ԳԼՈՒԽ 14
Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել
-
Ի՞նչ է հարկավոր լավ ամուսին լինելու համար
-
Ինչպե՞ս կարող է կինը հաջողությամբ կատարել իր դերը
-
Ի՞նչ է նշանակում լինել լավ ծնող
-
Ինչպե՞ս կարող են երեխաները նպաստել ընտանեկան կյանքի երջանկությանը
1. Ո՞րն է ընտանեկան երջանկության բանալին։
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ ուզում է, որ քո ընտանեկան կյանքը երջանիկ լինի։ Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, տալիս է խորհուրդներ, որոնք վերաբերում են ընտանիքի բոլոր անդամներին, և նկարագրում է այն դերը, որ պետք է կատարի նրանցից յուրաքանչյուրը։ Եթե ամեն մեկը կատարի իր դերը Աստծու տված խորհուրդների համաձայն, ապա ընտանիքի բոլոր անդամները երջանիկ կլինեն։ Հիսուսն ասաց. «Ավելի երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկաս 11։28)։
2. Ի՞նչ պետք է գիտակցենք ընտանեկան կյանքը երջանիկ դարձնելու համար։
2 Երջանիկ ընտանեկան կյանք ունենալու համար պետք է գիտակցենք, որ ընտանիքի հիմնադիրը Եհովան է, ում Հիսուսը կոչեց «Հայր» (Մատթեոս 6։9)։ Յուրաքանչյուր ընտանիք գոյություն ունի շնորհիվ մեր երկնային Հոր, հետևաբար նա բոլորից լավ գիտի, թե ինչն է երջանկություն բերում ընտանիքներին (Եփեսացիներ 3։14, 15)։ Ուստի իմաստուն կլինի իմանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը ընտանիքի յուրաքանչյուր անդամի դերի մասին։
ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ ԱՍՏՎԱԾ Է
3. Ինչպե՞ս սկիզբ առավ մարդկային ընտանիքը, և որտեղի՞ց գիտենք, որ դրա մասին Աստվածաշնչում գրվածը հավաստի է։
3 Եհովան ստեղծեց առաջին զույգին՝ Ադամին ու Եվային, և Ծննդոց 1։26–28; 2։18, 21–24)։ Սա առասպել չէ, քանի որ Հիսուսը հաստատեց ընտանիքի ծագման մասին «Ծննդոց» գրքի խոսքերը (Մատթեոս 19։4, 5)։ Թեև մեր կյանքը լի է դժվարություններով և բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպիսին որ Աստված էր սկզբում նպատակադրել, սակայն տեսնենք, թե ինչպես կարող ենք ընտանեկան կյանքում երջանկության հասնել։
միավորեց նրանց որպես ամուսին ու կին։ Աստված բնակեցրեց նրանց հրաշագեղ երկրային դրախտ-տան մեջ՝ Եդեմի պարտեզում, և պատվիրեց երեխաներ ունենալ՝ ասելով. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան» (4. ա) Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր անդամ նպաստել ընտանիքի երջանկությանը։ բ) Ինչո՞ւ է ընտանիքի երջանկության համար կարևոր Հիսուսի կյանքն ուսումնասիրելը։
4 Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը կարող է նպաստել ընտանեկան կյանքի երջանկությանը, եթե սեր ցուցաբերելու հարցում ընդօրինակի Աստծուն (Եփեսացիներ 5։1, 2)։ Բայց ինչպե՞ս է դա հնարավոր, եթե չենք կարող տեսնել նրան։ Մենք կարող ենք իմանալ Եհովայի գործելակերպի մասին նրա անդրանիկ Որդու միջոցով, որին նա երկնքից ուղարկեց երկիր (Հովհաննես 1։14, 18)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, կատարելապես ընդօրինակեց իր երկնային Հորը։ Հետևաբար նրան տեսնելն ու լսելը հավասար էր Եհովային տեսնելուն ու լսելուն (Հովհաննես 14։9)։ Ուստի իմանալով, թե ինչպես էր Հիսուսը սեր ցուցաբերում, և ընդօրինակելով նրան՝ մեզանից յուրաքանչյուրը կնպաստի ընտանիքի երջանկությանը։
