Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 1

Հետաքրքիր ու գրավիչ առաջաբան

Հետաքրքիր ու գրավիչ առաջաբան

Գործեր 17։22

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Քո ընտրած առաջաբանով պետք է հետաքրքրություն արթնացնես, հստակ ցույց տաս, թե ինչի մասին ես խոսելու, և թե տվյալ թեման ինչու պետք է հետաքրքրի քեզ լսողներին։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Հետաքրքրություն արթնացրու։ Ընտրիր որևէ հարց, հետաքրքիր միտք, ինչ-որ մեկի կյանքից դեպք կամ էլ լրատվամիջոցների հայտնած որևէ թարմ տեղեկություն, որը կհետաքրքրի ունկնդիրներին։

  • Հստակ նշիր, թե ինչի մասին ես խոսելու։ Առաջաբանդ այնպես կազմիր, որ քեզ լսողները հստակ հասկանան՝ ինչի մասին ես խոսելու և ինչու ես խոսելու այդ մասին։

  • Ցույց տուր, թե ինչու է տվյալ թեման կարևոր։ Նախքան կորոշես ինչ ասել, հաշվի առ ունկնդիրներիդ կարիքները։ Նրանք պետք է հստակ տեսնեն, թե տվյալ թեման ինչով է օգտակար անձամբ իրենց համար։