Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 5

Չլինել աշխարհի մի մասը. ինչպե՞ս

Չլինել աշխարհի մի մասը. ինչպե՞ս

«Դուք աշխարհի մի մասը չեք» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 15։19)

1. Ինչի՞ մասին էր Հիսուսն անհանգստացած իր մահվան նախորդ գիշերը։

 ՀԻՍՈՒՍԻ մահվան նախորդ գիշերն էր։ Նա գիտեր, որ շուտով հեռանալու է իր աշակերտներից, և շատ էր մտահոգված նրանց համար։ Նա ասաց աշակերտներին. «Դուք աշխարհի մի մասը չեք» (Հովհաննես 15։19)։ Ավելի ուշ Հիսուսն աղոթեց իր Հորը նրանց համար՝ ասելով. «Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհաննես 17։15, 16)։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը։

2. Ի՞նչ է աշխարհը, որի մասին նշեց Հիսուսը։

2 Այս համարում «աշխարհ» բառը վերաբերում է այն մարդկանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և Սատանայի իշխանության տակ են (Հովհաննես 14։30; Եփեսացիներ 2։2; Հակոբոս 4։4; 1 Հովհաննես 5։19)։ Այս գլխում կքննարկենք, թե ինչ կարող ենք անել, որ չլինենք «աշխարհի մի մասը»։ Մենք պետք է հավատարիմ լինենք Աստծու Թագավորությանը և չեզոք մնանք քաղաքական հարցերում, այսինքն՝ ոչ ոքի կողմը չբռնենք։ Պետք է նաև մերժենք աշխարհի ոգին, հագուստի ու հարդարանքի հարցում համեստ լինենք և հավասարակշռված տեսակետ ունենանք փողի վերաբերյալ։ Բացի այդ, պետք է հագնենք Աստծու տված սպառազինությունը (տես Ծանոթագրություն 16

ՆՎԻՐՎԱԾ ԵՂԻՐ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

3. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում քաղաքականությանը։

3 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը տեսնում էր, որ մարդիկ շատ խնդիրներ ունեն, և նրանց կյանքը հեշտ չէ։ Նա շատ էր կարեկցում մարդկանց և ուզում էր օգնել։ Բայց արդյոք նա դարձա՞վ քաղաքական առաջնորդ։ Ո՛չ։ Հիսուսը գիտեր, որ մարդիկ իրականում Աստծու Թագավորության կարիքն ունեն։ Նա գլխավորաբար քարոզում էր հենց այդ Թագավորության, կամ՝ կառավարության մասին, որի թագավորը ինքն էր լինելու (Դանիել 7։13, 14; Ղուկաս 4։43; 17։20, 21)։ Հիսուսը չէր ներգրավվում քաղաքականության մեջ և միշտ չեզոք դիրք էր բռնում։ Երբ նա կանգնած էր հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսի առաջ, ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 18։36)։ Նրա աշակերտներն էլ էին չեզոք։ Մի պատմական գրքում նշվում է, որ վաղ քրիստոնյաները «քաղաքական պաշտոններ չէին զբաղեցնում» (On the Road to Civilization)։ Այսօր ճշմարիտ քրիստոնյաները նույն դիրքորոշումն ունեն։ Մենք հավատարիմ ենք մնում Աստծու Թագավորությանը և չեզոք ենք մնում աշխարհի քաղաքական հարցերում (Մատթեոս 24։14

Կարո՞ղ ես բացատրել, թե ինչու ես հավատարմորեն թիկունք կանգնում Աստծու Թագավորությանը

4. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները ցույց տալիս, որ թիկունք են կանգնում Աստծու Թագավորությանը։

4 Օծյալ քրիստոնյաները, ովքեր Քրիստոսի հետ երկնքում թագավորելու հույս ունեն, նման են դեսպանների։ Պողոսը նրանց գրեց. «Մենք Քրիստոսին փոխարինող դեսպաններ ենք» (2 Կորնթացիներ 5։20)։ Դեսպանը այլ պետության մեջ ներկայացնում է իր երկիրը, ուստի չի խառնվում այդ պետության քաղաքական գործերին։ Օծյալ քրիստոնյաներն էլ Աստծու Թագավորության ներկայացուցիչներն են։ Ուստի նրանք չեն խառնվում այս աշխարհի քաղաքական գործերին (Փիլիպպեցիներ 3։20)։ Փոխարենը՝ նրանք միլիոնավոր մարդկանց օգնում են իմանալ Աստծու կառավարության մասին։ «Ուրիշ ոչխարները», որոնք Աստծու նոր աշխարհում հավիտյան ապրելու հույս ունեն, աջակցում են օծյալ քրիստոնյաներին և նույնպես չեզոք են մնում (Հովհաննես 10։16; Մատթեոս 25։31–40)։ Պարզ ասած՝ ճշմարիտ քրիստոնյաները երբեք չեն միջամտում այս աշխարհի քաղաքական հարցերին (կարդա Եսայիա 2։2–4

