ԴԱՍ 17
Բարեկամ ունենալու համար ինքդ պիտի բարեկամ լինես
Բարեկամությունը հիմնված է սիրո վրա։ Որքան շատ բան ես սովորում Եհովայի մասին, այնքան աճում է քո սերը նրա նկատմամբ։ Մինչ աճում է քո սերը նրա նկատմամբ, ավելանում է նաև նրան ծառայելու ցանկությունը։ Սա կմղի քեզ դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտը (Մատթէոս 28։19)։ Միանալով Եհովայի վկաների ուրախ ընտանիքին՝ կկարողանաս հավիտյան վայելել Աստծո հետ բարեկամությունը։ Իսկ ի՞նչ է հարկավոր անել։
Պետք է սեր դրսևորես Աստծո հանդեպ՝ հնազանդվելով նրա օրենքներին։ «Ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները, Եւ նրա պատուիրանները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3, 4)։
Կիրառի՛ր սովորածդ։ Հիսուսը մի պատմություն պատմեց, որտեղ ցույց տվեց սովորածը կիրառելու կարևորությունը։ Մի իմաստուն մարդ իր տունը կառուցեց ժայռի վրա, իսկ հիմարը այն շինեց ավազի վրա։ Երբ մեծ փոթորիկը հարվածեց, ժայռի վրա կառուցված տունը մնաց կանգուն, մինչ ավազի վրա կառուցվածը շառաչյունով քանդվեց։ Հիսուսը բացատրում է, որ իր ուսմունքները լսող և կատարողները նմանվում են իր տունը ժայռի վրա կառուցած իմաստուն մարդուն։ Իսկ իր սովորեցրածը լսող ու չկատարողները՝ տունը ավազի վրա կառուցած հիմար մարդուն են նման։ Այս մարդկանցից ո՞ր մեկին կուզեիր նմանվել (Մատթէոս 7։24—27)։
Մկրտություն։ «Մկրտուի՛ր եւ լուա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով» (Գործք 22։16)։
Սրտանց ծառայի՛ր Աստծուն։ «Ինչ որ անէք, արէք սրտա՛նց, որպէս թէ Տիրոջ համար էք անում եւ ոչ թէ՝ մարդկանց համար» (Կողոսացիս 3։23)։