Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 9

Ովքե՞ր են Աստծո բարեկամները

Ովքե՞ր են Աստծո բարեկամները

Հիսուս Քրիստոսը Եհովայի Որդին է և նրա մտերիմ, թանկագին բարեկամը։ Նախքան որպես մարդ երկրի վրա ապրելը, Հիսուսը երկնքում ոգեղեն արարած էր (Յովհաննէս 17։5)։ Հետո նա եկավ երկիր՝ Աստծո մասին ճշմարտությունը մարդկանց սովորեցնելու (Յովհաննէս 18։37)։ Նա նաև տվեց իր մարդկային կյանքը հնազանդ մարդկանց մեղքից ու մահից փրկելու համար (Հռովմայեցիս 6։23)։ Ներկայումս Հիսուսն Աստծո Թագավորության Թագավորն է, այն երկնային կառավարության, որը երկրի վրա Դրախտ կհաստատի (Յայտնութիւն 19։16

Հրեշտակները նույնպես Աստծո բարեկամներն են։ Հրեշտակները երկրի վրա չեն ապրել որպես մարդիկ, այլ ստեղծվել են երկնքում նախքան Աստծո կողմից երկրի արարումը (Յոբ 38։4—7)։ Գոյություն ունեն միլիոնավոր հրեշտակներ (Դանիէլ 7։10)։ Աստծո այս երկնային բարեկամներն ուզում են, որ մարդիկ սովորեն ճշմարտությունը Եհովայի մասին (Յայտնութիւն 14։6, 7

Աստված երկրի վրա նույնպես բարեկամներ ունի. նա նրանց կոչում է իր վկաները։ Սովորաբար վկան դատարանում հայտնում է, թե ինքն ինչ գիտի որևէ մեկի կամ որևէ բանի մասին։ Եհովայի վկաները հայտնում են ուրիշներին, թե իրենք ինչ գիտեն Եհովայի ու նրա նպատակների մասին (Եսայիա 43։10)։ Ինչպես հրեշտակները, այնպես էլ Վկաները ցանկանում են օգնել մարդկանց սովորելու ճշմարտությունը Եհովայի մասին։ Նրանք ուզում են, որ դու էլ դառնաս Աստծո բարեկամը։