4. Ինչո՞ւ պետք է հարգել իշխանությունը
1. ԵՀՈՎԱՆ ՄԵԶ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ
«Պատվեք ամեն տեսակ մարդկանց.... վախեցեք Աստծուց» (1 Պետրոս 2։17)
Ինչո՞ւ գուցե դժվար լինի հետևել առաջնորդությանը։
Թվեր 16։1–3; Ժողովող 8։9; Հռոմեացիներ 5։12
Այն մարդիկ, ում միջոցով Եհովան մեզ առաջնորդում է, մեզ պես անկատար են։
-
Հիսուսը հնազանդության լավագույն օրինակն է թողել։ Նա միշտ հնազանդվում էր Եհովային։
Առակներ 27։11; Մարկոս 12։29, 30
Սերը Եհովայի հանդեպ մեզ մղում է հնազանդվել իշխանությունը հարգելու հարցում նրա տված առաջնորդությանը։ Օրինակ՝ ընտանիքում հարգում ենք ընտանիքի գլխի իշխանությունը, դպրոցում՝ ուսուցիչներինը, ժողովում՝ երեցներինը։
2. ԵՀՈՎԱՆ Է ՀԱՍՏԱՏԵԼ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆԴԱՄԻ ԴԵՐԸ
«Ծնկի եմ գալիս Հոր առջև, որին ամեն ընտանիք.... պարտական է իր անվան համար» (Եփեսացիներ 3։14, 15)
Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ հարգենք ընտանեկան կառույցի վերաբերյալ իր սահմանած կարգը։
-
Եհովան նախատեսել է, որ ընտանիքը լինի ապահով միջավայր, որտեղ կարող են մեծանալ երեխաները, և յուրաքանչյուր անդամ կարող է վայելել ջերմ փոխհարաբերություններ։
Առակներ 1։8; 1 Կորնթացիներ 11։3; Եփեսացիներ 6։1–3; 1 Պետրոս 3։1
Երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կատարում է իր դերը, դա նպաստում է ողջ ընտանիքի բարօրությանը։
3. ԺՈՂՈՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՀՈՎԱՆ ՏՎԵԼ Է ՀԻՍՈՒՍԻՆ
«Քրիստոսը.... ժողովի գլուխն է» (Եփեսացիներ 5։23)
Ինչո՞ւ պետք է հարգենք ժողովում Եհովայի սահմանած կարգը։
-
Հիսուսը «հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով» է հոգ տանում Աստծու ժողովրդի մասին։
1 Թեսաղոնիկեցիներ 5։12; Եբրայեցիներ 13։17
Երեցներն ու ծառայող օգնականները օգնում են, որ ժողովը հոգևորապես ամուր մնա։ Այդ եղբայրների հետ համագործակցելով՝ ցույց ենք տալիս մեր հարգանքը Եհովայի իշխանության հանդեպ։
-
Երբ մեզանից յուրաքանչյուրը լիովին թիկունք է կանգնում ժողովին, օգուտ են քաղում բոլորը։ Եհովան է հաստատել այդ կառույցը, որ դրա միջոցով երկրպագենք իրեն։
4. ԵՀՈՎԱՆ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԱԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆ
«Չկա մի իշխանություն, որ Աստծուց չլինի։ Գոյություն ունեցող իշխանությունները Աստծու կողմից են դրված իրենց հարաբերական դիրքերում» (Հռոմեացիներ 13։1)
Ինչպե՞ս կարող ենք հարգանք դրսևորել պետական իշխանությունների հանդեպ։
-
Հարգանքը դրսևորում ենք մեր խոսքերով և գործերով։ Այդպես փառք ենք բերում Եհովային։
Գործեր 26։2, 25; Հռոմեացիներ 12։17, 18
Քրիստոնյաները հնազանդվում են այն երկրի օրենքներին, որտեղ ապրում են։ Նրանք շարունակում են հարգանք դրսևորել, նույնիսկ եթե իշխանությունները իրենց լավ չեն վերաբերվում։
-
Աստվածաշնչի սկզբունքները կարող են օգնել, որ հնազանդվես իշխանություն ունեցողներին։
Մատթեոս 22։37–39; 26։52; Հովհաննես 18։36; Գործեր 5։27–29; Եբրայեցիներ 10։24, 25
Եթե պետական իշխանությունները պահանջում են անել մի բան, ինչը հակասում է Եհովայի օրենքներին, դու պետք է որոշես, թե ում ես հնազանդվելու։