ԲԱԺԻՆ 4
Թագավորության հաղթանակները— Օրինականապես հաստատել բարի լուրը
ՏՆԵՏՈՒՆ ծառայության ժամանակ նկատում ես ոստիկանության մեքենա։ Եվ մինչ խոսում ես տանտիրոջ հետ, զգում ես, որ համագործակիցդ մեքենայի կողմն է նայում։ Մի ոստիկան մոտենում է ձեզ և ասում. «Դո՞ւք եք տնից տուն գնում ու մարդկանց հետ Աստվածաշնչից խոսում։ Բնակիչներից բողոքներ ենք ստացել»։ Դուք հարգալից պատասխանում եք նրան՝ ներկայանալով որպես Եհովայի վկաներ։ Ի՞նչ կլինի հետո։
Այս հարցի պատասխանը մեծ մասամբ կախված է նրանից, թե տարիների ընթացքում կառավարությունը ինչ վերաբերմունք է դրսևորել Եհովայի վկաների հանդեպ, և թե կա արդյոք կրոնական ազատություն այն երկրում, որտեղ ապրում ես։ Եթե կա, դա նշանակում է, որ հավանաբար քո հոգևոր քույրերն ու եղբայրները պայքարել են «բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու» համար (Փիլիպ. 1։7)։ Որ երկրում էլ լինես, Եհովայի վկաների տարած իրավական հաղթանակների շուրջ մտածելը կզորացնի հավատդ։ Այս բաժնում մենք կքննենք այդ հաղթանակներից մի քանիսը, որոնք անհերքելի ապացույց են, որ Թագավորությունն իրական է, քանի որ մեր ուժերով երբեք չէինք հասնի դրանց։
ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ
ԳԼՈՒԽ 13
Թագավորության քարոզիչները դիմում են դատարան
Մերօրյա շատ դատավորներ մտածում են առաջին դարի՝ Օրենքի հարգված ուսուցիչ Գամաղիելի պես։
ԳԼՈՒԽ 14
Աջակցում ենք միմիայն Աստծու Թագավորությանը
Եհովայի վկաների վրա թափված հակառակությունների «գետը» անսպասելի կերպով կուլ գնաց «երկրին»։
ԳԼՈՒԽ 15
Պայքարում ենք Աստծուն ազատորեն երկրպագելու համար
Աստծու ժողովուրդը պայքարում է Աստծու Թագավորության օրենքներին հնազանդվելու համար։