Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

13. Բոլո՞ր տոներն են Աստծուն հաճելի

13. Բոլո՞ր տոներն են Աստծուն հաճելի

1. ԱՄԵՆ ԲԱՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ, ՊԵՏՔ Է ՓԱՌՔ ԲԵՐԻ ԵՀՈՎԱՅԻՆ

«Ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 Կորնթացիներ 10։31)

Ինչպե՞ս կարող ենք ճիշտ որոշում կայացնել տոների վերաբերյալ։

 

2. ՇԱՏ ՏԱՐԱԾՎԱԾ ՏՈՆԵՐ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԵՆ

«Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)

Որոշ տոներ ի՞նչ ծագում ունեն։

  • 2 Կորնթացիներ 6։14–18; 2 Հովհաննես 6, 7

    Առաքյալների մահից հետո սուտ ուսուցիչները ճշմարիտ երկրպագության մեջ մտցրին հեթանոսական սովորույթներ ու տոներ և դրանց քրիստոնեական անվանումներ տվեցին։ Դրանցից շատերը նշվում են մինչ օրս, ինչպես օրինակ՝ Զատիկը, Հելոուինը և Տրնդեզը։

  • Ղուկաս 2։8–11

    Աշխարհի շատ մասերում Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին։ Բայց Հիսուսը չի ծնվել տարվա այդ ժամանակ։

  • Ծննդոց 40։20–22; Մարկոս 6։21–29

    Առաջին դարի քրիստոնյաները ծննդյան օրեր չէին նշում։ Աստվածաշունչը ծննդյան տարեդարձները ներկայացնում է վատ լույսի ներքո։

 

3. ՏՈՆԵՐ ՆՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՄԱՍՏՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐՈՒ

«Շարունակեք հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (Եփեսացիներ 5։10)

Ինչպիսի՞ տոներից քրիստոնյաները պետք է հեռու մնան։ Որևէ տոնի առնչությամբ որոշում կայացնելուց առաջ ինքդ քեզ հետևյալ հարցերը տուր։