5. Ո՞րն է պատճառներից մեկը, որ քրիստոնյաները չեն մասնակցում պատերազմների։

5 Ճշմարիտ քրիստոնյաների համար իրենց հավատակիցները ընտանիքի անդամների պես են։ Մենք միասնական ենք՝ անկախ նրանից, թե որ երկրում ենք ապրում կամ ինչ ծագում ունենք (1 Կորնթացիներ 1։10)։ Եթե գնայինք պատերազմի, կստացվեր, որ պատերազմում ենք ընդդեմ մեր իսկ ընտանիքի՝ մեր հավատակիցների, որոնց պետք է սիրենք, ինչպես պատվիրել է Հիսուսը (Հովհաննես 13։34, 35; 1 Հովհաննես 3։10–12)։ Ավելին, Հիսուսը իր աշակերտներին պատվիրել է սիրել անգամ իրենց թշնամիներին (Մատթեոս 5։44; 26։52

6. Եհովայի նվիրված ծառաները ինչպե՞ս են վերաբերվում պետական իշխանություններին։

6 Թեև որպես քրիստոնյաներ՝ մենք չեզոք դիրք ենք բռնում, սակայն ջանում ենք լավ քաղաքացիներ լինել։ Օրինակ՝ պետության հանդեպ հարգանք ենք դրսևորում՝ հնազանդվելով երկրի օրենքներին ու վճարելով հարկերը։ Բայց միևնույն ժամանակ մենք միշտ «Աստծունը Աստծուն» ենք տալիս (Մարկոս 12։17; Հռոմեացիներ 13։1–7; 1 Կորնթացիներ 6։19, 20)։ Աստծուն պատկանող բաներից են մեր սերն ու հնազանդությունը և նրան մատուցվող մեր երկրպագությունը։ Մենք ավելի շուտ պատրաստ ենք մեր կյանքը կորցնել, քան անհնազանդ լինել Եհովային (Ղուկաս 4։8; 10։27; կարդա Գործեր 5։29; Հռոմեացիներ 14։8

ԴԻՄԱԴՐԻՐ «ԱՇԽԱՐՀԻ ՈԳՈՒՆ»

7, 8. Ի՞նչ է աշխարհի ոգին, և ինչպիսի՞ ազդեցություն է այն թողնում մարդկանց վրա։

7 Սատանայի աշխարհի մի մասը չլինել նշանակում է թույլ չտալ, որ «աշխարհի ոգին» ներգործի մեզ վրա։ Այդ ոգին այն մտածելակերպն ու վարվելակերպն է, որը Սատանան է խրախուսում, և Եհովային չծառայող մարդիկ գտնվում են դրա ազդեցության տակ։ Քրիստոնյաները մերժում են այդ ոգին։ Ինչպես Պողոսն ասաց, «մենք ոչ թե աշխարհի ոգին ենք ստացել, այլ այն ոգին, որն Աստծուց է» (1 Կորնթացիներ 2։12; Եփեսացիներ 2։2, 3; տես Ծանոթագրություն 17

8 Աշխարհի ոգին մարդկանց եսասեր, հպարտ և ըմբոստ է դարձնում։ Այն մղում է նրանց մտածել, թե պարտավոր չեն հնազանդվել Աստծուն։ Սատանան ուզում է, որ մարդիկ անեն այն, ինչ ուզում են, առանց հաշվի առնելու հետևանքները։ Նա ուզում է, որ մարդիկ մտածեն, թե «մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը» բավարարելը կյանքում ամենակարևոր բանն է (1 Հովհաննես 2։16; 1 Տիմոթեոս 6։9, 10)։ Սատանան ջանում է մոլորեցնել հատկապես մեզ՝ Եհովայի ծառաներիս, որ սկսենք իր պես մտածել (Հովհաննես 8։44; Գործեր 13։10; 1 Հովհաննես 3։8