ՕՐԻՆԱԿ՝ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
5, 6. ա) Ժողովի հանդեպ Հիսուսի վերաբերմունքը ի՞նչ օրինակ է ամուսինների համար։ բ) Ի՞նչ է հարկավոր անել ներում ստանալու համար։
5 Աստվածաշունչն ասում է, որ ամուսիններն իրենց կանանց պետք է վերաբերվեն այնպես, ինչպես Հիսուսն էր վերաբերվում իր աշակերտներին։ Ուշադրություն դարձրու Աստվածաշնչի տված հետևյալ պատվերին. «Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար.... Նույնպեսև ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն Եփեսացիներ 5։23, 25–29)։
խնամում է նրան, ինչպես որ Քրիստոսն է վարվում ժողովի հետ» (6 Աշակերտների հանդեպ Հիսուսի սերը կատարյալ օրինակ է ամուսինների համար։ Թեև նրա աշակերտները հեռու էին կատարյալ լինելուց, բայցևայնպես Հիսուսը «մինչև վերջ սիրեց նրանց»՝ զոհաբերելով իր կյանքը նրանց համար (Հովհաննես 13։1; 15։13)։ Աստվածաշունչը ամուսիններին հորդորում է. «Շարունակեք սիրել ձեր կանանց և դառնապես մի՛ բարկացեք նրանց վրա» (Կողոսացիներ 3։19)։ Ի՞նչը կօգնի ամուսնուն կիրառելու այս խորհուրդը, հատկապես այն դեպքերում, երբ կինը խոհեմությամբ չի վարվում։ Նա պետք է հիշի, որ ինքն էլ է սխալվում, և Աստծուց ներում ստանալու կարիք ունի։ Իսկ ի՞նչ է պետք դրա համար։ Նա պետք է ների այն մարդկանց, ովքեր սխալ են վարվում իր հանդեպ, այդ թվում նաև իր կնոջը։ Իհարկե, նույնը պետք է անի նաև կինը (կարդա՛ Մատթեոս 6։12, 14, 15)։ Ահա թե ինչու են ոմանք ասում, որ «հաջող ամուսնությունը իրար ներող երկու մարդկանց միություն է»։
7. Ի՞նչ էր հաշվի առնում Հիսուսը, և ինչպե՞ս կարող են ամուսինները ընդօրինակել նրան։
7 Լավ կլինի՝ ամուսինները հիշեն, որ Հիսուսը միշտ ուշադիր էր իր աշակերտների նկատմամբ։ Նա հաշվի էր առնում նրանց սահմանափակ կարողություններն ու ֆիզիկական կարիքները։ Օրինակ՝ մի անգամ, երբ նրանք հոգնած էին, Հիսուսն ասաց. «Եկեք առանձին մի մեկուսի վայր գնանք և մի փոքր հանգիստ առեք» (Մարկոս 6։30–32)։ Նմանապես կանայք արժանի են ուշադրության։ Աստվածաշունչը նրանց անվանում է «փխրուն անոթ» և ամուսիններին հորդորում է պատիվ տալ նրանց։ Ինչո՞ւ։ Քանի որ երկուսն էլ՝ թե՛ ամուսինը և թե՛ կինը, «կյանքի պարգևի ժառանգներ» են (1 Պետրոս 3։7)։ Ամուսինները պետք է հիշեն, որ ոչ թե տղամարդ կամ կին լինելն է անհատին թանկ դարձնում Աստծու աչքում, այլ հավատարիմ լինելը (Սաղմոս 101։6)։
8. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ «ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում»։ բ) Ամուսնու և կնոջ համար ի՞նչ է նշանակում լինել «մեկ մարմին»։
