ԴԱՍ 11
Մերժի՛ր կեղծ կրոնը
Սատանան և իր դևերը չեն ուզում, որ ծառայես Աստծուն։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի յուրաքանչյուրին հեռացնեն Աստծուց։ Ինչպե՞ս են դա անում։ Ձևերից մեկը կեղծ կրոնն է (Բ Կորնթացիս 11։13—15)։ Եթե որևէ կրոն չի սովորեցնում Աստվածաշնչի ճշմարտությունը, ուրեմն այն կեղծ է։ Այն նման է կեղծ դրամի. կարող է իսկական թվալ, սակայն իրականում արժեք չունի։ Այն նաև կարող է բազում պրոբլեմներ առաջ բերել։
Կրոնական կեղծավորությունը երբեք չի կարող հաճելի լինել Եհովային՝ ճշմարիտ Աստծուն։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, կրոնական մի խումբ կար, որը ցանկանում էր սպանել նրան։ Նրանց թվում էր, թե պաշտամունքի իրենց ձևը ճիշտ է։ Այդ խմբի անդամներն ասում էին. «Մէկ Հայր ունինք, այսինքն Աստուած»։ Իսկ Հիսուսը համաձայնվե՞ց արդյոք։ Ո՛չ, այլ ասաց. «Դուք ձեր սատանայ հօրիցն էք» (Յովհաննէս 8։41, 44, ԱԹ)։ Այսօր շատերը կարծում են, թե Աստծուն են երկրպագում, սակայն իրականում նրանք ծառայում են Սատանային ու իր դևերին (Ա Կորնթացիս 10։20)։
Ինչպես որ փտած ծառն է ոչ պիտանի պտուղներ բերում, այնպես էլ կեղծ կրոնն է չարագործներ ծնում։ Մարդկանց կատարած չար գործերի պատճառով երկիրը լի է ցավերով։ Ամենուրեք անբարոյություն է, կռիվներ, գողություն, հարստահարություն, սպանություն և բռնաբարություն։ Նման չար գործեր կատարողներից շատերը որևէ կրոնի են պատկանում, բայց այդ կրոնն իրենց չի մղում ճիշտն անելու։ Նրանք չեն կարող Աստծո բարեկամները համարվել, քանի դեռ չեն դադարեցրել իրենց չար գործերը (Կեղծ կրոնը մարդկանց սովորեցնում է աղոթել կուռքերին։ Աստված պատվիրում է աղոթքով չդիմել կուռքերին։ Եվ դա խելամիտ է։ Արդյոք քեզ դուր կգա՞ր, եթե որևէ մեկը քեզ հետ խոսելու փոխարեն՝ խոսեր նկարիդ հետ։ Մի՞թե այդ մարդը կարող է դառնալ քո մտերիմ բարեկամը. ինչ խոսք, չի՛ կարող։ Եհովան ցանկանում է, որ մարդիկ ոչ թե անշունչ արձաններին կամ նկարներին դիմեն, այլ անձամբ իրեն (Ելից 20։4, 5)։
Կեղծ կրոնը սովորեցնում է, որ միանգամայն ճիշտ է պատերազմում ուրիշներին սպանելը։ Հիսուսն ասաց, որ Աստծո բարեկամները պետք է սիրեն միմյանց։ Մենք ձեռք չենք բարձրացնում մեր սիրելի անձանց վրա (Յովհաննէս 13։35)։ Չենք կարող անգամ չար մարդկանց սպանել։ Երբ Հիսուսի թշնամիները եկան նրան ձերբակալելու, վերջինս թույլ չտվեց, որ իր աշակերտները կռվով պաշտպանեն իրեն (Մատթէոս 26։51, 52)։
Կեղծ կրոնը սովորեցնում է, որ չարերը տառապում են դժոխքի կրակում։ Իսկ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեղքը բերում է մահվան (Հռովմայեցիս 6։23)։ Եհովան սիրո Աստված է։ Մի՞թե սիրո Աստվածն ի վիճակի է տանջելու մարդկանց։ Դրախտում միայն մեկ կրոն է լինելու, կրոն, որը կունենա Աստծո հավանությունը (Յայտնութիւն 15։4)։ Սատանայի ստերի վրա հիմնված բոլոր կրոնները կվերանան։