1. Աստծու սերը հարատև է
1. ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ
«Մնացեք Աստծու սիրո մեջ.... որը հավիտենական կյանքի է առաջնորդում» (Հուդա 21)
Ի՞նչն է քեզ վստահեցնում, որ Աստված սիրում է քեզ։
Հովհաննես 3։16; 1 Հովհաննես 4։8–10; Հայտնություն 4։11
Եհովան երկրի վրա ամեն ինչ այնպես է ստեղծել, որ մենք կարողանանք վայելել կյանքը։ Ադամի ու Եվայի մեղք գործելուց հետո Աստծու նպատակը չփոխվեց։ Աստված տվեց իր Որդուն որպես փրկանք, որ բոլոր մարդիկ հավիտենական կյանքի հնարավորություն ունենան։
-
Աստված այսօր էլ օգնում է մեզ։ Դրա համար նա տվել է Աստվածաշունչը, իր սուրբ ոգին և աղոթելու առանձնաշնորհումը։ Երբ աղոթում ենք նրան, նա լսում է մեզ։
2. ԱՍՏԾՈՒՆ ՀՆԱԶԱՆԴՎԵԼԸ ՄԻՇՏ ԷԼ ՕԳՏԱԿԱՐ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ
«Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ» (Եսայիա 48։17)
Եհովային հնազանդվելով՝ ի՞նչ օգուտ կստանաս։
-
Երբ ջանքեր ենք թափում, որ հնազանդվենք Եհովային, դա նրա աչքից աննկատ չի մնում։ Հնազանդության շնորհիվ այսօր իսկ մեր կյանքը կփոխվի դեպի լավը, և ձեռք կբերենք ապագայում հավիտյան ապրելու հնարավորություն։
3. ՑՈՒՅՑ ՏՈՒՐ ԵՀՈՎԱՅԻՆ, ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՍ ՆՐԱՆ
«Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները» (1 Հովհաննես 5։3)
Աստծուն հնազանդվելը մեր ուժերից վե՞ր է։
-
Եհովան գիտի, որ մենք անկատար ենք։ Նա մեզ չի ասի, որ անենք մի բան, ինչը չենք կարող անել։
Առակներ 27։11; Հռոմեացիներ 7։21–25
Եհովայի հանդեպ սերը մեզ ուժ է տալիս, որ հնազանդվենք նրան, նույնիսկ երբ դա դժվար է։
Առակներ 6։16–19; Եփեսացիներ 5։17
Աստվածաշնչի սկզբունքները օգնում են մեզ հասկանալ Աստծու մտածելակերպը։ Այդ սկզբունքները կարող են ձևավորել մեր մտածելակերպը և խորացնել Եհովայի հանդեպ մեր սերը։ Դրանք նաև օգնում են մեզ կողմնորոշվել՝ ինչպես վարվել, անգամ եթե Աստվածաշնչում այդ մասին կոնկրետ բան չի ասվում։