Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 93

Հիսուսը վերադառնում է երկինք

Հիսուսը վերադառնում է երկինք

Գալիլեայում Հիսուսը հանդիպեց իր հետևորդների հետ։ Նա մի շատ կարևոր պատվեր տվեց նրանց՝ ասելով. «Գնացեք և բոլոր երկրներում քարոզեք, որպեսզի մարդիկ աշակերտներ դառնան։ Սովորեցրեք նրանց այն ամենը, ինչ որ ձեզ սովորեցրի, և մկրտեք նրանց»։ Այնուհետև խոստացավ. «Ես միշտ ձեզ հետ կլինեմ»։

Հարություն առնելուց հետո 40 օրվա ընթացքում Հիսուսը Գալիլեայում ու Երուսաղեմում երևաց հարյուրավոր աշակերտների։ Նա կարևոր դասեր սովորեցրեց նրանց ու շատ հրաշքներ գործեց։ Հետո Հիսուսը վերջին անգամ հանդիպեց իր առաքյալների հետ Ձիթենյաց լեռան վրա։

Հիսուսը իր առաքյալներին ասել էր. «Երուսաղեմից մի՛ հեռացեք։ Սպասեք այն բանին, ինչ խոստացել է Հայրը»։ Բայց նրանք, չհասկանալով նրա ասածը, հարցրել էին. «Հիմա՞ ես դառնալու Իսրայելի Թագավորը»։ Հիսուսը պատասխանել էր. «Դեռ Եհովայի որոշած ժամանակը չի եկել, որ ես Թագավոր դառնամ։ Բայց շուտով դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք։ Գնացեք ու քարոզեք Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը»։

Հետո Հիսուսը բարձրացավ երկինք, և մի ամպ ծածկեց նրան։ Աշակերտները նայում էին երկինք, բայց նա այլևս չերևաց։

Նրանք իջան Ձիթենյաց լեռան վրայից ու գնացին Երուսաղեմ։ Աշակերտները կանոնավորաբար հավաքվում էին մի տան վերնասենյակում և աղոթում էին։ Նրանք սպասում էին Հիսուսի հետագա հրահանգներին։

«Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)