2. Մաքուր խիղճ Աստծու առաջ
1. ԽԻՂՃԸ ՆՎԵՐ Է ԱՍՏԾՈՒՑ
«Իրենց իսկ մտքերում նրանք կա՛մ մեղադրվում են, կա՛մ արդարանում» (Հռոմեացիներ 2։14, 15)
Խիղճդ ինչպե՞ս կարող է օգնել քեզ։
-
Խիղճը մեր ներքին ձայնն է, որը հուշում է, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Այն օգնում է, որ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, երբ խոսքը վերաբերում է մեր խոր մտքերին ու զգացումներին։
-
Խիղճը կարող է մղել մեզ ճիշտն անելու և հետ պահել վատ արարքներից։ Խիղճը մեր մեջ առաջացնում է մեղավորության զգացում, երբ սխալ ենք անում, և գոհունակության զգացում, երբ իմաստուն որոշում ենք կայացնում։
2. ՊԵՏՔ Է ՄԱՐԶԵՆՔ ՄԵՐ ԽԻՂՃԸ
«Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի» (Երեմիա 17։9)
Եհովան մեզ ի՞նչ է տվել, որ մարզենք մեր խիղճը։
Հռոմեացիներ 9։1; 1 Կորնթացիներ 4։4
Մեր անկատար խիղճը կարող է սխալ բան հուշել։ Այն պետք է գործի սուրբ ոգու առաջնորդությանը ներդաշնակ, ոչ թե պարզապես մեր զգացողության հիման վրա։
Եբրայեցիներ 5։14; 1 Պետրոս 3։16
Աստվածաշնչից իմանում ենք, թե ինչ մտածելակերպ ունի Եհովան, և դա մեզ օգնում է տարբերել ճիշտը սխալից ու դաստիարակել մեր խիղճը։
3. ՏԱՐԲԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԽԻՂՃԸ ՏԱՐԲԵՐ ՁԵՎՈՎ Է ԳՈՐԾՈՒՄ
«Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։23, 24)
Ինչպե՞ս կարող ենք հարգել ուրիշների խիղճը։
-
Բոլորի խիղճը նույն ձևով չի գործում։ Գուցե քո խիղճը թույլ տա քեզ անել մի բան, ինչը ուրիշի խիղճը թույլ չի տալիս։
-
Պողոս առաքյալը ավելի շատ մտածում էր իր եղբայրների ու քույրերի մասին, ոչ թե իր։ Նրանց զգացումները շատ ավելի կարևոր էին առաքյալի համար, քան իր անձնական նախասիրությունները։
-
Եհովան մեզ խիղճ է տվել, որ այն լինի մեր դատավորը, ոչ թե ուրիշներինը։ Չպետք է համառորեն պնդենք, թե մենք ճիշտ ենք, ուրիշները՝ սխալ։
4. ԵՀՈՎԱՆ ԿՕԳՆԻ ՄԵԶ, ՈՐ ՈՒՆԵՆԱՆՔ ՄԱՔՈՒՐ ԽԻՂՃ
«Մեր սրտերում հավաստիացած ենք.... որ Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1 Հովհաննես 3։19, 20)
Ի՞նչը կօգնի, որ թևաթափ չլինենք, եթե անցյալում տեղի ունեցած որևէ բանի պատճառով մեր խիղճը շարունակում է տանջել մեզ։
Սաղմոս 86։5; 1 Կորնթացիներ 6։11
Անցյալում գործած մեղքերի համար ունեցած մեղավորության զգացումը կարող է շատ ցավ պատճառել, և հնարավոր է՝ զղջալուց երկար ժամանակ հետո էլ մեզ անարժեք զգանք։ Բայց չենք կարող փոխել անցյալը։ Եհովան ներել է մեզ, և այդ մեղքերը ջնջվել են։ Մենք կարող ենք մաքուր լինել նրա առաջ։
Գաղատացիներ 6։2; 1 Պետրոս 2։16
«Քրիստոսի օրենքը» հիմնված է Աստվածաշնչի սկզբունքների վրա, ոչ թե օրենքների։ Նույնիսկ եթե որևէ հարցի վերաբերյալ կոնկրետ օրենք չկա, քրիստոնյան սողանցքներ չի փնտրի սխալ բան անելու համար։