ՀԱՐՑ 4
Արդյո՞ք կյանքի բոլոր տեսակները մեկ նախնուց են առաջացել
Դարվինը կարծում էր, որ կյանքի բոլոր տեսակները առաջ են եկել մեկ նախնուց։ Նրա պատկերացմամբ երկրի վրա կյանքի պատմությունը նման է մի հսկա ծառի։ Հետագայում գիտնականները սկսեցին մտածել, որ առաջին պարզ բջիջները եղել են այս «կյանքի ծառի» բունը։ Կյանքի նոր տեսակները առանձնացել են բնից և իրենց հերթին բաժանվել են ճյուղերի՝ կենդանիների և բույսերի ընտանիքների, այնուհետև ավելի բարակ ճյուղերի՝ առանձին տեսակների, որոնք այժմ գոյություն ունեն երկրի վրա։ Բայց արդյո՞ք իրականում այդպես է եղել։
Ի՞նչ են ասում շատ գիտնականներ։ Շատերն այնպիսի համոզվածությամբ են խոսում բրածոների մասին, ասես դրանք իրոք թիկունք են կանգնում այն տեսությանը, թե կյանքն առաջացել է մեկ նախնուց։ Բացի այդ, քանի որ կյանքի բոլոր ձևերը օգտագործում են միևնույն «համակարգչային լեզուն»՝ ԴՆԹ-ն, նրանք պնդում են, թե դրանք պետք է որ մեկ նախնի ունեցած լինեն։
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ «Ծննդոց» գիրքը հայտնում է, որ բույսերը, ծովային կենդանիները, ցամաքային կենդանիները և թռչունները ստեղծվել են «ըստ իրենց տեսակների» (Ծննդոց 1։12, 20–25)։ Այս խոսքերը պարզ ցույց են տալիս, որ թեև «տեսակի» մեջ բազմազանություն կա, սակայն «տեսակների» միջև կան կոնկրետ սահմաններ։ Ավելին, երբ կարդում ենք արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը, մեզ չի զարմացնում այն փաստը, որ բրածոների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կենդանիների նոր տեսակները առաջացել են միաժամանակ և լրիվ ձևավորված։
Ի՞նչ են ցույց տալիս փաստերը։ Արդյոք Աստվածաշնչի արձանագրությո՞ւնն է ճիշտ, թե՞ Դարվինը։ Ի՞նչ են բացահայտել վերջին 150 տարիների հայտնագործությունները։
ԴԱՐՎԻՆԻ «ԾԱՌԸ» ԿՏՐՎԵԼ Է
Վերջին տարիներին գիտնականները կարողացել են համեմատել տասնյակ միաբջիջ օրգանիզմների, ինչպես նաև բույսերի և կենդանիների գենետիկ կոդերը։ Նրանք ենթադրում էին, որ այս համեմատությունները կարող էին թիկունք կանգնել Դարվինի առաջ քաշած «կյանքի ծառի» տեսությանը։
Ի՞նչ պարզվեց հետազոտությունների արդյունքում։ 1999-ին կենսաբան Մալկոլմ Գորդոնը գրեց. «Թվում է, թե կենդանի օրգանիզմները տարբեր նախնիներ են ունեցել։ Կյանքի ծառը չի ունեցել մեկ բուն»։ Կա՞ որևէ ապացույց, որ կյանքի հիմնական «ճյուղերը» սկիզբ են առել մեկ «բնից», ինչպես կարծում էր Դարվինը։ Գորդոնը շարունակում է. «Մեկ նախնու վերաբերյալ տեսության ընդունված տարբերակը ակնհայտորեն չի համապատասխանում 29 a։
կենդանի օրգանիզմների ներկայիս դասակարգմանը՝ թագավորություններին։ Կյանքի ծառի գաղափարը հավանաբար չի համապատասխանում շատ, եթե ոչ բոլոր տիպերին, ինչպես նաև տիպերի մեջ մտնող դասերին»Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքները շարունակում են հերքել Դարվինի՝ մեկ նախնու տեսությունը։ Օրինակ՝ «Նյու սայենթիստ» հանդեսում 2009թվականին տպագրված մի հոդվածում մեջբերվում են էվոլյուցիոնիստ-գիտնական Էրիկ Բապտեստեի խոսքերը. «Մենք ոչ մի ապացույց չունենք, որ կյանքի ծառի տեսությունը ճիշտ է»30։ Նույն հոդվածում նշված են նաև էվոլյուցիոնիստ-գիտնական Մայքլ Ռոսի խոսքերը. «Կյանքի ծառը, կարելի է ասել, թաղվել է։ Մենք բոլորս ընդունում ենք այս փաստը։ Սակայն խնդիրն այն է, որ պետք է փոխենք կենսաբանության վերաբերյալ մեր տեսակետը»31 b։
