Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

7. Աստծու պես՝ կյանքը թանկ համարո՞ւմ ես

7. Աստծու պես՝ կյանքը թանկ համարո՞ւմ ես

1. ԵՀՈՎԱՅԻ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔԸ ԹԱՆԿ Է

«Կյանքի աղբյուրը քեզ մոտ է» (Սաղմոս 36։9)

Կյանքը ինչո՞ւ պետք է համարենք թանկագին նվեր։

  • Ծննդոց 1։27; Սաղմոս 19։7–11; Առակներ 2։6–11

    Եհովան է ստեղծել բոլոր կենդանի արարածներին, այդ թվում՝ մարդկանց։ Մենք թանկ ենք նրա համար, և նա ուզում է, որ յուրաքանչյուր մարդ ունենա երջանիկ ու իմաստալից կյանք։

  • Հռոմեացիներ 14։12; Գաղատացիներ 6։5

    Եհովան մեզ ռոբոտների պես չի ստեղծել։ Նա մեզ օժտել է ազատ կամքով և որոշումներ կայացնելու ունակությամբ, իսկ մեր որոշումները ցույց են տալիս, թե որքան ենք գնահատում կյանքը։

 

2. ԱՐՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ Է ԵՀՈՎԱՅԻ ՀԱՄԱՐ

«Մարմնի հոգին արյան մեջ է» (Ղևտական 17։11)

Ո՞րն է Եհովայի տեսակետը արյան վերաբերյալ։

  • Ղևտական 17։10; Առակներ 13։16; Գործեր 15։20; Հռոմեացիներ 12։2

    Հնարավոր է՝ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ անհրաժեշտ լինի արյան հետ կապված որոշ բուժմեթոդների վերաբերյալ լուրջ որոշում կայացնել։ Նման որոշումներից է, օրինակ, այն, թե կընդունենք արյան մանր բաղադրամասեր, թե ոչ։ Այս հարցերում մեր փոխարեն ուրիշները չպետք է որոշում կայացնեն։ Նախքան այսպիսի իրավիճակում հայտնվելը պետք է աղոթենք ճիշտ որոշում կայացնելու համար և փնտրտուքներ անենք։

  • Ծննդոց 9։4, 5, 9; 2 Օրենք 12։16; Գործեր 15։28, 29

    Ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, արյունը խորհրդանշում է կյանքը։ Արյան վերաբերյալ Աստծու օրենքը միշտ նույնն է մնացել։ Այն չի փոխվել սկսած Նոյի օրերից մինչև այն ժամանակը, երբ Աստված Իսրայել ազգին տվեց Մովսիսական օրենքը, և անփոփոխ է մնացել նաև քրիստոնյաների համար։

 

3. ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿՅԱՆՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ ԻՆՉՊԵՍ ԵՀՈՎԱՆ

«Ինչպես որ երկինքն է երկրից բարձր, այնպես էլ իմ ճանապարհներն են բարձր ձեր ճանապարհներից, ու իմ մտքերը՝ ձեր մտքերից» (Եսայիա 55։9)

Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ կյանքը թանկ ենք համարում։

  • Ելք 21։22, 23

    Եհովայի համար թանկ է յուրաքանչյուր մարդու կյանք։ Աբորտ անելը սխալ է, քանի որ Աստծու աչքում նույնիսկ չծնված երեխան արդեն ձևավորված անձնավորություն է։

  • Սաղմոս 103։8–14; Գործեր 3։19; Եփեսացիներ 1։7

    Եթե կինը անցյալում աբորտ է արել, բայց այժմ զղջում է, Եհովան կների նրան։

  • Սաղմոս 11։5; Ժողովող 11։9, 10

    Կյանքի հանդեպ մեր հարգանքը ցույց ենք տալիս՝ հեռու մնալով վտանգավոր սպորտաձևերից, անտեղի ռիսկից և բռնություն գործադրելուց։ Նաև հոգ ենք տանում, որ մեր տունը և մեքենան անվտանգ լինեն։

 

4. ԵՀՈՎԱՅԻ ԱՉՔՈՒՄ ՍԱՏԱՆԱՅԻ ԱՇԽԱՐՀԸ ԱՐՅՈՒՆԱՊԱՐՏ Է

«Տեսա, որ կինը հարբած էր սրբերի արյունով» (Հայտնություն 17։6)

Սատանայի աշխարհը ինչո՞ւ է արյունապարտ։

  • Հայտնություն 18։2, 4, 9, 24

    Միլիոնավոր մարդիկ են սպանվել կրոնի, քաղաքականության և ագահության պատճառով։

  • Մատթեոս 24։14; Հովհաննես 17։16; Գործեր 20։26, 27

    Քրիստոնյաները չեզոքություն են պահում և չեն աջակցում որևէ կազմակերպության, որն առնչություն ունի պատերազմների կամ սպանությունների հետ։ Թագավորության լուրը պատմելով՝ մարդկանց օգնում ենք, որ հավիտենական կյանքի հեռանկար ունենան։