Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԱՍ 11

Եհովան լսո՞ւմ է մեզ

Եհովան լսո՞ւմ է մեզ

Աստված լսում է մեր աղոթքները։ 1 Պետրոս 3։12

Եհովան «աղոթքներ Լսողն» է (Սաղմոս 65։2)։ Նա ուզում է, որ մենք մեր սիրտը բացենք իր առաջ։

Աղոթիր միայն Եհովային, ուրիշ ոչ մեկին։

Մենք կարող ենք աղոթել շատ բաների մասին։ 1 Հովհաննես 5։14

Աղոթիր, որ Աստծու կամքը կատարվի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։

Խնդրիր Եհովային օգնել քեզ, որ անես այն, ինչը ճիշտ է։ Կարող ես աղոթել նաև ուտելիք, աշխատանք, կացարան, հագուստ և առողջություն ունենալու համար։

Աղոթիր Հիսուսի անունով։ Այդպես ցույց կտաս, որ գնահատում ես այն ամենն, ինչ նա արել է քեզ համար։