Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

16. Դիմադրիր Սատանային

16. Դիմադրիր Սատանային

1. ՍԱՏԱՆԱՆ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ

«Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)

Ո՞րն է Սատանայի նպատակը։

  • 1 Պետրոս 5։8

    Սատանան ուզում է թուլացնել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունը և անգամ լիովին խզել այն։

  • Հոբ 2։4, 5

    Նա զայրանում է, երբ տեսնում է, որ մարդիկ սկսում են ճանաչել ու սիրել Եհովային։

 

2. ՄԻ՛ ՎԱԽԵՑԻՐ ՍԱՏԱՆԱՅԻՑ

«Հպատակվեք Աստծուն, հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (Հակոբոս 4։7)

Որտեղի՞ց գիտենք, որ կարող ենք հակառակվել՝ դիմադրել, Սատանային։

  • Հայտնություն 7։9, 14

    Եհովան սահմանափակումներ է դրել այն հարցում, թե Սատանան մեզ ինչ կարող է անել։ Նա խոստացել է, որ մի մեծ բազմություն կփրկվի ու կապրի նոր աշխարհում։

  • 2 Տարեգրություն 15։2

    Եթե Եհովային մոտ մնանք, Սատանան չի կարողանա խզել նրա հետ մեր փոխհարաբերությունները։

  • 1 Կորնթացիներ 10։13; Եբրայեցիներ 11։4–40

    Եհովան խոստացել է օգնել մեզ, որ կարողանանք հավատարիմ մնալ իրեն, ինչպես որ անցյալում է օգնել շատերին։

 

3. ՏԵՂՅԱԿ ԵՂԻՐ ՍԱՏԱՆԱՅԻ ԽՈՐԱՄԱՆԿ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ

«Անտեղյակ չենք նրա դիտավորություններին» (2 Կորնթացիներ 2։11)

Սատանան ինչպիսի՞ խորամանկ միջոցներ է օգտագործում։

 

4. ՄԻ՛ ՏԱՐԱԾԻՐ ՍԱՏԱՆԱՅԻ ՍՏԵՐԸ

«[Բանսարկուն] ստախոս է և ստության հայրը» (Հովհաննես 8։44)

Ինչպե՞ս գուցե տարածենք Սատանայի ստերը։

  • Հռոմեացիներ 1։11, 12; 2 Տիմոթեոս 2։16

    Մարդիկ պատմում են այնպիսի պատմություններ, որոնք Սատանային ու դևերին շատ ավելի զորավոր են ներկայացնում, քան նրանք իրականում կան։ Փոխանակ պատմենք այդպիսի պատմություններ, որոնք վախ են ներշնչում՝ պետք է ձգտենք իրար քաջալերել։

  • Եփեսացիներ 6։11

    Երբ տեղյակ ենք լինում Սատանայի խորամանկ միջոցներին, կարողանում ենք հակառակվել նրան և մոտ մնալ Եհովային։