ԴԱՍ 5
Աստծո բարեկամները կապրեն դրախտում
Դրախտը մեր այժմյան աշխարհի հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա։ Աստված երբեք չի ցանկացել, որ երկիրը լցված լինի վշտով, տանջանքով, ցավով ու տառապանքով։ Նա մտադիր է ապագայում երկիրը դրախտի վերածել։ Իսկ ինչպիսի՞ն կլինի Դրախտը։ Եկեք տեսնենք, թե ինչ է այդ մասին ասվում Աստվածաշնչում։
Բարի մարդիկ. Դրախտը Աստծո բարեկամների տունն է լինելու։ Նրանք բարիք են անելու մեկը մյուսի հանդեպ և ապրելու են Աստծո արդար ճանապարհների համաձայն (Առակաց 2։21)։
Առատ սնունդ. Դրախտում սով չի լինելու։ Աստվածաշունչն ասում է. «Ցորենի [կամ սննդի] առատութիւն կ’լինի երկրի մէջ» (Սաղմոս 72։16)։
Հոյակապ տներ և հաճելի աշխատանք. Դրախտ–երկրում յուրաքանչյուրը կունենա իր սեփական տունը։ Յուրաքանչյուր մարդ հաճույք է ստանալու իր կատարած աշխատանքից (Եսայիա 65։21—23)։
Համաշխարհային խաղաղություն. ոչ մի մարդ այլևս չի մասնակցի պատերազմների և չի զոհվի։ Աստծո Խոսքում ասվում է. «[Աստված] դադարեցնում է պատերազմները» (Լավ առողջություն. Աստվածաշունչը խոստանում է. «[Դրախտի] բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Նաև ոչ մեկը չի լինելու կաղ, կույր, խուլ և համր (Եսայիա 35։5, 6)։
Ցավը, տառապանքը և մահը կվերանան. «Այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն [«առաջուան բաները», Արևմտ. Աստ.] անցաւ»,— կարդում ենք Աստծո Խոսքում (Յայտնութիւն 21։4)։
Չարերը պիտի ոչնչանան. Եհովան խոստանում է. «Անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից» (Առակաց 2։22)։
Մարդիկ սիրելու և հարգելու են միմյանց. այլևս չեն լինի անարդարություն, հարստահարություն, ագահություն և թշնամություն։ Մարդիկ կհամախմբվեն ու կապրեն Աստծո արդար ուղիների համաձայն (Եսայիա 26։9)։