Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նամակ Կառավարիչ մարմնից

Նամակ Կառավարիչ մարմնից

Նրանց, ովքեր սիրում են Եհովա Աստծուն ու նրա Խոսքը

Հիսուսն ասել է. «Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։ Հիշիր՝ ինչ զգացիր, երբ առաջին անգամ Աստվածաշնչից իմացար ճշմարտությունը։ Անկասկած, մեծ խանդավառությամբ էիր լցվել, որ ստի մեջ թաթախված այս աշխարհում հնարավոր է գտնել ճշմարտությունը (2 Տիմոթեոս 3։1

Եհովա Աստված ուզում է, որ իմանանք ճշմարտությունը։ Ու քանի որ մենք սիրում ենք մարդկանց, ուզում ենք այդ ճշմարտությունը հայտնել նրանց։ Բայց եթե ուզում ենք ծառայել Աստծուն, միայն դա բավարար չէ։ Եհովայի տված սկզբունքների հանդեպ հարգանքից մղված՝ պետք է ամեն ջանք թափենք, որ քրիստոնեավայել ապրելակերպ ունենանք։ Հիսուսը նշել է, թե ինչպես կարող ենք փաստել մեր սերը Աստծու հանդեպ։ Նա ասել է. «Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես պահեցի Հոր պատվիրանները և մնում եմ նրա սիրո մեջ» (Հովհաննես 15։10

Հիսուսը շատ է սիրում իր Հորը և անում է այն ամենը, ինչ նա պատվիրում է։ Եթե մենք մեր ամենօրյա կյանքում ընդօրինակենք Հիսուսին, Եհովան մեզ էլ կսիրի, ու մենք իսկապես երջանիկ կլինենք։ Ինչպես ասել է Հիսուսը, «եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե անեք դրանք» (Հովհաննես 13։17

Հուսով ենք, որ այս հրատարակությունը կօգնի ձեզ ապրել Աստվածաշնչից սովորած ճշմարտության համաձայն ու դառնալ Աստծու ընկերը։ Եվ աղոթում ենք, որ Աստծու հանդեպ ձեր սերն աճի, որ դուք մնաք «Աստծու սիրո մեջ», ինչի շնորհիվ ապագայում կունենաք հավիտենական կյանք (Հուդա 21

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին