Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 21

Տասներորդ պատուհասը

Տասներորդ պատուհասը

Մովսեսը փարավոնին խոստացավ, որ այլևս չի գնա նրա մոտ։ Սակայն նախքան հեռանալը նա փարավոնին ասաց. «Կեսգիշերին եգիպտացիների բոլոր առաջնեկները կմեռնեն՝ փարավոնի առաջնեկից մինչև ստրուկների առաջնեկները»։

Եհովան իսրայելացիներին պատվիրեց, որ հատուկ ընթրիք պատրաստեն։ Նա ասաց. «Մորթեք մեկ տարեկան արու գառ կամ ուլ և դրա արյունից քսեք ձեր տան շեմքին։ Խորովեք միսը և այն կերեք անթթխմոր հացով։ Դուք պետք է հագնված լինեք, հագած լինեք ձեր սանդալները և պատրաստ լինեք գնալու։ Այս գիշեր ես ազատելու եմ ձեզ»։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան ոգևորված էին իսրայելացիները։

Կեսգիշերին Եհովայի հրեշտակը անցավ Եգիպտոսի յուրաքանչյուր տնով։ Այն տանը, որի շեմքին արյուն չկար քսված, ամեն առաջնեկ մահացավ։ Սակայն հրեշտակը պարզապես անցավ այն տների կողքով, որոնց վրա արյուն էր քսված, և ոչ ոքի չսպանեց։ Եգիպտացիների ամեն մի ընտանիքում՝ թե՛ հարուստ, թե՛ աղքատ, երեխա մահացավ։ Բայց իսրայելացի երեխաներից ոչ մեկը չմահացավ։

Նույնիսկ փարավոնի որդին մահացավ։ Փարավոնն այլևս չդիմացավ։ Նա անմիջապես կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից։ Գնացե՛ք ու ծառայե՛ք ձեր Աստծուն։ Վերցրե՛ք ձեր հոտերն ու նախիրները և գնացե՛ք»։

Լիալուսին էր, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից։ 600 000 իսրայելացի տղամարդիկ դուրս եկան, նաև շատ կանայք ու երեխաներ։ Նրանք կազմակերպված ձևով էին գնում՝ ընտանիքներով ու ցեղերով։ Բացի այդ, նրանց հետ դուրս եկան ուրիշ ազգի շատ մարդիկ, որպեսզի իրենք էլ ծառայեն Եհովային։ Վերջապես իսրայելացիները ազատության մեջ էին։

Ամեն տարի նրանք պետք է նույն հատուկ ընթրիքը պատրաստեին հիշելու համար այն, թե ինչպես էր Եհովան փրկել իրենց։ Այդ ընթրիքը կոչվեց Պասեք։

«Քեզ թույլ տվեցի մնալ այն պատճառով, որ քեզնով ցույց տամ իմ զորությունը և որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ» (Հռոմեացիներ 9։17)