Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 14

Աստծո բարեկամները խուսափում են վատ արարքներից

Աստծո բարեկամները խուսափում են վատ արարքներից

Սատանան մարդկանց չար գործերի է դրդում։ Նա, ով ցանկանում է դառնալ Աստծո բարեկամը, պետք է ատի այն, ինչ Եհովան է ատում (Սաղմոս 97։10)։ Ահա այն գործերից մի քանիսը, որոնցից Աստծո բարեկամները պիտի խուսափեն։

Սեռային անբարոյություն. «Շնութիւն մի անիր» (Ելից 20։14)։ Նախքան ամուսնությունը սեռային հարաբերություններ ունենալը նույնպես սխալ է (Ա Կորնթացիս 6։18

Հարբեցողություն. «Հարբեցողները.... Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթացիս 6։10

Սպանություն, արհեստական վիժում. «Սպանութիւն մի անիր» (Ելից 20։13

Գողություն. «Գողութիւն մի անիր» (Ելից 20։15

Ստախոսություն. Եհովան ատում է «ստախօս լեզուն» (Առակաց 6։17

Բռնություն և անզուսպ բարկություն. «[Եհովայի] անձը կ’ատէ.... բռնութիւն սիրողը» (Սաղմոս 11։5, Արևմտ. Աստ.)։ «Մարմնի գործերի [մեջ է մտնում].... բարկութիւնը» (Գաղատացիս 5։19, 20

Մոլեխաղեր. ‘Չխառնակվեք, եթե եղբայր կոչված մեկը ագահ լինի’ (Ա Կորնթացիս 5։11

Ռասայական և էթնիկական խտրականություններ. «Սիրեցէ՛ք ձեր թշնամիներին.... աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ» (Մատթէոս 5։43, 44

Աստծո հայտնած բաները մեր օգտի համար են։ Միշտ չէ, որ հեշտ է խուսափել չար գործերից։ Եհովայի և նրա Վկաների օգնությամբ կարող ես խուսափել Աստծուն տհաճ արարքներից (Եսայիա 48։17; Փիլիպպեցիս 4։13; Եբրայեցիս 10։24, 25