Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 14

Գլխավոր մտքերի ընդգծում

Գլխավոր մտքերի ընդգծում

Եբրայեցիներ 8։1

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Այնպես արա, որ ունկնդիրները կարողանան ուշադրությամբ հետևել թեմայի զարգացմանը։ Հստակ ցույց տուր՝ ինչպես է յուրաքանչյուր գլխավոր միտք կապված թեմայի հետ, ու համոզվիր, որ դրանք օգնում են քեզ հասնելու քո նպատակին։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Կոնկրետ նպատակ ունեցիր։ Մտածիր՝ որն է քո ելույթի նպատակը՝ տեղեկությո՞ւն հաղորդել, համոզե՞լ, թե՞ գործերի մղել ունկնդիրներին, ապա դրան համապատասխան կառուցիր թեման։ Հավաստիացիր, որ գլխավոր մտքերը օգնում են՝ հասնես քո նպատակին։

  • Ընդգծիր ելույթի թեման։ Ողջ ելույթիդ ընթացքում անդրադարձիր թեմային՝ կրկնելով գլխավոր բառերը կամ օգտագործելով դրանց հոմանիշները։

  • Ընտրիր քիչ թվով գլխավոր մտքեր ու հստակ ընդգծիր դրանք։ Ընտրիր միայն այն մտքերը, որոնք կապ ունեն քո թեմայի հետ, և որոնք կհասցնես լիարժեքորեն լուսաբանել հատկացված ժամանակի մեջ։ Թող գլխավոր մտքերը հնարավորինս քիչ լինեն։ Ընդգծիր դրանցից յուրաքանչյուրը, սահուն ու տրամաբանական կերպով անցում կատարիր մեկ գլխավոր մտքից մյուսը և դադարներ տուր դրանց միջև։