8 «Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում»,— ասում է Աստվածաշունչը, քանի որ, ինչպես Հիսուսը նշեց, ամուսինն ու կինը «այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են» (Մատթեոս 19։6)։ Հետևաբար նրանք պետք է միմիայն իրար հետ սեռական հարաբերություն ունենան (Առակներ 5։15–21; Եբրայեցիներ 13։4)։ Նրանք կկարողանան հավատարիմ մնալ իրար, եթե անշահախնդրորեն հետաքրքրված լինեն միմյանց սեռական կարիքներով (1 Կորնթացիներ 7։3–5)։ Ուշադրության է արժանի նաև հետևյալ հիշեցումը. «Ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան»։ Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց են սիրում՝ հիշելով, որ իրենք էլ պետք է հաշիվ տան իրենց գլխին՝ Հիսուս Քրիստոսին (Եփեսացիներ 5։29; 1 Կորնթացիներ 11։3)։
9. Ըստ Փիլիպպեցիներ 1։8-ի՝ ի՞նչ զգացմունքներ էր դրսևորում Հիսուսը, և ինչո՞ւ պետք է ամուսինները նույն կերպով վարվեն իրենց կանանց հետ։
9 Պողոս առաքյալը խոսեց Հիսուս Քրիստոսի դրսևորած ջերմ զգացմունքների մասին (Փիլիպպեցիներ 1։8)։ Հիսուսի ցուցաբերած ջերմությունը շատերին էր գրավում, այդ թվում նաև կանանց, որոնցից ոմանք դարձան նրա հետևորդները (Հովհաննես 20։1, 11–13, 16)։ Կանայք ուզում են, որ իրենց ամուսինները ջերմ զգացմունքներ ցուցաբերեն իրենց հանդեպ։
ՕՐԻՆԱԿ՝ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
10. Ո՞ր հարցում Հիսուսը օրինակ եղավ կանանց համար։
10 Ընտանիքը միություն է, և որպեսզի այն գործի ինչպես հարկն է, պետք է գլուխ ունենա։ Նույնիսկ Հիսուսի համար կա Մեկը, որին նա հնազանդվում է որպես իր Գլխի։ Ինչպես որ Քրիստոսի գլուխն Աստված է, այնպես էլ «կնոջ գլուխը տղամարդն է» (1 Կորնթացիներ 11։3)։ Աստծու գլխավորության հանդեպ Հիսուսի ցուցաբերած հնազանդությունը հիանալի օրինակ է, քանի որ բոլորս էլ ունենք «գլուխ», որին պետք է հնազանդվենք։
11. Ինչպե՞ս պետք է կինը վերաբերվի ամուսնուն, և թերևս ի՞նչ կլինի դրա արդյունքը։
11 Իհարկե, անկատար տղամարդը սխալներ ունի և ընտանիքի համար թերևս իդեալական գլուխ չէ։ Ուստի ինչպիսի՞ն պետք է լինի կնոջ վերաբերմունքը նրա հանդեպ։ Նա չպետք է նսեմացնի իր ամուսնուն կամ էլ փորձի իր ձեռքն առնել գլխավորությունը։ Լավ կլինի՝ կանայք հիշեն, որ հանդարտ ու մեղմ ոգի ունենալը մեծ արժեք ունի Աստծու աչքում (1 Պետրոս 3։4)։ Այդպիսի ոգի դրսևորելով՝ կինը կտեսնի, որ նույնիսկ դժվարին իրավիճակներում հեշտ է աստվածահաճո հնազանդություն ցույց տալ ամուսնու հանդեպ։ Բացի այդ, Աստվածաշունչն ասում է. «Կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33)։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե ամուսինը չի ընդունում Քրիստոսին որպես իր Գլխի։ Աստվածաշունչը հորդորում է կանանց. «Հպատակվեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չեն հնազանդվում խոսքին, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարքով՝ տեսնելով ձեր մաքուր վարքն ու խոր հարգանքը» (1 Պետրոս 3։1, 2)։
12. Ինչո՞ւ սխալ չէ, որ կինը նրբանկատորեն հայտնի իր տեսակետը։
