Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

5. Չլինել աշխարհի մի մասը. ինչպե՞ս

5. Չլինել աշխարհի մի մասը. ինչպե՞ս

1. ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

«Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 18։36)

Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ամեն առումով չեզոք ենք և որ թիկունք ենք կանգնում Աստծու Թագավորությանը։

 

2. ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ «ԱՇԽԱՐՀԻ ՄԻ ՄԱՍԸ ՉԵՆ»

«Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհաննես 17։16)

Ինչո՞ւ պետք է Սատանայի աշխարհի մի մասը չլինենք։

  • 1 Հովհաննես 5։19

    «Աշխարհ» բառը վերաբերում է այն մարդկանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և գտնվում են աշխարհի ղեկավարի՝ Սատանայի իշխանության ազդեցության տակ։

  • Հակոբոս 4։4

    Մենք ուզում ենք, որ Եհովան մեզ իր ընկերը համարի։ Մենք ձգտում ենք թե՛ մեր մտածելակերպով, թե՛ խոսքով, թե՛ գործով ընդօրինակել Եհովային ու Հիսուսին։

 

3. ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՕՐԻՆԱԿՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ

«Այն ամենից առավել, ինչը պետք է պահպանվի, քո սիրտը պահպանիր» (Առակներ 4։23)

Ի՞նչ է նշանակում մերժել Սատանայի աշխարհում տարածված մտածելակերպը։

  • Եփեսացիներ 2։2; 1 Հովհաննես 2։16

    Սատանան եսասեր է, հպարտ ու ըմբոստ։ Նա ուզում է, որ մարդիկ մտածեն, թե պարտավոր չեն հնազանդվելու Աստծուն։

  • 1 Կորնթացիներ 10։31

    Մեր խոսքերով ու արարքներով ենք ցույց տալիս, որ աշխարհի մի մասը չենք։ Դա երևում է նաև անձնական բնույթի հարցերում մեր կայացրած որոշումներից։

  • 1 Կորնթացիներ 2։12; 1 Հովհաննես 4։4

    Սատանայի աշխարհի մտածելակերպը չընդօրինակելու համար պետք է մոտ մնանք Եհովային և մեր միտքը սնենք այնպիսի բաներով, որոնք կօգնեն ունենալ Եհովայի մտածելակերպը։

 

4. ՓՈՂԸ ՄՆԱՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՏՔԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ

«Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)

Ի՞նչը կօգնի, որ նյութական բաների վերաբերյալ Եհովայի տեսակետը ունենանք։

  • Գործեր 20։35; 1 Տիմոթեոս 6։9, 10

    Սատանան ուզում է, որ մտածենք, թե հաճույքներն ու հարստությունը կարող են մեզ երջանկություն տալ։ Բայց Հիսուսը սովորեցրեց, որ երջանկությունը կախված է Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալուց և մեր ունեցածը առատաձեռնորեն ուրիշներին տալուց։

  • Մատթեոս 6։31, 32; Մարկոս 12։30, 31; Ղուկաս 21։34–36

    Երբ Եհովային ծառայելը մեզ համար ամենաառաջնային բանն է լինում, մեր կյանքը իմաստով է լցվում։ Մենք բավարարվածություն և ներքին խաղաղություն ենք ունենում։