3. Ընտրիր այնպիսի ընկերներ, որոնք սիրում են Աստծուն
1. ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԼԻՆԵԼ ԵՀՈՎԱՅԻ ԸՆԿԵՐԸ
«Աբրահամը.... կոչվեց Եհովայի ընկերը» (Հակոբոս 2։23)
Ինչպե՞ս կարող ենք դառնալ Եհովայի ընկերը։
2 Սամուել 22։26; Սաղմոս 15։1–5; Հովհաննես 14։21
Եհովան իր ընկերն է համարում նրանց, ովքեր սիրում, հնազանդվում և հավատարիմ են մնում իրեն։
Առակներ 13։20; 1 Կորնթացիներ 15։33; 2 Տիմոթեոս 2։22
Հաճախ մենք նմանվում ենք այն մարդկանց, ում հետ ժամանակ ենք անցկացնում։
2. ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԸՆՏՐԵՆՔ ԱՅՆՊԻՍԻ ԸՆԿԵՐՆԵՐ, ՈՎՔԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԵՀՈՎԱՅԻՆ
«Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3։32)
Ինչպե՞ս կարող ենք իմաստնորեն ընկերներ ընտրել։
Հռոմեացիներ 1։11, 12; 2 Կորնթացիներ 6։13; 1 Պետրոս 2։17
Մեր ընկերները կարող են լինել տարբեր մշակույթի և տարբեր ծագում ունեցող մարդիկ, սակայն ամենից կարևորն այն է, որ նրանք սիրեն Եհովային։
Հռութ 1։14, 16; 1 Սամուել 18։1; Փիլիպպեցիներ 2։20–22
Աստվածաշնչում կան տարբեր մարդկանց օրինակներ, ովքեր լավ ընկերներ են եղել։
3. ԵՂԻՐ ԱՅՆՊԻՍԻ ԸՆԿԵՐ, ԻՆՉՊԻՍԻՆ ՈՐ ԵՀՈՎԱՆ Է ՈՒԶՈՒՄ՝ ԼԻՆԵՍ
«Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)
Ի՞նչ կարող ենք անել, եթե տարաձայնություն ունենք մեր ընկերոջ հետ։
Սաղմոս 133։1; Մատթեոս 6։14, 15; Հռոմեացիներ 14։19
Արա առաջին քայլը՝ հաշտվելու և միասնություն պահելու համար։
Առակներ 17։9; Կողոսացիներ 3։13; 1 Պետրոս 4։8
Սերը թույլ չի տա, որ աննշան թյուրիմացությունը վերածենք մեծ խնդրի։ Այն կօգնի մեզ լինելու ներողամիտ և հավատարիմ։
-
Պետք է հիշել, որ իսկական ընկերը երբեք չի վարանի ասել քեզ ճշմարտությունը քո մասին։
Առակներ 12։18; 18։24; 1 Հովհաննես 3։16–18
Եթե ինքդ լինես լավ ընկեր, կվայելես մտերիմ փոխհարաբերություններ ընկերներիդ հետ։
4. ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԻՑ ՎԵՐ Է
«Ճիշտ է, ոչ մի խրատ տվյալ պահին չի ուրախացնում.... սակայն հետո.... բերում [է].... արդարություն» (Եբրայեցիներ 12։11)
Ի՞նչ պետք է անենք, եթե մեր ընկերը որոշում է հեռանալ Եհովայից։
1 Կորնթացիներ 5։11–13; 2 Հովհաննես 9–11
Եթե մեր ընկերը դիտավորյալ սխալներ է գործում և մերժում է օգնությունը, դրանով ցույց է տալիս, որ այլևս չի ցանկանում լինել ժողովի անդամ։
-
Ընկերակցությունից զրկելու կարգը սիրո դրսևորում է Եհովայի, նրա սուրբ անվան և չափանիշների հանդեպ։