայտություններ օգտագործեց, երբ Սյուքար քաղաքի մերձակայքում գտնվող ջրհորի մոտ քարոզում էր մի սամարացի կնոջ. «կենդանի ջուր», «յաւիտեան չի ծարաւիլ», «ջրի աղբիւր կ’լինի...., որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ». այս բոլոր Յովհ. 4։7–15)։ Իսկ ուռկաններ լվացող տղամարդկանց հետ խոսելիս Հիսուսն օգտագործեց մի այնպիսի պատկերավոր արտահայտություն, որը կապված էր ձկնորսության հետ (Ղուկ. 5։2–11)։ Թե նախորդ և թե այս դեպքում Հիսուսը կարող էր հողագործությունից խոսել, չէ՞ որ իր զրուցակիցներն ապրում էին գյուղատնտեսական շրջանում։ Սակայն որքա՜ն ավելի արդյունավետ եղավ նրա խոսքը, երբ նա իր օրինակները հիմնեց այն բանի վրա, ինչով զբաղվում էր իրեն լսողներից յուրաքանչյուրը։ Այս հարցում ընդօրինակո՞ւմ ես նրան։
պատկերավոր արտահայտությունները ուղղակիորեն կապված էին այն բանի հետ, թե կինը տվյալ պահին ինչով էր զբաղված (Ի տարբերություն Հիսուսի, որի ուշադրությունն ուղղված էր դեպի «Իսրայէլի տան կորած ոչխարները»՝ Պողոս առաքյալն ուղարկվել էր ոչ միայն իսրայելացիներին, այլ նաև ուրիշ ազգերի քարոզելու (Մատթ. 15։24; Գործք 9։15)։ Անդրադարձա՞վ դա նրա բերած օրինակների վրա. իհա՛րկե։ Կորնթացիներին ուղղած իր նամակում նա հիշատակեց վազքի մրցումների, կուռքերի տաճարում ուտելու սովորության և հաղթական երթերի մասին. այդ ամենը քաջ ծանոթ էր կորնթացիներին, ովքեր այլ ազգերի ներկայացուցիչներ էին (Ա Կորնթ. 8։1–10; 9։24, 25; Բ Կորնթ. 2։14–16)։
Ջանո՞ւմ ես պատկերավոր արտահայտություններն ու օրինակները հանգամանորեն ընտրել՝ ինչպես Հիսուսն ու Պողոսը։ Մտածո՞ւմ ես այն մասին, թե ովքեր են ունկնդիրներդ և սովորաբար ինչով են զբաղվում օրվա ընթացքում։ Իհարկե, այսօր աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին առաջին դարում էր։ Շատերն այսօր հեռուստատեսության միջոցով հնարավորություն ունեն իմանալու, թե ինչ է կատարվում աշխարհում, և հաճախ նրանք տեղյակ են մյուս երկրների անցուդարձին։ Եթե ձեր տեղանքում հանգամանքներն այդպիսին են, ապա սխալ չի լինի օրինակներ բերելու համար նորություններից նյութ վերցնել։ Այնուամենայնիվ, մարդկանց ավելի շատ հուզում է այն, ինչը ուղղակիորեն առնչվում է իրենց կյանքին՝ իրենց տանը, ընտանիքին, աշխատանքին, սնունդ հայթայթելուն, իրենց տեղանքում սպասվող եղանակին։
Եթե բերված օրինակը երկար բացատրությունների կարիք է զգում, ապա հավանական է, որ այնտեղ քննարկվում է մի բան, որին ունկնդիրները քիչ են ծանոթ։ Այդպիսի օրինակը կարող է ստվերում թողնել հիմնական ասելիքը։ Արդյունքում՝ թեև օրինակը կհիշվի, սակայն ոչ ոք չի կարողանա ըմբռնել, թե ինչպիսի աստվածաշնչյան ճշմարտություն էիր ձգտում հաղորդել։
Հիսուսը երբեք բարդ համեմատություններ չէր անում. նրա օրինակներում տեղ էին գտնում առօրյա կյանքից վերցված հասարակ գործեր։ Խոսելով փոքր բանի մասին՝ նա բացատրում էր մեծը, հասարակ բանի օգնությամբ՝ բացատրում բարդը։ Առօրյա գործերի և հոգևոր հարցերի միջև զուգահեռներ անցկացնելով՝ Հիսուսն օգնում էր մարդկանց ավելի լավ ըմբռնել ու հիշել
այն հոգևոր ճշմարտությունները, որոնք սովորեցնում էր։ Ի՜նչ հրաշալի օրինակ մեզ համար։