14. Ազնիվ եղիր ամեն ինչում
1. ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԱՆԱԶՆԻՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«Միմյանց հետ սուտ են խոսում, խոսում են.... կեղծավոր սրտով» (Սաղմոս 12։2)
Ի՞նչը կօգնի որ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ։
Սաղմոս 31։5; Եբրայեցիներ 13։18
Եհովան ուզում է, որ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ և ուրիշների հետ։
Սաղմոս 139։23, 24; Հակոբոս 1։23–25
Աղոթքը և Աստվածաշնչի ընթերցանությունը կարող են օգնել, որ տեսնենք, թե ինչպիսին ենք իրականում և փոփոխություններ անենք։
2. ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ
«Չեմ ընկերակցել իրենց էությունը թաքցնողների հետ» (Սաղմոս 26։4)
Ինչո՞ւ է ազնվությունը կարևոր ընտանեկան կյանքում։
-
Ազնվության շնորհիվ ընտանիքի անդամների միջև փոխադարձ վստահություն է լինում։ Ընտանիքում բոլորը պետք է ազնիվ լինեն մեկը մյուսի հետ, անգամ երբ դա դժվար է։
-
Երբ երեխաները տեսնում են, որ ծնողները ազնիվ են, նրանց համար ավելի հեշտ է լինում ազնվությամբ վարվել։
3. ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԺՈՂՈՎԻ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆԸ
«Խարդախ մարդը գարշելի է Եհովայի համար, բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3։32)
Ինչո՞ւ է կարևոր ազնիվ լինել ժողովի եղբայրների ու քույրերի հետ։
Առակներ 10։19; Կողոսացիներ 4։6
Մենք ուզում ենք միշտ ճիշտը խոսել, բայց և պետք է ուշադիր լինենք, որ մեր խոսքերը լինեն բարի ու սիրալիր։
Ղևտական 5։1; Եբրայեցիներ 13։17; Հակոբոս 5։14, 15
Եթե ազնիվ լինենք ժողովի երեցների հետ, նրանք կկարողանան օգնել մեզ։
Երեմիա 32։9–12; Եփեսացիներ 6։5–8
Եթե մենք ինչ-որ գործարքներ ենք անում մեր քույրերի և եղբայրների հետ, պետք է լիովին ազնիվ լինենք, արդարացիորեն վարվենք նրանց հետ և պահենք մեր պայմանավորվածությունները։
4. ԱԶՆԻՎ ԼԻՆԵԼԸ ՄԻՇՏ ԷԼ ՕԳՈՒՏ Է ԲԵՐՈՒՄ ՄԵԶ
«Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է» (Առակներ 22։1)
Կյանքի ուրիշ ո՞ր բնագավառներում պետք է ազնիվ լինենք։
Սաղմոս 37։21; Մատթեոս 22։17–21; Հռոմեացիներ 13։1–7; Եփեսացիներ 4։25, 28
Մենք ազնիվ ենք վարվում մեր գործատիրոջ հետ, ինչպես նաև գործարքային հարցերում, դպրոցի քննությունների ժամանակ, բացի այդ՝ տարբեր բլանկներ, օրինակ՝ հարկային հաշվետվություններ կամ պետական այլ փաստաթղթեր լրացնելիս։
Ինչո՞ւ է ազնվությունը ավելի թանկ, քան ցանկացած նյութական բարիք։
Սաղմոս 15։1, 2; Առակներ 11։1; 1 Տիմոթեոս 6։9, 10
Ազնիվ ու վստահելի մարդու համբավը շատ մեծ արժեք ունի։ Ազնվության շնորհիվ մաքուր խիղճ ենք ունենում։ Եհովան շատ է գնահատում ազնիվ լինելու համար մեր թափած բոլոր ջանքերը։