10. Ամուսնություն. պարգև Աստծու կողմից
1. ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՀՈՎԱՅԻՑ ՏՐՎԱԾ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ Է
«Երեքտակ պարանը շուտ չի կտրվում» (Ժողովող 4։12)
Ինչո՞ւ են մարդիկ ամուսնանում։
Ծննդոց 2։18; Սաղմոս 127։3; Առակներ 5։18; Ժողովող 4։9, 10
Ամուսնությունը այնպիսի կառույց է, որտեղ հնարավոր է վայելել ջերմ ընկերակցություն, փոխադարձ աջակցություն, և որը կարող է հանդիսանալ նպաստավոր միջավայր երեխաներ մեծացնելու համար։
2. ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ ԿՈՂԱԿԻՑ ԸՆՏՐԻՐ
«Կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս» (Սաղմոս 32։8)
Ի՞նչ պետք է հաշվի առնենք, եթե ուզում ենք ամուսնանալ։
1 Կորնթացիներ 7։39; 2 Կորնթացիներ 6։14
Իմաստուն կլինի ամուսնանալ միայն այնպիսի անձնավորության հետ, ում համար Եհովային ծառայելը ամենակարևորն բանն է կյանքում։
-
Լավ կլինի ամուսնության հարցում չշտապել և սպասել, որ անցնի այն շրջանը, երբ սեռական ցանկությունները հատկապես ուժգին են։
-
Ամուսնության մասին իրատեսական ակնկալիքներ ունեցիր։ Բոլոր ընտանիքներում էլ խնդիրներ լինում են։
3. ՏՂԱՄԱՐԴՆ ՈՒ ԿԻՆԸ ՏԱՐԲԵՐ ԴԵՐ ՈՒՆԵՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
«Լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Մի օգնական ստեղծեմ նրա համար որպես նրան լրացում» (Ծննդոց 2։18)
Եհովան ի՞նչ է ակնկալում ամուսնուց ու կնոջից։
Եփեսացիներ 5։23; 1 Տիմոթեոս 3։1–7; 5։8
Ամուսինը՝ որպես ընտանիքի գլուխ, պետք է հոգա իր կնոջ ու երեխաների հոգևոր, ինչպես նաև նյութական և էմոցիոնալ կարիքները։ Գլխավորաբար նա է պատասխանատու երեխաներին սովորեցնելու և խրատելու հարցում։
Առակներ 31։10–31; Հռոմեացիներ 7։2
Կինը լավ ընկեր է և համագործակից իր ամուսնու համար։ Նա լավ տնտեսուհի է և թիկունք է կանգնում ամուսնու որոշումներին։ Նաև օգնում է նրան երեխաներին կրթելու հարցում։
Եփեսացիներ 5։33; Փիլիպպեցիներ 2։4
Ամուսիններից յուրաքանչյուրը պետք է ավելի շատ մտածի ոչ թե իր, այլ կողակցի բարօրության մասին։
4. ԵՀՈՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՐԱՏԵՎ ԼԻՆԵԼ
«Նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2։24)
Ինչպե՞ս կարող է ամուսնական միությունը ամուր մնալ։
-
Եհովան հիմնադրել է ամուսնական կառույցը, որպեսզի այն հարատև միություն լինի։ Նա լավագույն առաջնորդությունն է տալիս ամուսնության հետ կապված։
Սաղմոս 130։3; Կողոսացիներ 3։13
Կողակիցները պետք է համբերատարությամբ վերաբերվեն միմյանց թերություններին։ Նրանք պետք է ներողամիտ լինեն և լավը փնտրեն միմյանց մեջ։