17. Մնա Աստծու սիրո մեջ
1. ՇԱՐՈՒՆԱԿ ԱՄՐԱՑՐՈՒ ՀԱՎԱՏԴ
«Զորանալով ձեր սրբագույն հավատով.... մնացեք Աստծու սիրո մեջ» (Հուդա 20, 21)
Ի՞նչը կարող է օգնել, որ ամրացնենք մեր հավատը։
Եփեսացիներ 6։11; Հակոբոս 1։25; 1 Պետրոս 5։8
Պետք է մտածենք այն մասին, թե Եհովային հնազանդվելը ինչպես է պաշտպանում մեզ և օգնում բարելավելու մեր կյանքը։
Մատթեոս 28։19, 20; 1 Թեսաղոնիկեցիներ 5։17; Եբրայեցիներ 10։24, 25
Մեր հավատն ամրացնելու համար պետք է կանոնավորաբար աղոթենք, ուրիշներին պատմենք Եհովայի մասին և ընկերակցենք մեր եղբայրների ու քույրերի հետ։
Սաղմոս 55։22; Եսայիա 48։17, 18
Եհովան երբեք չի թողնի քեզ։ Եթե հետևես նրա տված առաջնորդությանը, խաղաղություն կունենաս։
2. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ՀԱՍՈՒՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Եկեք շարունակենք ձգտել հասունության» (Եբրայեցիներ 6։1)
Ի՞նչ է նշանակում լինել հասուն քրիստոնյա։
Հռոմեացիներ 8։5; Եբրայեցիներ 5։14
Հասունության հասնելու համար ժամանակ ու ջանքեր են հարկավոր։ Հասուն քրիստոնյան փորձում է ամեն ինչին նայել Եհովայի տեսանկյունից և կայացնել իմաստուն որոշումներ։
-
Դժվարությունները հավատդ ամրացնելու և Եհովայի հանդեպ քո սերը փաստելու առիթ են։
-
Որոշումներ կայացնելիս մտածիր, թե Եհովան կուզեր՝ ինչպե՞ս վարվեիր այդ իրավիճակում, և նրանից օգնություն խնդրիր։
-
Երբեք մի դադարիր սովորել Եհովայի մասին և ամրացնել նրա հետ քո փոխհարաբերությունները։
3. ՄԻՏՔԴ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՊԱՀԻՐ ՔՈ ՈՒՆԵՑԱԾ ՀՈՒՅՍԻ ՎՐԱ
«Կրենք.... իբրև սաղավարտ՝ փրկության հույսը» (1 Թեսաղոնիկեցիներ 5։8)
Հույսն ինչպե՞ս կարող է պաշտպանել քեզ։
-
Ապագայի հետ կապված քո հույսը կարող է ուժ տալ քեզ։ Մտածիր այն մասին, թե Հիսուսի ունեցած հույսն ինչպես օգնեց նրան տոկալու մինչև վերջ։
-
Եթե զգաս, որ հույսդ գնալով մարում է, աղոթիր այդ մասին։ Բացասական մտքերն ու կասկածները գուցե թուլացնեն քեզ։ Բայց Եհովան կօգնի, որ քաջ լինես ու մտքի խաղաղություն ունենաս։
Մաղաքիա 3։10; Հռոմեացիներ 8։21
Կանոնավորաբար խորհիր ապագայի վերաբերյալ քո ունեցած հույսի մասին։ Կյանքը նոր աշխարհում կգերազանցի քո բոլոր սպասելիքները։
-
Եհովան ցանկանում է, որ լավ ճանաչես իրեն, և որ ինքը դառնա քո լավագույն ընկերը։ Արա ամեն բան, որ հնազանդվես նրան, և օրեցօր ավելի մտերմացիր նրա հետ։