Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

11-րդ բաժնի ներածություն

11-րդ բաժնի ներածություն

Այս բաժինը պատմում է Քրիստոնեական Հունարեն Գրություններում արձանագրված իրադարձությունների մասին։ Հիսուսը ծնվում է փոքր քաղաքում ապրող մի համեստ ընտանիքում։ Նա աշխատում է իր հոր հետ, որը ատաղձագործ է։ Հիսուսը նա է, ով փրկելու է մարդկությանը։ Եհովան նրան է ընտրել, որ լինի երկնքի Թագավորության Թագավորը։ Եթե ծնող ես, օգնիր երեխայիդ հասկանալու, որ Եհովան մտածված կերպով ընտրեց այն ընտանիքն ու միջավայրը, որում մեծանալու էր Հիսուսը։ Ուշադրություն դարձրու այն բանին, թե Եհովան ինչպես Հիսուսին պաշտպանեց Հերովդեսից, որը ցանկանում էր սպանել նրան։ Բացատրիր, որ ոչինչ չի կարող խոչընդոտել Եհովային իրագործել իր նպատակը։ Նշիր, թե ինչպես Եհովան Հովհաննեսին հանձնարարեց ճանապարհ պատրաստել Հիսուսի համար։ Նաև ընդգծիր այն, թե ինչպես անգամ փոքր տարիքում Հիսուսը ցույց տվեց, որ սիրում է Եհովայի իմաստությունը։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԴԱՍ 68

Եղիսաբեթը երեխա է ունենում

Ինչո՞ւ Եղիսաբեթի ամուսնուն ասվեց, որ նա չի կարողանալու խոսել մինչև երեխայի ծնվելը։

ԴԱՍ 69

Գաբրիելը այցելում է Մարիամին

Գաբրիելի խոսքերը փոխեցին Մարիամի կյանքը։

ԴԱՍ 70

Հրեշտակները հայտնում են, որ Հիսուսը ծնվել է

Հովիվները արագ արձագանքեցին, երբ լսեցին հրեշտակների ասածները։

ԴԱՍ 71

Եհովան պաշտպանում է Հիսուսին

Չար թագավորը ուզում էր սպանել Հիսուսին։

ԴԱՍ 72

Պատանի Հիսուսը

Ինչպե՞ս նա զարմացրեց տաճարում եղող ուսուցիչներին։

ԴԱՍ 73

Հովհաննեսը պատրաստում է ճանապարհը

Հովհաննեսը մեծանում է և մարգարե է դառնում։ Նա սովորեցնում է Մեսիայի գալստի մասին։ Ինչպե՞ս է ժողովուրդը արձագանքում նրա պատգամին։