9. Աշխարհի ոգին ինչերի՞ միջոցով գուցե ազդի մեզ վրա։

9 Աշխարհի ոգին ամենուր է, ինչպես օդը, որ շնչում ենք։ Եթե աշխարհի ոգին մերժելու համար ամեն ջանք չթափենք, այն կազդի մեզ վրա (կարդա Առակներ 4։23)։ Այն կարող է ազդել անվնաս թվացող բաների միջոցով. օրինակ, եթե սկսենք ընդօրինակել Եհովային չերկրպագող մարդկանց մտածելակերպն ու վարվելակերպը (Առակներ 13։20; 1 Կորնթացիներ 15։33)։ Այն նաև կարող է մեր մեջ ներթափանցել ուժեղ մրցակցություն հրահրող սպորտաձևերի, պոռնկագրության կամ հավատուրացական նյութերի միջոցով (տես Ծանոթագրություն 18

10. Ինչպե՞ս կարող ենք դիմադրել աշխարհի ոգուն։

10 Ի՞նչ կարող ենք անել, որ չընկնենք աշխարհի ոգու ազդեցության տակ։ Պետք է մոտ մնանք Եհովային ու թույլ տանք, որ նրա իմաստությունը առաջնորդի մեզ։ Պետք է անդադար աղոթենք՝ խնդրելով Աստծու սուրբ ոգին, և միշտ զբաղված լինենք նրան ծառայելով։ Եհովան տիեզերքի ամենազորեղ Անձնավորությունն է։ Մենք վստահ ենք, որ նա կարող է օգնել մեզ մերժելու աշխարհի ոգին (1 Հովհաննես 4։4

ԸՆՏՐԻՐ ԱՍՏԾՈՒՆ ՊԱՏԻՎ ԲԵՐՈՂ ՀԱԳՈՒՍՏ ՈՒ ՀԱՐԴԱՐԱՆՔ

11. Աշխարհի ոգին ինչպե՞ս է ազդում մարդկանց հագուկապի վրա։

11 Մենք նաև մեր հագուստով ու հարդարանքով ենք ցույց տալիս, որ աշխարհի մի մասը չենք։ Շատ մարդիկ ցանկանում են իրենց հագուստով ուշադրություն գրավել, անբարո մտքեր արթնացնել ուրիշների մեջ, դեմ գնալ հասարակությանը կամ ցույց տալ, որ շատ փող ունեն։ Կան մարդիկ էլ, ում համար միևնույնն է, թե ինչ տեսք ունեն։ Այդպիսի մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում իրենց մաքրությանը ու թափթփված տեսք են ունենում։ Մենք թույլ չենք տա, որ այսպիսի տեսակետները ազդեն հագուստի ու հարդարանքի մեր ընտրության վրա։

Իմ հագուկապով պատիվ բերո՞ւմ եմ Եհովային

12, 13. Ո՞ր սկզբունքները կօգնեն մեզ որոշելու՝ ինչ հագնել։

12 Որպես Եհովայի ծառաներ՝ մենք միշտ ուզում ենք հագնվել կոկիկ, մաքուր, ճաշակով և առիթին համապատասխան։ Մենք հագնվում ենք «համեստությամբ և ողջամտությամբ»՝ այնպես, որ հստակ երևա, որ «ակնածում ենք Աստծուց» (1 Տիմոթեոս 2։9, 10; Հուդա 21

13 Մեր հագուկապը կարող է ազդել այն բանի վրա, թե մարդիկ ինչ տեսակետ կունենան Եհովայի ու իր ժողովրդի մասին։ «Համեստություն» թարգմանված հունարեն բառը ունի նաև ուրիշների զգացմունքներն ու կարծիքը հարգելու իմաստ։ Ուստի երբ հագուստ ենք ընտրում կամ մեր արտաքինի վերաբերյալ այլ որոշում ենք կայացնում, պետք է հիշենք, որ մեր կատարած ընտրությունը անդրադառնում է նաև ուրիշների վրա։ Մենք ցանկանում ենք «ամեն բան Աստծու փառքի համար» անել (1 Կորնթացիներ 4։9; 10։31; 2 Կորնթացիներ 6։3, 4; 7։1

14. Ի՞նչ հարցերի մասին պետք է մտածենք, երբ հագուստ ենք ընտրում ժողովի հանդիպումների ու ծառայության համար։

14 Իսկ ինչպե՞ս ենք հագնվում ժողովի հանդիպումների ժամանակ կամ ծառայության գնալիս։ Պետք է մտածենք. «Չափից շատ ուշադրություն չե՞մ հրավիրում ինձ վրա։ Իմ հագուկապից ուրիշները անհարմար չե՞ն զգում։ Արդյոք մտածո՞ւմ եմ, որ ոչ ոքի գործը չէ, թե ես ինչպես եմ հագնվում, և որ դա իմ անձնական որոշումն է» (Փիլիպպեցիներ 4։5; 1 Պետրոս 5։6)։ Ինչ խոսք, բնական է, որ ցանկանում ենք լավ տեսք ունենալ, բայց մեր քրիստոնեավայել հատկություններն են, որ իսկապես զարդարում են մեզ։ Հենց այդ հատկություններին է ուշադրություն դարձնում Եհովան։ Դրանք ցույց են տալիս՝ ինչպիսին է մեր ներքին էությունը՝ «սրտի ծածուկ մարդը.... ինչը և մեծ արժեք ունի Աստծու աչքում» (1 Պետրոս 3։3, 4