Ի՞ՆՉ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ԲՐԱԾՈՆԵՐԸ
Ըստ շատ գիտնականների՝ բրածոները փաստում են, որ կյանքը սկիզբ է առել մեկ նախնուց։ Նրանք պնդում են, օրինակ, որ համաձայն բրածոների ուսումնասիրության՝ ձկները դարձել են երկկենցաղներ, իսկ սողունները՝ կաթնասուններ։ Սակայն ի՞նչ է ցույց տալիս բրածոների ուսումնասիրությունը իրականում։
Էվոլյուցիոնիստ-հնէաբան Դեյվիդ Ռաուպը ասում է. «Կյանքի աստիճանաբար առաջ գալու հարցը բացահայտելու փոխարեն՝ Դարվինի ժամանակների և մերօրյա հնէաբանները բրածոներն ուսումնասիրելիս ընդամենը կտրուկ անցումներ են նկատում. տեսակները ի հայտ են եկել գրեթե միաժամանակ, իրենց գոյության ընթացքում կրել են քիչ փոփոխություններ կամ ընդհանրապես չեն փոխվել, հետո հանկարծակի անհետացել են»32։
Բրածոների մեծ մասը ցույց է տալիս, որ երկար ժամանակահատվածում կենդանիների տեսակները ունեցել են կայուն հատկանիշներ։ Ապացույցներ չկան, որ դրանք մի տեսակից մյուսին են փոխվել։ Տեսակները առաջ են եկել միաժամանակ։ Եվ նրանց առանձնահատկությունները նույնպես առաջ են եկել միաժամանակ։ Օրինակ՝ չղջիկների բրածոները արդեն իսկ ի հայտ են գալիս սոնար և էխոլոկացիոն համակարգով և չի երևում, որ այդ առանձնահատկությունը նրանք ձեռք են բերել աստիճանաբար ավելի պարզ նախնուց։
Փաստն այն է, որ կենդանական աշխարհի տեսակների մեծ մասը առաջ է եկել համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Բրածոների ուսումնասիրության համաձայն՝ շատ նոր և առանձին տեսակներ առաջացել են միաժամանակ։ Այդ պատճառով հնէաբանները այս ժամանակաշրջանը անվանում են «Քեմբրյան պայթյուն»։ Իսկ ե՞րբ է եղել Քեմբրիի ժամանակաշրջանը։
Ենթադրենք՝ հետազոտողների հաշվարկները ճշգրիտ են։ Այդ դեպքում երկրագնդի պատմությունը կարելի է ներկայացնել ժամանակի գծով, որը ձգվում է ֆուտբոլի դաշտի երկայնքով (1)։ Դու անցնում ես դաշտի մոտավորապես յոթ ութերորդը և հասնում ես այն ժամանակաշրջանին, որը հնէաբանները կոչում են «Քեմբրիի ժամանակաշրջան» (2)։ Բրածոների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կենդանական աշխարհի հիմնական տեսակները առաջ են եկել Քեմբրիի ժամանակաշրջանի կարճ հատվածում։ Որքա՞ն արագ դրանք ի հայտ եկան։ Մեկ քայլ անգամ չես հասցնում առաջ գնալ, և հանկարծ հայտնվում են բոլոր կենդանի արարածները։
Կյանքի բազմազան տեսակների հանկարծակի ի հայտ գալը որոշ էվոլյուցիոնիստների 33։
մղում է կասկածի տակ դնելու Դարվինի տեսությունը։ 2008թ. անցկացված մի հարցազրույցի ժամանակ էվոլյուցիոնիստ-կենսաբան Ստյուարտ Նյումանը ասել է, որ նոր էվոլյուցիոն տեսություն է պետք, որպեսզի բացատրվի, թե ինչպես են առաջացել կյանքի նոր տեսակները։ Նա ասել է. «Երբ փորձենք բացատրել մակրոէվոլյուցիան՝ նոր կենդանի օրգանիզմների առաջացման պրոցեսը, Դարվինի տեսության դրույթները, որոնց միջոցով բացատրվում են էվոլյուցիոն փոփոխությունները, կարծում եմ կդասվեն այլ դրույթների շարքում և ոչ թե կհամարվեն ամենակարևորները»ԿԱ՞Ն ՍՏՈՒՅԳ ՓԱՍՏԵՐ