12 Եթե կինը նրբանկատորեն հայտնում է ամուսնուն իր կարծիքը, որը տարբերվում է նրա կարծիքից, չի նշանակում, որ նա չի հարգում ամուսնուն, անկախ այն բանից՝ վերջինս քրիստոնյա է, թե ոչ։ Հնարավոր է՝ կնոջ տեսակետը ճիշտ լինի, ու եթե ամուսինը լսի նրան, դա օգուտներ կբերի ամբողջ ընտանիքին։ Օրինակ՝ չնայած որ Աբրահամը համաձայն չէր ընտանեկան մի խնդրի վերաբերյալ Սառայի առաջարկած լուծմանը, Աստված նրան ասաց. «Լսիր նրա ձայնին» (կարդա՛ Ծննդոց 21։9–12)։ Սակայն, եթե ամուսինը վերջնական որոշում է կայացնում, որը չի հակասում Աստծու օրենքին, կինը պետք է հնազանդվի ամուսնուն և թիկունք կանգնի նրա որոշմանը (Գործեր 5։29; Եփեսացիներ 5։24)։
13. ա) Ըստ Տիտոս 2։4, 5-ի՝ ի՞նչ հորդոր է տրվում ամուսնացած կանանց։ բ) Ի՞նչ է ասում Աստվածաշունչը անջատ ապրելու և ամուսնալուծվելու վերաբերյալ։
13 Կատարելով իր դերը՝ կինը շատ բան կարող է անել ընտանիքին հոգ տանելու համար։ Օրինակ՝ Աստվածաշունչը հորդորում է ամուսնացած կանանց, որ «սիրեն իրենց ամուսիններին և իրենց երեխաներին, լինեն ողջամիտ, մաքուր, տնարար, առաքինի և ենթարկվեն իրենց ամուսիններին» (Տիտոս 2։4, 5)։ Իրականում այն կինը, որն այս հորդորի համաձայն է վարվում, շահում է իր ընտանիքի մշտական սերն ու հարգանքը (կարդա՛ Առակներ 31։10, 28)։ Սակայն քանի որ ամուսնությունը անկատար մարդկանց միություն է, որոշ ծայրահեղ դեպքեր կարող են պատճառ դառնալ, որ ամուսինները անջատ ապրեն կամ ամուսնալուծվեն։ Ու թեև որոշ պարագաներում Աստվածաշունչը թույլատրում է առանձին ապրել, սակայն այս հարցին չպետք է թեթևամտորեն վերաբերվել, քանի որ Աստծու Խոսքում ասվում է. «Կինը չպետք է հեռանա իր ամուսնուց.... Եվ ամուսինը չպետք է թողնի իր կնոջը» (1 Կորնթացիներ 7։10, 11)։ Իսկ ամուսնալուծվելու միակ սուրբգրային հիմքը կողակիցներից մեկի կատարած շնությունն է (Մատթեոս 19։9)։
ԿԱՏԱՐՅԱԼ ՕՐԻՆԱԿ՝ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
14. Ինչպե՞ս վարվեց Հիսուսը երեխաների հետ, և ինչի՞ կարիք ունեն երեխաները։
14 Երեխաների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքով Հիսուսը օրինակ եղավ ծնողների համար։ Երբ ոմանք փորձում էին արգելել երեխաներին մոտենալ Հիսուսին, նա ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց»։ Աստվածաշունչն ասում է, որ դրանից հետո Հիսուսը «գրկեց երեխաներին ու օրհնեց՝ ձեռքերը նրանց վրա դնելով» (Մարկոս 10։13–16)։ Եթե նա իր ժամանակը չխնայեց փոքրիկների համար, չպե՞տք է արդյոք ծնողներն էլ ժամանակ տրամադրեն իրենց երեխաներին։ Իրականում, երեխաները կարիք ունեն, որ ծնողները բավարար ժամանակ հատկացնեն իրենց։ Ծնողները պետք է կրթեն ու դաստիարակեն իրենց երեխաներին, քանի որ Եհովան հենց դա է պահանջում նրանցից (կարդա՛ 2 Օրենք 6։4–9)։
15. Ինչպե՞ս կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաներին։
