Անցնել բովանդակությանը

Ինչպիսի՞ն կլինի ապագան

Ինչպիսի՞ն կլինի ապագան

Ձեր կարծիքով՝

  • ոչինչ չի փոխվի

  • գնալով կվատանա

  • գնալով կլավանա

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Աստված.... կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԱ

Կունենաք հաճելի ու բավականություն պատճառող աշխատանք (Եսայիա 65։21–23

Չեք տառապի հիվանդությունների կամ այլ խնդիրների պատճառով (Եսայիա 25։8; 33։24

Անվերջ ուրախ ու երջանիկ կյանք կվայելեք ձեր ընտանիքի և ընկերների հետ միասին (Սաղմոս 37։11, 29

ԱՐԺԵ՞ ՀԱՎԱՏԱԼ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻՆ

Այո՛, որովհետև...

  • Աստված կարող է կատարել իր այս խոստումը։ Աստվածաշնչում Եհովա Աստված կոչվում է «Ամենակարող», քանի որ անսպառ զորություն ունի (Հայտնություն 15։3)։ Ուստի նա կարող է պահել իր խոստումը և փոխել այս աշխարհը դեպի լավը։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մատթեոս 19։26

  • Աստված ուզում է կատարել այս խոստումը։ Օրինակ՝ Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան մեծ ցանկություն ունի մահացած մարդկանց հարություն տալու, քանի որ կարոտում է նրանց (Հոբ 14։14, 15

    Աստվածաշնչում գրված է, որ Աստծու Որդին՝ Հիսուսը, բուժել է հիվանդներին, քանի որ մտածում էր նրանց մասին (Մարկոս 1։40, 41)։ Իր Հոր նման՝ Հիսուսը ցանկանում էր օգնել մարդկանց (Հովհաննես 14։9

    Ուրեմն կարող ենք համոզված լինել, որ թե՛ Եհովան և թե՛ Հիսուսը ուզում են, որ մենք ուրախ ու երջանիկ ապագա ունենանք (Սաղմոս 72։12–14; 145։16; 2 Պետրոս 3։9

ԳՈՒՑԵ ՄՏԱԾԵՔ

Ինչպե՞ս է Աստված փոխելու այս աշխարհը դեպի լավը։

Կարդացեք Աստվածաշնչի պատասխանը. ՄԱՏԹԵՈՍ 6։9, 10; ԴԱՆԻԵԼ 2։44