Ի՞նչ կարելի է ասել այն բրածոների մասին, որոնք ցույց են տալիս, թե իբր ձկները դարձել են երկկենցաղներ, իսկ սողունները՝ կաթնասուններ։ Արդյոք դրանք ներկայացնո՞ւմ են ստույգ փաստեր էվոլյուցիոն պրոցեսի վերաբերյալ։ Ուշագրավն այն է, որ եթե ավելի մանրազնին ուսումնասիրություն կատարենք, որոշ խնդիրներ կնկատենք։
Առաջին՝ սողունից կաթնասուն շարքի մեջ կենդանի արարածների չափերը երբեմն սխալ են ներկայացվում դասագրքերում։ Իրականում դրանք համաչափ չեն. որոշ արարածներ մեծ են, իսկ մյուսները՝ փոքր։
Երկրորդ՝ ավելի լուրջ խնդիր է այն, որ փաստեր չկան, որ այդ արարածների միջև կապ կա։ Հետազոտողների հաշվարկների համաձայն՝ հաջորդաբար ներկայացված տիպերի միջև միլիոնավոր տարիների տարբերություն գոյություն ունի։ Այս առնչությամբ կենդանաբան Հենրի Ջին նշում է. «Բրածոների միջև ընկած ժամանակահատվածը այնքան երկար է, որ մենք որոշակի բան չենք կարող ասել նախնու և ժառանգի միջև եղած կապի մասին»34 c։
Իսկ կենսաբան Մալկոլմ Գորդոնը ձկների և երկկենցաղների բրածոների մասին ասում է, որ դրանք շատ քիչ են և «հավանաբար չեն կարող ներկայացնել այն կենսաբազմազանությունը, որ գոյություն է ունեցել այդ ժամանակաշրջանում»։ Նա ավելացնում է. «Մենք ոչ մի 35 d։
կերպ չենք կարող իմանալ, թե այս կենդանի օրգանիզմները ինչ ընդհանրություններ ունեն հետագայում առաջ եկած օրգանիզմների հետ, կամ դրանց միջև ինչ կապ կա առհասարակ»Ի՞ՆՉ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ «ԿԻՆՈԺԱՊԱՎԵՆԸ»
2004թ. «Նեշնլ ջիոգրաֆիք» հանդեսում տպագրված մի հոդվածում բրածոները նմանեցվում էին «կինոժապավենի, որի 1000 կինոկադրից 999-ը կորել է մոնտաժի ստուդիայում»։ Տեսնենք, թե ինչու է այս համեմատությունը տեղին36։
Պատկերացրու՝ գտնում ես 100000 կադր ունեցող կինոժապավենի ընդամենը 100 առանձին կադրեր։ Ինչպե՞ս կարող ես իմանալ կինոյի սյուժեն։ Գուցե նախօրոք քո մտքում ինչ-որ սյուժե է ծագում։ Սակայն ինչպե՞ս կվարվես, եթե 100 կադրից միայն 5-ը համապատասխանի քո սյուժեին, իսկ մնացած 95-ը բոլորովին այլ պատմություն ներկայացնի։ Մի՞թե այդ հինգ կադրերը կշարես այն հերթականությամբ, որ ստանաս քո մտքում ծագած սյուժեն։ Խելամիտ կլինի՞ մտածել, որ քո սյուժեն է ճիշտը, եթե հիմնվել ես ընդամենը 5 կադրի վրա։ Ավելի լավ չի՞ լինի փոխել կարծիքդ՝ հաշվի առնելով 95 կադրերի սյուժեն։
Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսին է էվոլյուցիոնիստների վերաբերմունքը բրածոների հանդեպ։ Տարիներ շարունակ հետազոտողները չեն ընդունել, որ բրածոների մեծ մասը՝ կինոյի 95 կադրը, ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում տեսակների մեջ շատ քիչ փոփոխություն է եղել։ Ինչո՞ւ են նրանք լռել և չեն հայտնել այս կարևոր փաստը։ Գրող Ռիչարդ Մորիսը նշում է. «Ակներևաբար հնէաբանները որդեգրել են էվոլյուցիոն փոփոխության մասին ավանդական տեսակետը և պինդ կառչել են դրանից ու չեն ուզում հրաժարվել այդ տեսակետից անգամ այն դեպքում, երբ հայտնաբերել են հակառակը ապացուցող փաստեր։ Նրանք փորձում են բացատրել բրածոների հետ կապված փաստերը, որոնք հիմնված են արդեն իսկ ընդունված տեսակետների վրա»37։
«Այն, որ մի շարք բրածոներ ներկայացնում են մեկ տոհմածառ, պարզապես գիտական հիպոթեզ չէ, որը հնարավոր լինի ապացուցել։