15 Քանի որ աշխարհը գնալով ավելի ապականված է դառնում, ծնողները պետք է պաշտպանեն իրենց երեխաներին այնպիսի մարդկանցից, ովքեր կարող են վնասել նրանց, օրինակ, մանկապիղծներից։ Ուշադրություն դարձրու, թե Հիսուսն ինչպես պաշտպանեց իր աշակերտներին, որոնց նա ջերմորեն Հովհաննես 13։33, 18։7–9)։ Որպես ծնող՝ դու նույնպես պետք է զգույշ լինես Սատանայի դավերից, որը փորձում է վնաս պատճառել քո երեխաներին։ Հարկավոր է նրանց նախօրոք զգուշացնել վտանգների մասին * (1 Պետրոս 5։8)։ Նրանց ֆիզիկական, հոգևոր և բարոյական ապահովությունը երբեք այսքան մեծ վտանգի տակ չի եղել։
կոչում էր որդյակներ։ Երբ Հիսուսին սպանելու նպատակով ձերբակալեցին, նա զինվորներին ասաց, որ իր աշակերտներին թողնեն, որ գնան (16. Ի՞նչ են սովորում ծնողները այն բանից, թե ինչպես Հիսուսը վերաբերվեց իր աշակերտների սխալներին։
16 Հիսուսի մահվան նախորդ գիշերը նրա աշակերտները վիճում Ղուկաս 22։24–27; Հովհաննես 13։3–8)։ Երեխաներիդ դաստիարակելիս ինչպե՞ս կարող ես հետևել Հիսուսի օրինակին։ Թեև երեխաներին անհրաժեշտ է խրատել, սակայն դա պետք է անել «չափավորությամբ»՝ առանց սաստիկ բարկության։ Չպետք է նաև անմտածված խոսքեր ասել, որոնք «սրի պես խոցում են» (Երեմիա 30։11; Առակներ 12։18)։ Այլ պետք է դաստիարակել այնպես, որ հետագայում երեխան հասկանա, թե որքան տեղին էր այդ դաստիարակությունը (Եփեսացիներ 6։4; Եբրայեցիներ 12։9–11)։
էին, թե իրենցից ով է ամենամեծը։ Բարկանալու փոխարեն՝ Հիսուսը շարունակեց սիրով հորդորել նրանց թե՛ խոսքով, թե՛ իր օրինակով (ՕՐԻՆԱԿ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
17. Ինչո՞վ է Հիսուսը կատարյալ օրինակ երեխաների համար։
17 Կարո՞ղ են երեխաները սովորել Հիսուսից։ Այո՛, կարող են։ Իր օրինակով Հիսուսը ցույց տվեց, թե ինչպես պետք է երեխաները հնազանդվեն իրենց ծնողներին։ Նա ասաց. «Ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում,— ապա ավելացրեց,— ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես 8։28, 29)։ Հիսուսը հնազանդվում էր իր երկնային Հորը, և Աստվածաշունչը երեխաներին պատվիրում է հնազանդվել իրենց ծնողներին (կարդա՛ Եփեսացիներ 6։1–3)։ Չնայած Հիսուսը կատարյալ երեխա էր, այնուհանդերձ հնազանդվում էր իր երկրային ծնողներին՝ Հովսեփին ու Մարիամին, որոնք անկատար էին։ Դա, անկասկած, նպաստեց Հիսուսի ընտանիքի երջանկությանը (Ղուկաս 2։4, 5, 51, 52)։
18. Ինչո՞ւ էր Հիսուսը միշտ հնազանդվում իր երկնային Հորը, և ո՞ւմ են այսօր ուրախացնում երեխաները, երբ հնազանդվում են իրենց ծնողներին։
18 Ինչպե՞ս կարող են երեխաները ընդօրինակել Հիսուսին և ուրախություն պատճառել իրենց ծնողներին։ Ճիշտ է, երեխաների համար երբեմն դժվար է հնազանդվել իրենց ծնողներին, սակայն Աստված հենց դա է պահանջում նրանցից (Առակներ 1։8; 6։20)։ Աստծու Որդին միշտ հնազանդվում էր իր երկնային Հորը, նույնիսկ դժվար իրավիճակներում։ Օրինակ՝ երբ Հոր կամքով Հիսուսը պետք է աներ չափազանց դժվար մի բան, նա ասաց. «Հեռացրու այս բաժակը ինձանից»։ Բայցևայնպես Հիսուսը կատարեց Աստծու կամքը՝ գիտակցելով, որ Հայրը ավելի լավ գիտի, թե Որդին ինչպես պետք է վարվի (Ղուկաս 22։42)։ Սովորելով հնազանդ լինել՝ երեխաները շատ կուրախացնեն ծնողներին, ինչպես նաև իրենց երկնային Հորը * (Առակներ 23։22–25)։
