Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

11. Հարսանիքից հետո

11. Հարսանիքից հետո

1. ՁԵՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԻՎ ԲԵՐԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

«Սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթացիներ 13։8)

Ի՞նչը կարող է օգնել, որ լուծեք ամուսնական կյանքում առաջացած խնդիրները։

 

2. ՁԵՐ ԽՈՍՔԵՐՆ ՈՒ ԱՐԱՐՔՆԵՐԸ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ

«Նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2։24)

Ինչպե՞ս կարող ես խուսափել կողակցիդ ցավ պատճառելուց։

  • Մատթեոս 5։28; Եփեսացիներ 4։31

    Հավատարիմ մնա կողակցիդ անգամ սրտիդ խորքում։ Իմացիր՝ ինչ է զգում ու մտածում կողակիցդ։ Եթե իմանում ես, որ որևէ հարցում ցավ ես պատճառում նրան, պատրաստ եղիր փոխվելու։

  • Գաղատացիներ 5։15

    Ինչ խոսք, երբեք չես ցանկանա ցավ պատճառել կողակցիդ՝ լինի դա ֆիզիկապես, թե զգացապես։ Ցավեցնող խոսքերը վնասում են ամուսնական փոխհարաբերությունները։

  • Առակներ 5։18; Եբրայեցիներ 13։4

    Եհովան ամուսնական անհավատարմությունը լուրջ մեղք է համարում։ Պետք է վճռես հավատարիմ մնալ կողակցիդ և ձեր ամուսնական միությունը թանկ համարես։ Անկասկած, երբեք չես ցանկանա անպատվություն բերել Եհովայի անվանը կամ քո կողակցին։

 

3. ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՄՐԱՑՆԵԼ ՔՈ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

«Տունը իմաստությամբ կկառուցվի» (Առակներ 24։3)

Ի՞նչ կարող ես անել, որ ամուր ու երջանիկ ընտանիք ունենաս։