Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 10

Ինչպե՞ս գտնել ճշմարիտ կրոնը

Ինչպե՞ս գտնել ճշմարիտ կրոնը

Աստծո բարեկամը լինելու համար ճշմարիտ կրոնը պետք է դավանես։ Հիսուսն ասաց, որ «ճշմարիտ երկրպագուները» Աստծուն պետք է երկրպագեն «ճշմարտության» համաձայն (Յովհաննէս 4։23, 24)։ Գոյություն ունի Աստծուն երկրպագելու միայն մեկ ճիշտ ճանապարհ (Եփեսացիս 4։4—6)։ Ճշմարիտ կրոնը առաջնորդում է դեպի հավիտենական կյանք, իսկ կեղծ կրոնը՝ դեպի կործանում (Մատթէոս 7։13, 14

Դու կարող ես ճանաչել ճշմարիտ կրոնը, նայելով նրանց, ովքեր դավանում են այն։ Քանի որ Եհովան բարի է, ուրեմն իր ճշմարիտ երկրպագուներն էլ պետք է լինեն բարի անձնավորություններ։ Ինչպես որ լավ նարնջի ծառն է հոյակապ պտուղներ տալիս, այնպես էլ ճշմարիտ կրոնն է հրաշալի մարդիկ պատրաստում (Մատթէոս 7։15—20

Եհովայի բարեկամները խորը հարգանք ունեն Աստվածաշնչի հանդեպ։ Նրանք գիտեն, որ Աստվածաշունչը Աստծուց է։ Նրանք թույլ են տալիս, որպեսզի այն առաջնորդի իրենց կյանքը, լուծի իրենց պրոբլեմները և օգնի սովորել Աստծո մասին (Բ Տիմոթէոս 3։16)։ Նրանք իրենց քարոզածը գործադրում են կյանքում։

Եհովայի բարեկամները սեր են ցուցաբերում միմյանց հանդեպ։ Հիսուսը սեր դրսևորեց մարդկանց նկատմամբ՝ սովորեցնելով նրանց Աստծո մասին և բժշկելով հիվանդներին։ Ճշմարիտ կրոնը դավանողները նույնպես սեր են դրսևորում ուրիշների հանդեպ։ Հիսուսին նմանվելով՝ նրանք բարձրից չեն նայում աղքատներին և տարբեր էթնիկական ծագում ունեցող մարդկանց։ Նա ասաց, որ մարդիկ իր աշակերտներին կճանաչեն իրար հանդեպ ունեցած սիրով (Յովհաննէս 13։35

Աստծո բարեկամները պատվում են Եհովայի անունը։ Եթե ինչ–որ մեկը մերժում է քեզ անունով դիմել, մի՞թե նա կարող է քո մտերիմ բարեկամը դառնալ։ Ո՛չ։ Եթե ունենք բարեկամ, ապա մենք օգտագործում ենք նրա անունը և իր մասին ուրիշների մոտ լավ ենք արտահայտվում։ Հետևաբար նրանք, ովքեր կամենում են դառնալ Աստծո բարեկամները, պետք է օգտագործեն իր անունը և նրա մասին պատմեն ուրիշներին։ Եհովան ցանկանում է, որպեսզի մենք ճիշտ այսպես վարվենք (Մատթէոս 6։9; Հռովմայեցիս 10։13, 14

Նմանվելով Հիսուսին՝ Աստծո բարեկամները մարդկանց քարոզում են Աստծո Թագավորության մասին։ Աստծո Թագավորությունը երկնային մի կառավարություն է, որը երկիրը դրախտի է վերածելու։ Աստծո բարեկամները Թագավորության այս բարի լուրը պատմում են ուրիշներին (Մատթէոս 24։14

Եհովայի վկաները ջանում են դառնալ Աստծո բարեկամները։ Նրանք հարգում են Աստվածաշունչը և սիրում միմյանց։ Նրանք նաև օգտագործում են և պատվում Աստծո անունը, սովորեցնում ուրիշներին Աստծո Թագավորության մասին։ Եհովայի վկաներն այսօր դավանում են ճշմարիտ կրոնը։