19. ա) Ինչպե՞ս կարող է Սատանան փորձության ենթարկել երեխաներին։ բ) Երեխայի վատ վարքը ինչպե՞ս կարող է անդրադառնալ ծնողի վրա։
19 Սատանան փորձությունների ենթարկեց Հիսուսին, և կարող ենք համոզված լինել, որ նույնը կանի նաև երեխաներին, որպեսզի նրանք սխալ արարքներ գործեն (Մատթեոս 4։1–10)։ Բանսարկու Սատանայի զենքերից մեկը հասակակիցների ճնշումն է, ինչը կարող է երեխայի համար լուրջ փորձություն լինել։ Ուստի շատ կարևոր է, որ երեխաները ընկերություն չանեն վատ վարք ունեցողների հետ (1 Կորնթացիներ 15։33)։ Օրինակ՝ Հակոբի աղջիկը՝ Դինան, ընկերություն էր անում Եհովային չերկրպագող աղջիկների հետ, ինչի պատճառով փորձանքի մեջ ընկավ (Ծննդոց 34։1, 2)։ Պատկերացրու, թե ինչ ցավ կզգա ամբողջ ընտանիքը, երբ անդամներից մեկը անբարոյություն գործի (Առակներ 17։21, 25)։
ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ
20. Ի՞նչ պետք է անի ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ ընտանիքը երջանիկ դարձնելու համար։
20 Երբ ընտանիքում յուրաքանչյուրը կիրառում է Աստվածաշնչի խորհուրդները, խնդիրները Առակներ 31։10–31-ում նկարագրված առաքինի կնոջ օրինակին։ Ծնողնե՛ր, կրթեք ձեր երեխաներին (Առակներ 22։6)։ Հայրե՛ր, «ընտանիքը լավ ղեկավարող» եղեք (1 Տիմոթեոս 3։4, 5; 5։8)։ Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին (Կողոսացիներ 3։20)։ Ընտանիքում ոչ ոք կատարյալ չէ, և բոլորն էլ սխալներ են գործում։ Ուստի եղեք խոնարհ և ներողություն խնդրեք իրարից։
լուծելը ավելի հեշտ է լինում։ Փաստորեն, այդ խորհուրդները կիրառելը ընտանիքի երջանկության բանալին է։ Ամուսիննե՛ր, սիրեք ձեր կանանց և վերաբերվեք նրանց այնպես, ինչպես Հիսուսը ժողովին։ Կանա՛յք, հնազանդվեք ձեր ամուսիններին և հետևեք21. Ի՞նչ հրաշալի ապագա է սպասում մեզ, և ինչպե՞ս կարող ենք նույնիսկ հիմա մեր ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել։
21 Աստվածաշունչը արժեքավոր խորհուրդների գանձարան է, որից օգտվելով մեր ընտանեկան կյանքը երջանիկ կդարձնենք։ Ավելին, այն սովորեցնում է մեզ երկրային դրախտի՝ Աստծու նոր աշխարհի մասին, որն ամբողջությամբ բնակեցված է լինելու Եհովային երկրպագող երջանիկ մարդկանցով (Հայտնություն 21։3, 4)։ Ի՜նչ հրաշալի հեռանկար։ Սակայն նույնիսկ հիմա մենք կարող ենք մեր ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել, եթե միայն կիրառենք Եհովա Աստծու տված խորհուրդները։
^ պարբ. 15 Երեխաներին պաշտպանելու վերաբերյալ խորհուրդներ կարելի է գտնել «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի 32-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
^ պարբ. 18 Երեխան իրավունք ունի չհնազանդվելու իր ծնողին միայն այն դեպքում, եթե վերջինս նրանից պահանջում է խախտել Աստծու օրենքը (Գործեր 5։29)։