15. Ինչո՞ւ Եհովան մեր հագուկապի ու արտաքին տեսքի վերաբերյալ կոնկրետ կանոններ չի տվել։

15 Եհովան մեզ կանոնների ցուցակ չի տվել, թե ինչ հագնենք կամ չհագնենք։ Փոխարենը՝ նա իր Խոսքում՝ Աստվածաշնչում, տվել է սկզբունքներ, որոնց օգնությամբ կարող ենք ինքներս ճիշտ ընտրություն անել (Եբրայեցիներ 5։14Նա ցանկանում է, որ մեր որոշումները՝ մեծ թե փոքր, հիմնված լինեն իր և ուրիշների հանդեպ սիրո վրա (կարդա Մարկոս 12։30, 31)։ Ամբողջ աշխարհում Եհովայի ծառաները տարբեր կերպ են հագնվում՝ կախված իրենց մշակույթից կամ անհատական նախասիրություններից։ Այդ բազմազանությունը շատ գեղեցիկ է ու աչք է շոյում։

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԵՑԻՐ ՓՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16. Ինչպե՞ս է փողի վերաբերյալ աշխարհի տեսակետը տարբերվում Հիսուսի ասածից։ Ի՞նչ պետք է հարցնենք ինքներս մեզ։

16 Սատանան ցանկանում է, որ մարդիկ մտածեն, թե փողն ու նյութական բաներն են երջանկացնում մարդուն, բայց Եհովայի ծառաները գիտեն, որ դա այդպես չէ։ Մենք վստահում ենք Հիսուսի խոսքերին. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ Փողը չի կարող մեզ իրական երջանկություն պարգևել։ Դրա միջոցով չենք կարող ձեռք բերել իսկական ընկերներ, մտքի խաղաղություն կամ հավիտենական կյանք։ Դե իհարկե մենք որոշ նյութական բաների կարիք ունենք և ուզում ենք վայելել կյանքը, բայց Հիսուսն ասաց, որ մենք երջանիկ կլինենք, եթե Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենանք և նրան ուղղված մեր երկրպագությունը կյանքում ամենակարևոր բանը դարձնենք (Մատթեոս 5։3; 6։22)։ Հարցրու ինքդ քեզ. «Փողի վերաբերյալ աշխարհի տեսակետը ինձ վրա է՞լ է ազդել։ Շարունակ փողի մասի՞ն եմ մտածում կամ խոսում» (Ղուկաս 6։45; 21։34–36; 2 Հովհաննես 6

17. Ինչո՞ւ ավելի լավ կյանքով կապրենք, եթե մերժենք փողի վերաբերյալ աշխարհի տեսակետը։

17 Եթե կենտրոնանանք Եհովային ծառայելու վրա և մերժենք փողի վերաբերյալ աշխարհի տեսակետը, մեր կյանքն իմաստալից կլինի (Մատթեոս 11։29, 30)։ Կունենանք բավարարվածության զգացում և խաղաղ միտք ու սիրտ (Մատթեոս 6։31, 32; Հռոմեացիներ 15։13)։ Մենք ավելի քիչ կմտահոգվենք նյութական բաների մասին (կարդա 1 Տիմոթեոս 6։9, 10)։ Նաև կզգանք սրտանց տալու ուրախությունը (Գործեր 20։35)։ Պարզ ապրելակերպ վարելով՝ ավելի շատ ժամանակ կունենանք շփվելու նրանց հետ, ում սիրում ենք։ Նույնիսկ կարող ենք ավելի հանգիստ քնել (Ժողովող 5։12

ՀԱԳԻՐ «ԱՄԲՈՂՋ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ»

18. Սատանան ի՞նչ է փորձում անել։

18 Սատանան փորձում է վնասել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները, այդ պատճառով պետք է ամեն կերպ պաշտպանենք դրանք։ Մենք պայքար ենք մղում «ոգեղեն չար ուժերի դեմ» (Եփեսացիներ 6։12)։ Սատանան ու իր դևերը չեն ուզում, որ երջանիկ լինենք և ապրենք հավիտյան (1 Պետրոս 5։8)։ Թեև մեր դեմ պայքարող այս թշնամիները հզոր են, բայց Եհովայի օգնությամբ կարող ենք հաղթել նրանց։

