Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԱՍ 10

Ի՞նչ օրհնություններ կվայելեն նրանք, ովքեր լսում են Աստծուն

Ի՞նչ օրհնություններ կվայելեն նրանք, ովքեր լսում են Աստծուն

Գրեթե բոլոր մահացածները հարություն կառնեն երկրի վրա ապրելու համար։ Գործեր 24։15

Պատկերացրու այն ապագա օրհնությունները, որ կվայելես, եթե լսես Եհովայի ձայնին։ Դու կունենաս կատարյալ առողջություն։ Ոչ ոք չի հիվանդանա կամ թույլ չի զգա։ Չեն լինի վատ մարդիկ, և դու կարող ես վստահել բոլորին։

Չեն լինի արցունքներ, ցավ ու վիշտ։ Ոչ ոք չի ծերանա ու չի մահանա։

Դու շրջապատված կլինես քո ընկերներով և ընտանիքիդ անդամներով։ Դրախտային կյանքը անչափ հաճելի կլինի։

Ոչ մի բան չի վախեցնի մարդկանց։ Նրանք իսկապես ուրախ ու երջանիկ կլինեն։

Աստծու Թագավորությունը վերջ կդնի տառապանքին։ Հայտնություն 21։3, 4