Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

8-րդ բաժնի ներածություն

8-րդ բաժնի ներածություն

Եհովան օրհնեց Սողոմոնին՝ տալով իմաստություն ու առանձնաշնորհում, որպեսզի նա կառուցի տաճարը։ Սակայն Սողոմոնը աստիճանաբար հեռացավ Եհովայից։ Եթե ծնող ես, բացատրիր երեխայիդ, թե ինչպես կեղծ աստվածների պաշտող մարդիկ Սողոմոնին հեռացրին Աստծուց։ Թագավորությունը բաժանվեց։ Վատ թագավորները ժողովրդին հավատուրացության ու կռապաշտության ուղու վրա կանգնեցրին։ Այդ ընթացքում Եհովային նվիրված բազմաթիվ մարգարեներ հալածանքներ կրեցին և սպանվեցին։ Հեզաբել թագուհին հյուսիսային թագավորությունը ավելի մեծ հավատուրացության մեջ մխրճեց։ Դա Իսրայելի պատմության մութ էջերից էր։ Սակայն իսրայելացիների մեջ դեռևս կային Եհովային հավատարիմ բազմաթիվ անհատներ, որոնցից էին Հովսափատ թագավորն ու Եղիա մարգարեն։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԴԱՍ 44

Տաճար՝ Եհովայի համար

Աստծուն դուր է գալիս Սողոմոն թագավորի խնդրանքը, և նա մեծ առանձնաշնորհումներ է տալիս նրան։

ԴԱՍ 45

Թագավորությունը բաժանվում է

Շատ իսրայելացիներ դադարում են Եհովային ծառայելուց։

ԴԱՍ 46

Հայտնի է դառնում, թե ով է ճշմարիտ Աստվածը

Ո՞վ է ճշմարիտ Աստվածը՝ Եհո՞վան, թե՞ Բահաղը։

ԴԱՍ 47

Եհովան զորացնում է Եղիային

Ի՞նչ ես կարծում՝ Եհովան կարո՞ղ է քեզ էլ զորացնել։

ԴԱՍ 48

Այրու որդին հարություն է առնում

Մի տան մեջ երկու հրաշք է տեղի ունենում։

ԴԱՍ 49

Չար թագուհին պատժվում է

Հեզաբելը դավադրաբար սպանել է տալիս Նաբովթին, որ տիրանա նրա խաղողի այգուն։ Նրա չարությունը աննկատ չի մնում Եհովայի աչքից։

ԴԱՍ 50

Եհովան պաշտպանում է Հովսափատին

Հովսափատ թագավորը աղոթքով դիմում է Աստծուն, երբ թշնամի ազգերը սպառնում են Հուդային։