ԴԱՍ 19
Հասնել ունկնդիրների սրտին
Առակներ 3։1
ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Այնպես արա, որ քեզ լսողները հասկանան ասածներիդ կարևորությունը և մղվեն վարվելու իրենց սովորածի համաձայն։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
-
Ունկնդիրներին օգնիր ինքնաքննություն անել։ Ներկաներին հռետորական հարցեր ուղղիր, որպեսզի նրանք քննեն իրենց մղումները և տեսակետները։
-
Ճիշտ մղումներ արթնացրու։ Քեզ լսողներին հորդորիր մտածել, թե ինչու են իրենք լավ գործեր անում։ Օգնիր, որ նրանք ձգտեն ճիշտն անել լավագույն մղումներով՝ Եհովայի, մարդկանց և աստվածաշնչյան ճշմարտությունների հանդեպ սիրուց մղված։ Մղիր նրանց տրամաբանելու, ոչ թե խրատ կարդա։ Ունկնդիրներին ամաչեցնելու և նրանց մեջ մեղավորության զգացում առաջացնելու փոխարեն՝ այնպես արա, որ քո ելույթից քաջալերվեն և մղվեն իրենց հանգամանքներում լավագույնն անելու։
-
Ունկնդիրների ուշադրությունը հրավիրիր Եհովայի վրա։ Ցույց տուր, թե Աստվածաշնչի ուսմունքների, սկզբունքների և պատվերների մեջ ինչպես են երևում Աստծու հատկությունները և նրա սերը մեր հանդեպ։ Օգնիր քեզ լսողներին, որ խորհեն այն մասին, թե ինչ է մտածում ու զգում Եհովան, և ցանկանան հաճեցնել նրան։