e։
Իսկ ի՞նչ կարելի է ասել ներկայիս էվոլյուցիոնիստների մասին։ Ինչո՞ւ են նրանք բրածոները այդ հերթականությամբ շարում։ Մի՞թե այն պատճառով, որ բրածոների մեծ մասը և գենետիկ ապացույցներն են այդպես պահանջում, թե՞ որ այդ հերթականությունը թիկունք է կանգնում այսօրվա էվոլյուցիոն տեսակետներինՈ՞րն է քո կարծիքը։ Արդյոք Աստվածաշնչի արձանագրությո՞ւնն է ճիշտ, թե՞ Դարվինը։ Վերանայիր հոդվածում քննարկվող փաստերը։
-
Երկրագնդի վրա կյանքի առաջին տեսակը ամենևին էլ «պարզ» չէր։
-
Հավանականությունը, որ բջջի բաղադրիչ մասերը պատահականորեն են առաջ եկել, ծայրաստիճան փոքր է։
-
ԴՆԹ-ն՝ «համակարգչային ծրագիրը» կամ կոդը, որը գտնվում է բջջի մեջ, աներևակայելիորեն բարդ է և ապացույցն է այն բանի, որ գոյություն ունի հանճարեղ միտք, որը գերազանցում է մարդու կողմից ստեղծած ցանկացած ծրագիր կամ տվյալների պահպանման գերհզոր համակարգ։
-
Գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ կյանքը առաջ չի եկել մեկ նախնուց։ Դեռ ավելին, ինչպես վկայում են բրածոները, կենդանիների հիմնական խմբերը ի հայտ են եկել միաժամանակ։
Այս փաստերը քննելուց հետո ի՞նչ ես կարծում, խելամիտ չէ՞ մտածել, որ փաստերը թիկունք են կանգնում կյանքի ծագման վերաբերյալ Աստվածաշնչի արձանագրությանը։ Այդուհանդերձ, շատ մարդիկ նշում են, որ գիտությունը հակասում է Աստվածաշնչին։ Արդյոք դա ճի՞շտ է։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
a Ըստ կենդանի օրգանիզմների դասակարգման՝ յուրաքանչյուր տիպ ընդգրկում է կենդանիների մի մեծ խումբ, որն ունի կառուցվածքային ընդհանրություններ։ Կերպերից մեկը, որով գիտնականները դասակարգում են կենդանի օրգանիզմները, յոթ աստիճան ունեցող համակարգն է։ Այս համակարգում աստիճանները գնալով նեղանում են։ Ամենալայն աստիճանը թագավորությունն է, որին հաջորդում են տիպը, դասը, խումբը, ընտանիքը, ցեղը և տեսակը։ Ահա անտառային գայլի դասակարգման սանդղակը. թագավորություն՝ կենդանիներ, տիպ՝ քորդավորներ, դաս՝ կաթնասուններ, խումբ՝ գիշատիչներ, ընտանիք՝ շնազգիներ, ցեղ՝ գայլեր, տեսակ՝ անտառային գայլ։
b Ո՛չ «Նյու սայենթիստ» հանդեսը, ո՛չ էլ Բապտեստեն ու Ռոսը չեն նշում, որ էվոլյուցիոն տեսությունը սխալ է։ Նրանք ասում են, որ Դարվինի տեսության հիմքերից մեկի՝ կյանքի ծառի համար հիմնավոր ապացույցներ չկան։ Այս տեսակետն ունեցող գիտնականները շարունակում են այլ բացատրություններ որոնել հաստատելու էվոլյուցիոն տեսությունը։
c Հենրի Ջին չի նշում, որ էվոլյուցիոն տեսությունը սխալ է։ Նրա մեկնաբանությունը մեջբերված է ցույց տալու համար, որ բրածոների ուսումնասիրություններից միայն սահմանափակ տեղեկություններ կարող ենք ձեռք բերել։
d Մալկոլմ Գորդոնը էվոլյուցիոն տեսության կողմնակից է։
e Տե՛ս «Ի՞նչ կարելի է ասել մարդու էվոլյուցիայի մասին» շրջանակը։
f Ուշադրություն. այս շրջանակում նշված ոչ մի գիտնական չի հավատում արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությանը։ Բոլորը էվոլյուցիոն տեսության կողմնակիցներ են։
g «Հոմինիդ» բառը օգտագործվում է նկարագրելու այն, ինչը, ըստ էվոլյուցիոնիստ հետազոտողների, ներկայացնում է մարդկային ընտանիքը և հնագույն մարդանման տեսակները։