Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 16

Ցո՛ւյց տուր քո սերն Աստծո հանդեպ

Ցո՛ւյց տուր քո սերն Աստծո հանդեպ

Բարեկամությունը հարկավոր է զրույցով պահպանել։ Բարեկամը լսում է քեզ, իսկ դու՝ նրան։ Դու նաև ուրիշների ներկայությամբ լավ ես արտահայտվում քո ընկերոջ հասցեին։ Նույնն է պարագան Աստծո բարեկամը լինելու հարցում։ Նկատի առնենք, թե Աստվածաշունչն ինչ է ասում այս մասին։

Կանոնավորաբար խոսի՛ր Եհովայի հետ աղոթքով. «Աղօթքում յարատեւեցէք» (Հռովմայեցիս 12։12, ԱԹ

Կարդա՛ Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը. «Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու.... համար» (Բ Տիմոթէոս 3։16

Սովորեցրո՛ւ մյուսներին Աստծո մասին. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին.... Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20

Մտերմացի՛ր Աստծո բարեկամների հետ. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ» (Առակաց 13։20

Հաճախի՛ր ժողովի հանդիպումներին Թագավորության սրահում. «Հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով.... խրախուսենք միմեանց» (Եբրայեցիս 10։24, 25

Թիկունք կանգնի՛ր Թագավորության գործին. «Ամէն մէկը ինչպէս իր սրտովը կը յօժարի՝ թող այնպէս տայ, ո՛չ թէ տրտմութեամբ կամ ստիպմամբ. վասն զի Աստուած յօժարակամ տուողը կը սիրէ» (Բ Կորնթացիս 9։7, Արևմտ. Աստ.