19. Որո՞նք են Եփեսացիներ 6։14–18-ում նկարագրված «սպառազինության» մասերը։

19 Հնում զինվորները սպառազինություն էին կրում մարտի դաշտում իրենց պաշտպանելու համար։ Նմանապես, մենք այսօր պետք է կրենք Եհովայի տված «սպառազինությունը», որը կպաշտպանի մեզ (Եփեսացիներ 6։13)։ Այդ սպառազինության մասին կարդում ենք Եփեսացիներ 6։14–18-ում. «Ուրեմն հաստատ կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած, արդարության զրահը ձեզ վրա առած և ձեր ոտքերին խաղաղության բարի լուրը քարոզելու պատրաստակամությունը հագած։ Եվ ամեն բանից առավել, վերցրեք հավատի մեծ վահանը, որով կկարողանաք հանգցնել Չարի կրակոտ նետերը։ Նաև վերցրեք փրկության սաղավարտը և ոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը, և ամեն տեսակ աղոթքով ու աղաչանքով շարունակեք ամեն առիթով աղոթել ոգով»։

20. Ի՞նչ պետք է անենք, որ «սպառազինությունը» պաշտպանի մեզ։

20 Եթե զինվորը մոռանար ու չկրեր իր սպառազինության մասերից մեկը և անպաշտպան թողներ մարմնի որևէ հատված, թշնամին հենց այդ մասին կհարվածեր։ Եթե ուզում ենք, որ մեր «սպառազինությունը» պաշտպանի մեզ, չպետք է աչքաթող անենք դրա մասերից և ոչ մեկը։ Մենք պետք է միշտ կրենք մեր ամբողջ սպառազինությունը և լավ վիճակում պահենք այն։ Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Սատանայի աշխարհը չի կործանվել, և երկիրը չի մաքրվել Սատանայի ու դևերի ազդեցությունից (Հայտնություն 12։17; 20։1–3Հետևաբար չպետք է դադարենք պայքարել մեր սխալ ցանկությունների ու թուլությունների դեմ (1 Կորնթացիներ 9։27

21. Ինչպե՞ս կարող ենք հաղթել մեր պայքարում։

21 Մենք Սատանայից զորեղ չենք։ Բայց Եհովայի օգնությամբ կարող ենք հաղթել նրան։ Հավատարիմ մնալու համար պետք է աղոթենք Եհովային, ուսումնասիրենք նրա Խոսքը և շփվենք մեր եղբայրների ու քույրերի հետ (Եբրայեցիներ 10։24, 25)։ Այդպես վարվելով՝ կկարողանանք նվիրված մնալ Աստծուն և պատրաստ կլինենք պաշտպանելու մեր հավատը։

ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՎԱՏԴ

22, 23. ա) Ի՞նչ կարող ենք անել, որ միշտ պատրաստ լինենք պաշտպանելու մեր հավատը։ բ) Ի՞նչ կքննարկենք հաջորդ գլխում։

22 Մենք պետք է ամեն ժամանակ պատրաստ լինենք պաշտպանելու մեր հավատը (Հովհաննես 15։19)։ Որոշ հարցերում Եհովայի վկաների բռնած դիրքը շատ է տարբերվում մարդկանց մեծամասնության դիրքորոշումից։ Ինքդ քեզ հետևյալ հարցերը տուր. «Լիովին հասկանո՞ւմ եմ՝ ինչու ենք այդպիսի դիրք բռնում։ Համոզվա՞ծ եմ, որ այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը և հավատարիմ ու իմաստուն ծառան, իսկապես ճիշտ է (Մատթեոս 24։45; Հովհաննես 17։17)։ Հպա՞րտ եմ, որ Եհովայի վկա եմ (Սաղմոս 34։2; Մատթեոս 10։32, 33)։ Կարո՞ղ եմ իմ հավատալիքները բացատրել ուրիշներին» (կարդա 1 Պետրոս 3։15

23 Շատ իրավիճակներում միանգամայն հստակ է, թե ինչ պետք է անենք, որ չլինենք աշխարհի մի մասը։ Բայց երբեմն դա այդքան էլ հստակ չէ։ Սատանան փորձում է տարբեր ձևերով մեզ իր ծուղակը գցել։ Այդ նպատակին հասնելու համար նա օգտագործում է, օրինակ, ժամանցը։ Ինչպե՞ս կարող ենք ճիշտ ընտրություն անել այդ հարցում։ Հաջորդ գլխում կխոսենք այդ մասին։