Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ

Այս գրքույկի նպատակն է օգնել քեզ, որ բարելավվես հանրության առջև ընթերցելու, ինչպես նաև խոսելու և ուսուցանելու հարցում։

Նամակ Կառավարիչ մարմնից

Մենք մարդկանց երբևէ տրված ամենակարևոր լուրն ենք հայտնում։

ԴԱՍ 1

Հետաքրքիր ու գրավիչ առաջաբան

Հետաքրքիր ու գրավիչ առաջաբանը երեք նպատակ է իրագործում։

ԴԱՍ 2

Խոսակցական ոճ

Խոսակցական ոճը նպաստում է, որ քեզ լսողները չլարվեն և տրամադրված լինեն լսելու ասածներդ։

ԴԱՍ 3

Հարցերի կիրառում

Նրբանկատորեն պատշաճ հարցեր տուր, որ հետաքրքրություն արթնացնես և ընդգծես կարևոր մտքերը։

ԴԱՍ 4

Լավ հիմք՝ աստվածաշնչյան համարներն ընթերցելուց առաջ

Իմացիր, թե նախքան որևէ աստվածաշնչյան համար կարդալը ինչ կարող ես անել, որ ունկնդիրներդ մտովի նախապատրաստվեն քեզ լսելու։

ԴԱՍ 5

Ճիշտ ընթերցանություն

Ճիշտ ընթերցանությունը կարևոր դեր ունի Եհովայի մասին մարդկանց հայտնելու գործում։

ԴԱՍ 6

Հստակ ցույց տալ սուրբգրային համարն ընթերցելու նպատակը

Օգնիր ունկնդիրներին հստակ հասկանալ, թե քո ընթերցած համարը ինչ կապ ունի այն մտքի հետ, որն ուզում ես ընդգծել։

ԴԱՍ 7

Ստույգ և արժանահավատ տեղեկություններ

Ստույգ և արժանահավատ տեղեկությունները կօգնեն քեզ լսողներին ճիշտ եզրահանգման գալ։

ԴԱՍ 8

Սովորեցնել օրինակների միջոցով

Խոսքդ հարստացրու և ավելի ազդեցիկ դարձրու՝ պարզ օրինակներ բերելով, որոնք գրավիչ կլինեն քեզ լսողների համար, կհասնեն նրանց սրտին և կընդգծեն կարևոր մտքերը։

ԴԱՍ 9

Արդյունավետորեն գործածել զննական միջոցները

Օգտագործիր զննական միջոցներ, որ կարևոր մտքերը լավ տպավորվեն քեզ լսողների մտքում։

ԴԱՍ 10

Հնչերանգի փոփոխում

Փոփոխիր ձայնիդ հնչեղությունը, տոնը և տեմպը՝ հույզեր արթնացնելու և ունկնդիրներին գործերի մղելու համար։

ԴԱՍ 11

Ոգևորություն

Ոգևորությամբ խոսելով՝ կարող ես արտահայտել քո ջերմ զգացմունքները և պահել քեզ լսողների ուշադրությունը։

ԴԱՍ 12

Ջերմություն և կարեկցանք

Եթե խոսելիս անկեղծ հույզեր արտահայտես, քեզ լսողները կզգան, որ իսկապես ցանկանում ես օգնել նրանց։

ԴԱՍ 13

Հստակ ցույց տալ գործնական արժեքը

Օգնիր քեզ լսողներին տեսնելու, թե քննարկվող նյութն ինչպես է առնչվում իրենց կյանքին, և թե ինչպես կիրառեն սովորածը։

ԴԱՍ 14

Գլխավոր մտքերի ընդգծում

Այնպես արա, որ ունկնդիրները ուշադրությամբ հետևեն թեմայի զարգացմանը։ Հստակ ցույց տուր՝ ինչպես է յուրաքանչյուր գլխավոր միտք կապված թեմայի հետ, ու համոզվիր, որ դրանք օգնում են քեզ հասնելու քո նպատակին։

ԴԱՍ 15

Համոզվածությամբ խոսել

Համոզվածությամբ խոսիր։ Ցույց տուր, որ լիովին համոզված ես քո ասածների կարևորության մեջ։

ԴԱՍ 16

Քաջալերական խոսք, դրական մոտեցում

Ոչ թե քննադատիր, այլ սրտապնդիր։ Մարդկանց ուշադրությունը հրավիրիր Աստծու Խոսքի թարմացնող լուրի վրա։

ԴԱՍ 17

Հասկանալի՝ լսողների համար

Օգնիր ունկնդիրներիդ հասկանալ ասածներիդ իմաստը։ Գլխավոր մտքերը հնարավորինս պարզ ու հակիրճ ձևակերպիր։

ԴԱՍ 18

Բովանդակալից՝ լսողների համար

Մղիր ունկնդիրներին խորհրդածելու։ Այնպես արա, որ ելույթի վերջում նրանք զգան, որ արժեքավոր մի բան իմացան։

ԴԱՍ 19

Հասնել ունկնդիրների սրտին

Մղիր ունկնդիրներիդ սիրել Աստծուն և նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։

ԴԱՍ 20

Գործերի մղող վերջաբան

Ներգործուն վերջաբանը կմղի քեզ լսողներին սրտանց ընդունել ու կիրառել իրենց լսածը։

Նշումներ արա քո առաջադիմության մասին

Մինչ բարելավում ես ընթերցելու և սովորեցնելու հմտություններդ, նշումներ արա քո առաջադիմության մասին։

Ձեզ գուցե հետաքրքրեն

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՇԱՐՔ

Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ—Տեսանյութեր

Զարգացրու անհրաժեշտ հմտություններ՝ հանրության առաջ ընթերցելու և ուսուցանելու համար։