Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

8. Եհովան ուզում է, որ իր ժողովուրդը մաքուր լինի

8. Եհովան ուզում է, որ իր ժողովուրդը մաքուր լինի

1. ԵՀՈՎԱՆ ՍՈՒՐԲ Է ԻՐ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԵՐՈՒՄ

«Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ» (Ղևտական 11։45)

Ի՞նչ է նշանակում սուրբ լինել։

 

2. ՄԵՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՈՒՐ ԼԻՆԻ

«Մաքո՛ւր մնացեք, դուք, որ կրում եք Եհովայի տան պատկանելիքները» (Եսայիա 52։11)

Ինչպե՞ս ենք մեր երկրպագությունը մաքուր պահում։

 

3. ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ ՄԵՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1)

Եհովան ուզում է, որ ինչպիսի՞ սովորություններ չունենանք։

  • Մատթեոս 22։39; Գործեր 17։25; Տիտոս 3։1

    Պետք է հեռու մնանք այն ամենից, ինչը վնաս է պատճառում մեր օրգանիզմին ու կարճացնում է կյանքը, ինչպես օրինակ՝ ծխելը, ալկոհոլ չարաշահելը կամ թմրանյութեր օգտագործելը։ Մենք հեռու ենք մնում այսպիսի սովորություններից, քանի որ հարգում ենք մեր և ուրիշների կյանքը, ինչպես նաև այն երկրի օրենքները, որտեղ ապրում ենք։

  • Հռոմեացիներ 7։21–25

    Նույնիսկ եթե շատ դժվար է թողնել վատ սովորությունը, մենք չենք հանձնվում։ Եհովայի օգնությամբ կարող ենք հաղթանակած դուրս գալ։

 

4. ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Իմ մարմնին եմ հարվածում և ծառայեցնում եմ» (1 Կորնթացիներ 9։27)

Ի՞նչը կօգնի ձերբազատվել վատ սովորություններից։

  • Մատթեոս 6։13

    Աստծուց խնդրիր իր սուրբ ոգին, որ կարողանաս դիմակայել սխալ ցանկությանը։

  • 1 Պետրոս 4։3, 4

    Խուսափիր այնպիսի մարդկանցից, ֆիլմերից կամ երաժշտությունից, որոնց պատճառով քեզ համար դժվար կլինի պայքարել վատ սովորությունների դեմ։

  • Հռոմեացիներ 12։1, 2

    Պատրաստ եղիր բացատրելու ուրիշներին, թե ինչու չես անում այս կամ այն բանը, օրինակ, թե ինչու չես ծխում։