Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 1

Աստված հրավիրում է քեզ դառնալ իր բարեկամը

Աստված հրավիրում է քեզ դառնալ իր բարեկամը

Աստված ցանկանում է, որ դառնաս իր բարեկամը։ Երբևէ մտածե՞լ ես այն մասին, որ կարող ես տիեզերքի մեծագույն Անձնավորության բարեկամը դառնալ։ Դարեր առաջ ապրած Աբրահամը Աստծո բարեկամն էր կոչվել (Յակոբոս 2։23)։ Աստվածաշնչում հանդես եկող ուրիշ անհատներ ևս Աստծո հետ բարեկամություն են վայելել և մեծապես օրհնվել են։ Այսօր աշխարհի բոլոր ծայրերում ապրող շատ մարդիկ բարեկամացել են Աստծո հետ։ Դու նույնպես ունես Աստծո հետ բարեկամանալու հնարավորությունը։

Աստծո բարեկամը լինելը շատ ավելի լավ է որևէ մարդու բարեկամը լինելուց։ Աստված երբեք հուսախաբ չի անում իր հավատարիմ բարեկամներին (Սաղմոս 18։25)։ Աստծո բարեկամը լինելը հարուստ լինելուց լավ է։ Երբ հարուստը մահանում է, նրա ունեցվածքին տիրանում են ուրիշները։ Իսկ Աստծո հետ բարեկամություն անողներն ունեն գանձեր, որոնք ոչ ոք չի կարող իրենցից խլել (Մատթէոս 6։19

Ոմանք կխանգարեն քեզ, որպեսզի Աստծո մասին գիտություն ձեռք բերես։ Անգամ քո ընկերներից և ընտանիքի անդամներից ոմանք կարող են խանգարել քեզ (Մատթէոս 10։36, 37)։ Եթե ուրիշները ծաղրեն և վախեցնեն, հարցրո՛ւ ինքդ քեզ. «Ո՞ւմ եմ կամենում հաճեցնել՝ մարդկա՞նց, թե Աստծուն»։ Խորհի՛ր հետևյալ հարցի շուրջ. «Եթե մեկն ինձ ասեր, որ հաց չուտեմ, արդյոք կլսեի՞ նրան»։ Դժվար թե։ Ապրելու համար սնվել է հարկավոր։ Իսկ Աստված կարող է քեզ հավիտենական կյանք տալ։ Հետևաբար, երբեք թույլ չտաս, որ որևէ մեկը քեզ արգելի գիտելիքներ ձեռք բերել այն մասին, թե ինչպես կարող ես դառնալ Աստծո բարեկամը (Յովհաննէս 17։3